Ազգային խայտառակություն

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017
Մեր զորքերը` տիեզերքում

Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը հավանություն է ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

 

Ողջ տիեզերքի և մասնավորապես արեգակնային համակարգի համար կարևոր այս նախագիծը ներկայացնող տրանսպորտի, կապի ու ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը բացատրել է, որ հիշյալ համաձայնագրով արգելվում է Լուսնի վրա ցանկացած ուժի հայտնվելը։ Օրինակ, հայկական զինված ուժերին այսուհետ արգելվում է ռազմաբազաներ և օբյեկտներ կառուցել, որոնք կարող են սպառնալ Երկրին, տիեզերանավերին ու արբանյակներին։ Լուսնի ուղեծիր արգելվում է միջուկային զենք հանել կամ տեղակայել Լուսնի տարածքում։


Սա հավանաբար ինքն իր էությամբ բավական լուրջ փաստաթուղթ է, բայց մեր պարագայում վերածվում է իսկական զավեշտի: Բանն այն է, որ Հայաստանը ոչ տիեզերական զորքեր ունի, ոչ արբանյակներ, ոչ հրթիռային կայաններ, ոչ միջուկային զենք և ոչ էլ Լուսնի կամ Մարսի վրա բազաներ կառուցելու մտադրություն: Էլ ուր մնաց, թե մտածի դրանցից հրաժարվելու կամ չհրաժարվելու մասին: Եվ այս դեպքում անհասկանալի է մնում, թե համաձայնագրին մեր երկրի միանալը որքանով է տրամաբանական, արդյունավետ ու հեռանկարային: Ինչո՞ւ ենք մենք անընդմեջ գնում-կցվում այնպիսի կառույցների ու համաձայնագրերի, որոնք որևէ առնչություն չունեն ոչ մեր հնարավորությունների և ոչ էլ մեր շահերի հետ: Չէ՞ որ այս պահին շատ ավելի լուրջ և հրատապ խնդիրներ կան, որոնք շտապ լուծումներ են պահանջում: Իսկ եթե դա արվում է անտեսանելի ապագայի հեռանկարով, ապա նախ պետք է ապրել մինչև այդ ապագան ու հետո միայն մտածել փաստաթղթեր ստորագրելու մասին:


Իսկ վատն այն է, որ ստորագրելը դառնում է ազգային խայտառակության աղբյուր։ Հայ իշխանավորները ստորագրում են ամեն ինչ՝ առանց անգամ մտածելու, թե ինչի տակ են ստորագրություն դնում։ Այսօր Հայաստանում կան բռնցքամարտի մագիստրոսներ։ Սա զավեշտալի խայտառակություն է, և բռնցքամարտի մագիստրոսները հայտնվեցին մեզանում այն բանից հետո, երբ ինչ-որ մի նախարար ստորագրեց Բոլոնյան պրոցեսին միանալու համաձայնագիրը։ Ռուսներն էլ են միացել Բոլոնյան պրոցեսին, բայց այնտեղ, մինչև ստորագրելը, եվրոպացիներին բացատրել են, որ իրենց կրթական համակարգում կան հաստատություններ և մասնագիտություններ, որոնց բաժանումը բակալավրների և մագիստրոսների առնվազն գժություն է։ Հայերը չկարողացան բացատրել, ստորագրեցին առանց հասկանալու, և այսօր ունենք ջութակահար մագիստրոսներ (որոնք աշխարհում գոյություն չունեն), բռնցքամարտի մագիստրոսներ (որոնք աշխարհում նույնպես չկան)։ Դե, հիմա էլ ևս մեկ անիմաստ ստորագրություն, որն արգելում է մեզ Լուսին զորքեր ուղարկել։ Լավ է գոնե, որ այս համաձայնագիրը մեզ խայտառակ փաստերի առաջ չի կանգնեցնի։






Դիտումների քանակ 59149


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Նոյեմբերի 24, 2014


Վերջին մեկ-երկու տասնամյակում հասարակության մեջ հաճախ է հիշատակվում օրենքների չգործելու մասին, մյուս կողմից՝հնչում են նաև այնպի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ