Ազգային խայտառակություն

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Հոկտեմբերի 21, 2017
Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Անշուշտ, հիշում եք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը դեռ անցյալ ամիս դիմել էր հասարակական և քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։ Թե հետո ինչ խմորումներ հաջորդեցին դրան՝ դա էլ է հայտնի: Եվ նրանք, ովքեր այդ գզվռտոցների արդյունքում հաստատվեցին իբրև ճակատի անդամներ, նստեցին ու սկսեցին միասին հռչակագիր գրել: Կամ հռչակագիրն էր շատ ընդարձակ, կամ ճակատի անդամներն էին շատ դժվար գրում, որովհետև բազում օր ու գիշերներ պահանջվեցին, մինչև այդ տեքստը հասավ վերջնակետին: Եվ այսօր արդեն նրանք ավետիս են տվել, որ ավարտել են հռչակագրի տեքստը։ Տեղեկությունները հաստատել է նաև ճակատի գործիչներից Ալբերտ Բաղդասարյանը: «Հենց հիմա էլ ընթանում են քննարկումները, այսօր կամ վաղը դուք ամբողջությամբ տեքստին կծանոթանաք»,- նշել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը։ Նախնական տեղեկությունների համաձայն` հռչակագրում ամրագրված են երկրում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։

 

Անցած 30 տարիների ընթացքում նմանատիպ հռչակագրեր հատորներով են գրվել: Բոլորն էլ պնդում էին, թե հատկապես իրենց գրածն է փրկության միակ մանիֆեստը: Հետո կյանքն ապացուցեց, որ դրանց արժեքն ավելին չէր, քան այն թղթի գինը, որի վրա գրվել էր: Բայց սեֆիլյանականների հռչակագիրը հատկապես հիմա որևէ կերպ չի ներդաշնակում այն տրամադրությունների հետ, որ պիտի ունենան այս խմբի ամենաարմատական անդամները` «Սասնա ծռերի» զինյալները: Մինչ Ալբերտ Բաղդասարյանը ուրախ-ուրախ խոսում է իրենց գրած շարադրության մասին, արդեն տեղեկություններ կան, որ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը: Խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի մասին է: Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար:


Ահա նման հեռանկարի ֆոնին կրկին խոսել ընդվզման, դիմադրության ճակատների, ոտքի ելնելու, պայքար մղելու և այլ շարժումների մասին՝ կարող էր այնքան էլ կասկածելի ու դատապարտելի չլինել, եթե այդ բանը չաներ այն նույն Սեֆիլյանը, որ և՛ ինքն է բանտում, և՛ իր համախոհներին է սպասվում դաժանագույն ապագա:






Դիտումների քանակ 125124


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս

Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում արժեքների այնպիսի նենգափոխում տեղի ունեցավ, որն ընդհանրապես այլասերեց իրավագիտակցությունն ու քա...

Փաշինյան Նիկոլի մուրազի մոտիվները

Փաշինյան Նիկոլի մուրազի մոտիվները

Հոկտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր հրաժարական է տալու: Նրան պետք է լուծարել Ազգային ժողովը, որպեսզի այն դարձնի լակոտարան, հավաքի երկրի գրանտա...

Նոր Հայաստանի նոր համաշխարհային ռեկորդը

Նոր Հայաստանի նոր համաշխարհային ռեկորդը

Հոկտեմբերի 15, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը երեկ ևս մեկ համաշխարհային ռեկորդ գրանցեց. ահաբեկիչ Արայիկ Խանդոյանին հուղարկավորեցին զինվորական պ...

Հայաստանը` Փաշինյան Նիկոլի արոտավայր

Հայաստանը` Փաշինյան Նիկոլի արոտավայր

Հոկտեմբերի 12, 2018


Փաշինյան Նիկոլն երեկ ևս մեկ համաշխարհային ռեկորդ խփեց` երկրի վարչապետի բարձունքից նա ցավակցություն հղեց ահաբեկչի մահվան կապակցո...

Մարդասպանները սատարում են Փաշինյան Նիկոլին, բայց դժգոհ են նրա մեղմությունից

Մարդասպանները սատարում են Փաշինյան Նիկոլին, բայց դժգոհ են նրա մեղմությունից

Հոկտեմբերի 3, 2018


Սասնա ծռեր տեռորիստները դժգոհ են Փաշինյան Նիկոլի մեղմությունից, սրանք ուզում են արմատական քայլեր կատարել ՀՀ ոչ հպարտ քաղաքացինե...

Սասնա ծռերը մայմունախառը լակոտությամբ կզբաղվեն

Սասնա ծռերը մայմունախառը լակոտությամբ կզբաղվեն

Սեպտեմբերի 29, 2018


Ահաբեկիչ և մարդասպան, իրեն Սասնա ծուռ համարող լակոտ Ավետիսյան Վարուժն այսօր իրենց խայտառակ կուսակցության հիմնադիր համագումարում...

Նոր Հայաստանի երրորդ համաշխարհային ռեկորդը

Նոր Հայաստանի երրորդ համաշխարհային ռեկորդը

Սեպտեմբերի 29, 2018


Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը երեք համաշխարհային ռեկորդ գրանցեց, որոնք արժանի են անմահացման Գինեսի գրքում: ...

Որտե՞ղ կլինեն Սասնա ծռերն իրողության փոփոխությունից հետո

Որտե՞ղ կլինեն Սասնա ծռերն իրողության փոփոխությունից հետո

Սեպտեմբերի 28, 2018


Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում է Հայաստանում ծավալել լուրջ քաղաքական գործունեություն` Երևանը Բեյրութ դարձնելու հեռանկարով: Այլ բա...

Նոր Հայաստանի հերթական ռեկորդը` ահաբեկիչների կուսակցություն է ստեղծվում

Նոր Հայաստանի հերթական ռեկորդը` ահաբեկիչների կուսակցություն է ստեղծվում

Սեպտեմբերի 7, 2018


Երբ ժամանակին լուր տարածվեց, որ Հոլանդիայում ստեղծվում է պեդոֆիլների կուսակցություն, մենք զարմացանք: Այսօր զարմանալու հերթը հոլ...

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յու...

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Հուլիսի 21, 2018


Ոստիկանների սպանության մասին Պավլիկ Մանուկյանի խոստովանության ֆոնին կարծես երկրորդ պլան մղվեց մի նողկալիագույն հանգամանք, ևս մե...

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Հուլիսի 20, 2018


Վերջին օրերի աննախադեպ շոգերը շատ ծանր են անդրադարձել «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների վրա: Մեկը մյուսի հետևից նրանք անսպասել...

Մարդասպանություն ըստ տեսակետի

Մարդասպանություն ըստ տեսակետի

Հուլիսի 18, 2018


Հենց այն ժամանակ, երբ պիտի մտածեինք, թե «Սասնա ծռերի» հարցը կարելի է համարել փակված, զինյալ խմբի գործով հերթական դատական նիստու...

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Հուլիսի 11, 2018


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին մեկիկ-մեկիկ բաց թողնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականում բացեց Պանդորայի տուփը, և հեռու ...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018


Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հե...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ