Սովորական խայտառակություն

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Սեպտեմբերի 27, 2017
Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ խորհրդարանական ընտրություններից հետո մանդատի համար դաժան ճակատամարտեր վարելու պատմությամբ: Եվ եթե այդ հարցում նա դեռ կարող է հավակնել հեռու-հեռավոր նմանություն իր նշանավոր անվանակցի հետ, ապա սկզբունքայնության իմաստով Ազիզյանը նույնիսկ Բոնապարտի ստվերը չարժե, որովհետև Ազիզյանը փոփոխական է ճիշտ այնպես, ինչպես տարվա եղանակների հետ տերևների գույներն են փոփոխվում:


Ահա մեր տերև-պատգամավորն էլ գարնանը վառ կանաչ գույնի մեջ էր, իսկ հիմա` աշնանը որոշել է դեղնել ու թորշնել: Իսկ մեղավորը կառավարությունն է` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Դրա համար էլ Ազիզյանը շատ դժգոհ է նրանցից և դա չի էլ պատրաստվում թաքցնել: Նա բացահայտ հայտարարում է, որ կառավարության աշխատանքներն ինքը լավ չի գնահատում, այս մեկ տարին գույքագրումների տարի էր: Նրա խոսքով՝ այս կառավարությունը, եթե արդյունքներ չի գրանցում, ուրեմն նույն գործելաոճն ունի, ինչ նախորդները: «Կառավարությունները գալիս են, գնում են, ԱԺ-ն գալիս- գնում է, ղեկավարությունները գալիս-գնում են, պարտքերը կուտակվում են, իսկ թե ով է տալու, չգիտեմ»,-ասում է նա:


Մի բան էլ կա, որ գալիս-գնում է, բայց դրա մասին Նապոլեոն Ազիզյանը չի հիշատակում: Դա իր սեփական միտքն է, իր փոփոխական կարծիքը, իր անկայուն էությունը: Պատգամավորը հավանաբար մոռացել է, որ ընդամենը հաշված օրեր առաջ, իսկ ավելի կոնկրետ` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ` անդրադառնալով կառավարության մեկամյա գործունեությանը, ջերմ խոսքեր էր շռայլել գործադիրի հասցեին ու մասնավորապես նշել էր. «Ինձ դուր ա գալիս Կարեն Կարապետյանը որպես վարչապետ»:


Պետք է ենթադրել, որ այս օրերի ընթացքում այնպիսի մի բան է կատարվել, ինչը հեղաշրջել է Ազիզյանի ներաշխարհը և նրան ստիպել է հանել իր վարդագույն ակնոցը: Իսկ դա հաստատ նրա կամքով չի եղել: Եվ եթե մեկ շաբաթ հետո պետք լինի կրկին գովերգել կառառավարությանը, ապա Նապոլեոնը դա կանի ճիշտ այնպիսի հանգստությամբ, ինչպես անում է հիմա: Հենց դրա մեջ է «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորների ամբողջ հմայքը:






Դիտումների քանակ 33573


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

Նիկոլը փայտիկ է

Նիկոլը փայտիկ է

Հունիսի 7, 2018


Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ քննարկումն այնքան աղմկոտ ու բազմաձայն էր, որ որոշ դրվագներ պարզապես կուլ գնաց...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ