Սովորական խայտառակություն

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017
Մարգոն խոստովանեց իր մեղքը

Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանին: Ու հավանաբար հենց այս տոնական տրամադրությունն էլ գեղեցկացնելու համար տիկին Մարգոն որոշեց ներկաների առաջ հանդես գալ ինքնախոստովանական ցուցմունքով և հայտարարեց, որ մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը լրագրողներն են, այսինքն` նաև ինքը: «Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաև լրագրողներն են, և լավի, և վատի։ Ցանկացած բանի համար և լրագրողներն են մեղավոր, և քաղաքական գործիչները, և պաշտոնյաները, և շարքային քաղաքացիները»,–ասաց նա` մի թեթև հարվածով ամենքին գցելով մեղքի տակ ու այդպես էլ չբացատրելով, թե հատկապես որ մեղքերի մասին է խոսքը և ինչու են անխտիր բոլորն այդ մեղքի կրողները:


Հավաքված լրագրողներին այլ բան չէր մնում, քան նախկին լրագրողից հետաքրքրվել, թե սոցիալական ծանր կյանքի, արտագաղթի, շեշտակի թանկացումների պարագայում ո՞րն է լրագրողի մեղքը, ինչին ՀՀԿ–ականը պատասխանեց. «Բազմաթիվ անգամներ մեղավոր են, որովհետև երբ դու լավ բան ես տեսնում ու չես գրում, ընթերցողը չի իմանում էդ լավ բանի մասին, և դրանով խորացնում ես գաղջ մթնոլորտը»։


Ափսոս, որ Եսայան Մարգոն այս անգամ էլ չնշեց, թե ինչ լավ բան է արել ինքը, որն անտեսվել է մամուլի կողմից: Եվ եթե խոսքը հասավ անտեսումներին, արդյո՞ք Մարգոյի տեսողությունն ավելի լավն է, քան իր նախկին կոլեգաներինը: Օրինակ, պատգամավոր Եսայանը քանի՞ անգամ է կարողացել իր սրատեսությամբ արձանագրել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը և արձագանքել դրանց, որ գաղջ մթնոլորտը վերացնի: Ոչ մի: Փոխարենը նա այս ընթացքում` իր հետլրագրողական կյանքում հրաշալի յուրացրել է հայտնի նախադասությունը. «Եթե ունեք փաստեր, որ էս մարդը չի պատժվել, ասեք՝ գնամ պատժեմ....»:


Փաստերը, հասկանալի է, բոլորին են հայտնի, բացի տիկին Եսայանից: Այդ մի ժամանակ էր, որ նրա համար փաստը կարևոր էր: Հիմա արդեն կարևորվում է փաստերի բացառումը, քանի որ, համաձայն նրա կրեդոյի, միայն դա կարող է իր կյանքն ավելի լավը դարձնել: Դրա համար էլ տոնի առթիվ նա բոլորին լավատեսություն մաղթեց, մի բան, ինչն իր ընկալմամբ իրականությունը չտեսնելու և վարդագույն ակնոցներ կրելու հրամայական պահանջն է:






Դիտումների քանակ 61712


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Փետրվարի 2, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բավականին նկատելի շեղումներ ունի վերջին շրջանում՝ պայմանավորված ԵԽԽՎ-ում Ռոբերտ...

Մարգոն դուրս եկավ միջազգային ասպարեզ

Մարգոն դուրս եկավ միջազգային ասպարեզ

Հունվարի 12, 2016


Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական ու ժուռնալիստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ