Ազգային խայտառակություն

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017
Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Ջհանգիր Լֆիկյան


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այդ բավականին ընդարձակ և Զարուհի Փոստանջյանին հատուկ ոճով շարադրված փաստաթուղթը նույնիսկ մասամբ մեջբերելու որևէ անհրաժեշտություն չկա: Հիմնական ասելիքն այն է, որ Երևանում չի գործում օրինական իշխանություն, տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է, և ըստ այդմ ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը պատասխանատվության է կանչելու «Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին», իսկ մասնավորապես նրանց, ովքեր տիկին Զարուհուն բռնաճնշումների և հետապնդումների առարկա են դարձրել (Տարոն Մարգարյան, Սերգեյ Մակարյան, Կամո Արեյան, Լևոն Իգիթյան): «Այս անձինք իրենց գործողություններով թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ` մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ. քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը և կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հասարակության ու բարոյական կարգի դեմ ուղղված հանցագործություն` խուլիգանություն»,- ասված է հայտարարության մեջ:


Եվ ահա բազում կետերով, փաստարկումներով, հիմնավորումներով այս մարդկանց Լինչի դատաստանի ենթարկելուց, քառատելուց, գլխատելուց, խարույկի վրա այրելուց առաջ Զարուհի Փոստանջյանը իրավապահ մարմիններին ուղղորդում է լուրջ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Նա ասում է, որ քանզի թվարկված բոլոր խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ և այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում են չափազանց վտանգավոր հանրության համար, տվյալ դեպքում` Տարոն Մարգարյան, Լևոն Իգիթյան և Կամո Արեյան, «անհրաժեշտ ենք համարում սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ և կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը»:


Պիտի որ շատ հետաքրքրական լինի, եթե նշված անձանց իսկապես փորձաքննության ենթարկեն: Առավել հետաքրքիր պիտի լինեն դրանց արդյունքները: Բայց, մեր խորին համոզմամբ, այս իրավիճակներում օրենսդրությունը մի մեծ բաց ունի, ինչը պետք է անպայման լրացնել: Եթե գոյություն ունի կարգ` պարզելու ամբաստանվողի կողմից թմրանյութ օգտագործելու կասկածանքը, ապա պիտի նաև գործի պարտադիր պայման` այդ մեղադրանքը ներկայացնողի օրգանիզմի պարունակությունը նույնպես ստուգելու անհրաժեշտության մասին: Տվյալ պարագայում Զարուհի Փոստանջյանին ևս կարելի է փորձաքննության ենթարկել: Ու միայն դրանից հետո կողմերը կարող են վիճաբանել հավասար դիրքերից:


Բայց, ցավոք, Զարուհու օրգանիզմի փորձաքննությունը դժվար թե միանշանակ և ստույգ պատասխան տա հանրությանը: Բանն այն է, որ Տարոն Մարգարյանի օրգանիզմում ալկոհոլը պահպանվում է 21 օր, թմրանյութը` ավելի երկար, ավելին` կարելի է նաև քաղաքապետարանի հաշվապահությունից պարզել, թե ում հաշվին է գնվել պրն Մարգարյանի արյան մեջ հայտնված ալկոհոլը` պետությա՞ն, թե՞ անձնական: Բայց, ինչպես հայտնի է, հոգեկան խանգարումների ախտորոշումը, նախ, երկար գործընթաց է, երկրորդ` այն միանշանակ արդյունք ունենալ չի կարող: Այնպես որ, այս հարցում էլ, ինչպեսև շատ այլ հարցերում, Զարուհի Փոստանջյանի դիրքերն ամուր են...






Դիտումների քանակ 54072


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Սեպտեմբերի 10, 2018


Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրարշավը։ Մասնակցում է ով ասես. էլ Զարուհի Փոստանջյանը, էլ դաշնակները, էլ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մ...

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Հուլիսի 9, 2018


Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ուղերձով դիմեց Երևանի բնակիչներին, բայց քաղաքապետի վերջին խոսքն այլ...

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 27, 2018


Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Ասացին` հիվանդ է: Իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա հր...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Մայիսի 28, 2018


Հայաստան եկավ ու մեկնեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը: Նրան Երևանում ջերմ ընդունելության արժանացրեցին: Բայց ոչ բոլորը: Եղան շատերը...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ