Սովորական խայտառակություն

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Հոկտեմբերի 13, 2017
Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կրկին անդրադարձել է Խոսրովի անտառում բռնկված հրդեհի պատմությանը և այն տեսակետն է պնդել, որ դա, ամենայն հավանականությամբ, անփութության հետևանք էր: «Ես ինքնս համոզված եմ, որ հրդեհը եղել է անփութության արդյունք: Հնարավոր է, որ եղել է հրդեհաշիջման ոչ արհեստավարժ մոտեցում, և սրա պատճառով այլ վայրերում է ծավալվել կրակը, որին նպաստել է նաև ուժեղ քամին»,- ասել է նա` հավելելով, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել որոշ անձանց ու առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի:

 

Անփութության տարբերակը կարելի էր հիմք ընդունել, եթե Տոնոյանի տեսակետին հակառակ տեսակետ չունենար բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Բանն այն է, որ վերջինս օրեր առաջ հայտարարեց, թե ինքը կատարվածի մեջ դիտավորություն է տեսնում: «Մենք ստացել ենք ամսի 13-ի, այսինքն՝ հրդեհի հաջորդ առավոտվա լուսապատկերը, որով երեք օջախ է երևում՝ իրարից անկախ, և դա վկայում է այն մասին, որ, այնուամենայնիվ, որոշակի գործողություն է տեղի ունեցել»,- ասել էր Մինասյանը:


Խոսքը տվյալ դեպքում այն արբանյակային լուսանկարների մասին է, որոնք հայկական կողմի խնդրանքով տրամադրել էին ամերիկացիները, և հիմա դրանք նախարարին հիմք են տալիս կարծելու, որ երեք առանձին օջախների գոյությունը պիտի վկայի միտումնավոր հրկիզման մասին: Բայց եթե նույնիսկ հնարավոր համարենք, որ ընկեր Արծվիկը իրավացի է, ապա նրա ենթադրությունների շրջանակն այդքանով չի ավարտվում: Բանն այն է, որ նախարարը հոգու խորքում համոզված է, թե անտառի հրդեհումն ուղղված է եղել անձամբ իր դեմ, այսինքն նրանք, ովքեր կրակի են տվել տարածքը, մտադրություն են ունեցել հեղինակազրկել ու վարկաբեկել Արծվիկ Մինասյանին:


Թե ինչու է նա այդ համոզման, միայն ինքը կարող է ասել: Հավանաբար կան դրդապատճառներ, որոնք նախարարին մղում են նմանօրինակ հետևությունների: Սակայն կարծում ենք, որ ընկեր Արծվիկը մի փոքր գերագնահատում է իր կարևորությունը: Ի վերջո Արծվիկ Մինասյանին հեղինակազրկելու համար կարիք չկա հսկա անտառաշերտեր կրակի մատնել, մի փոքրիկ թփուտի հրդեհն էլ լիովին բավարար կլիներ:






Դիտումների քանակ 35704


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Սեպտեմբերի 3, 2018


Փաշինյանի կառավարության դաշնակ նախարար, տնտեսական զարգացման ու ներդրումների ոլորտի պատասխանատու Արծվիկ Մինասյանն այսօր հայտարար...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Հոկտեմբերի 26, 2017


Նախարար Արծվիկ Մինասյանը երևի չգիտի: Չգիտի, որովհետև դաշնակ է, իսկ դաշնակ լինելն արդեն բացառում է որևէ նորմալ հատկանիշի, որևէ գ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ