Խայտառակություն առանց մեկնաբանության

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017
Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Ստանիսլավ Տարասով


Ադրբեջանը պատմական առասպելաբանության որոգայթներում



Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, որը հայտարարել է, թե «այս տարի ավարտվում է Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից Հայաստանին 99 տարով Երևանը վարձակալության տալու ժամկետը»։ Միևնույն ժամանակ, նա վկայակոչել է Մուսուլմանների Ազգային խորհրդի 1918թ. մայիսի 29-ին Թիֆլիսում կայացած նիստի՝ պատմաբաններին անհայտ N3 արձանագրությունը։ «Այդ արձանագրության ստորագրումը հարկադրյալ միջոցառում էր, քանի որ հենց նոր իր անկախությունը հռչակած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը դեռևս թույլ էր, կառավարությունը գործում էր Գյանջայում, Բաքվի ազատագրման և անվտանգության ապահովման համար ուժեղ բանակ չկար, առավել ևս՝ ուժերը չէին բավականացնում կռվելու երկու ճակատում,- ասում է պատմաբանը։- Եվ գլխավոր խնդիրները դարձան Բաքվի ազատագրումը ռուսների և դաշնակների 14 հազարանոց բանակից, որոնք ուզում էին այն վերածել Ռուսաստանի նահանգի, և Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաք հայտարարելը»։ Եթե խոսենք հարցի ֆակտուրայի մասին, ապա պատմաբաններին հայտնի է (և այն հրապարակված է- Ս.Տ.) Մուսուլմանների Ազգային խորհրդի 1918թ. մայիսի 29-ի նիստի հետևյալ արձանագրությունը. «Նախագահում էր նախագահի ընկեր Աղաև Հասանբեկը, քարտուղար՝ Մ.Մահմուդով։ Ներկա էին՝ Ֆ.Խ. Խոյսկին, Մ.Յու. Ջաֆարովը, Մ.բ. Հաջինսկին, Ալ.բ. Մահմուդբեկովը, Ֆ.բ. Քոչարլինսկին, Ջ.Մելիք-Եգանովը, Ռ.բ. Վեքիլովը, Գ.բ. Շահթախթինսկին, Ախ.Ախունդովը, Մ.Կ. Մամեդբեկովը, Ա.Շեյխուլիսլամովը, Մ.Մագերամովը, Խ.բ. Խասմամեդովը, Խ.բ. Մելիք-Ասլանովը, Ջ.բ. Հաջինսկին, Ս.Ա. Աղամալովը, Շարիֆովը։ Նիստը բացվելուն պես Խորհրդի անդամ Ֆ.Խ. Խոյսկին զեկուցում է Խորհրդին Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ Խորհրդի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանական և Հայկական ֆեդերացիաների տարածքի սահմանի առիթով։ Ֆ.Խ. Խոյսկին իր զեկուցումն ավարտում է այն տեղեկությամբ, որ Հայկական ֆեդերացիայի կազմավորման համար իրենց հարկավոր է քաղաքական կենտրոն, իսկ որպես այդպիսին Ալեքսանդրապոլը Թուրքիային անցնելուց հետո կարող է լինել միայն Էրիվանը, դրա համար էլ Էրիվանը հայերին զիջելը, ասում է Խոյսկին, անխուսափելի է։ Այս հարցի շուրջ արտահայտվում են Խ.բ. Խասմամեդովը, Մ.Յու. Ջաֆարովը, Շեյխուլիսլամովը (վերջինը՝ «Հումմեթ» կուսակցության անունից), Մ.Մագերամովը (սոցիալիստական մուսուլմանական բլոկի անունից), որոնք Էրիվանը հայերին զիջելն ընդունում են որպես պատմական անհրաժեշտություն, անխուսափելի չարիք։ Հարցի քվեարկությունը տալիս է հետևյալ արդյունքները. Էրիվանը զիջելու օգտին քվեարկում է ընդհանուր 28-ից 16-ը, դեմ՝ մեկը, երեք՝ ձեռնպահ» (Ադրբեջանի Հանրապետության պետական արխիվ, (ԱՀՊԱ), ֆ.970, ց.1., գ.1, թթ. 51, 52, պատճեն)։


Եվ այսպես, առաջին եզրահանգում. խոսքը Ադրբեջանական և Հայկական ֆեդերացիաների միջև սահմանների մասին է։ Երկրորդ եզրահանգում. Էրիվանի այսպես կոչված զիջումը նշվում է որպես «պատմական անհրաժեշտություն և անխուսափելի չարիք»։ Եթե պատմաբան Յաղուբլուն սրան հավելեր նաև փաստաթուղթը «հայերին Էրիվանի 99-ամյա վարձակալության» մասին, ապա նկարագրվող իրավիճակը ավելի էկզոտիկ կերևար։ Բանն այն է, որ Էրիվանը «զիջելու» կամ «նվիրելու» հարցը վաղուց արդեն մտցվել է Ադրբեջանի ազգային պատմագրության մեջ և լայնորեն օգտագործվում է տեղի ագիտպրոպի կողմից։ Ուստի, պատմաբան Յաղուբլուի հայտարարությունը մենք ընկալում ենք որպես տեղեկատվական պատրվակ այս թեմայով խոսակցության համար, թեև REGNUM լրատվական գործակալությունը տարբեր ժամանակներում թեմային անդրադարձել է։


Ինչ է եղել իրականում


Անդրկովկասյան սեյմը հիմնվել է 1918թ. փետրվարին, բոլշևիկների կողմից 1918թ. հունվարին Հիմնադիր ժողովի ցրումից հետո։ Այն կազմված էր Անդրկովկասից ընտրված պատգամավորներից (133 հոգի), որոնք ընտրվում էին ազգային խոշոր կուսակցությունների կուսակցական ցուցակներով՝ վրաց մենշևիկների, հայկական «Դաշնակցություն» կուսակցության և այսպես կոչված մուսուլմանական ֆրակցիայի, որում նկատելի դեր էր խաղում ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը։ Բայց բացի կուսակցական այս խմբակցություններից՝ գործում էին (իրավական դաշտից դուրս) ազգային խորհուրդները։ Անդրկովկասում թուրքերի հարձակումից հետո Թիֆլիսում 1918թ. մայիսի 26-ին, ժամը 16։50-ին տեղի ունեցավ Վրացական արտախմբակցային ազգային խորհրդի ժողովը, որում ընդունվեց «Վրաստանի անկախության մասին փաստաթուղթը»։ 1918թ. մայիսի 28-ին Վրաստանը և Գերմանիան ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն՝ երեք հազարանոց էքսպեդիցիոն կորպուսը՝ Ֆրիդրիխ Կրես ֆոն Կրեսենշտայնի հրամանատարությամբ, ծովով Ղրիմից անցավ վրացական Փոթի նավահանգիստ։


Իսկ մեկ օր առաջ՝ մայիսի 27-ին, Անդրկովկասյան սեյմի այսպես կոչված մուսուլմանական խմբակցությունը արտակարգ նիստ գումարեց՝ քննարկելու համար ստեղծված քաղաքական իրադրությունը։ Որոշվեց ստեղծել Ժամանակավոր Ազգային խորհուրդ, որի ղեկավար ընտրվեց «Մուսավաթ» կուսակցության Կենտկոմի նախագահ Մ.Է. Ռասուլզադեն։ 1918թ. մայիսի 28-ին տեղի ունեցավ Ազգային խորհրդի առաջին նիստը, որն ընդունեց որոշում Ադրբեջանն անկախ պետություն հռչակելու մասին։ Առաջին կետ. «Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրողներ, և Ադրբեջանը, որը կազմված է Արևելյան և Հարավային Անդրկովկասից, հանդիսանում է լիիրավ, անկախ պետություն»։ Հենց այսպիսի վիճելի տարածքներում էին ցանկանում իրենց երկիրը տեսնել Մուսուլմանական ազգային խորհրդի ներկայացուցիչները։ Իսկ մյուսնե՞րը։


1918թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության մասին փաստաթուղթ ընդունեց Հայոց ազգային խորհուրդը։ Ինչպես հետևում է Մուսուլմանական ազգային խորհրդի 1918թ. մայիսի 29-ի՝ վերը մեր ներկայացրած արձանագրությունից, Հայոց ազգային խորհրդի հետ շփումներում առաջին հարցը սահմանների մասին հարցն էր։ Բանակցություններն անհաջող անցան։ Որոշակի հստակություն մտցվեց միայն այն ժամանակ, երբ 1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց օսմանյան կայսերական կառավարության հետ անդրկովկասյան երեք հանրապետությունների Խաղաղության և բարեկամության պայմանագիրը։ Թուրքիան ընդունեց Հայաստանի անկախությունը՝ Էրիվան մայրաքաղաքով, այն տարածքում, որն այդ ժամանակ վերահսկում էր Հայոց ազգային խորհուրդը։ Այն սահմանափակվում էր Էրիվանի նահանգի Էրիվան և Էջմիածին գավառներով, ինչը կազմում էր 12 հազ. կմ2, մոտ 1 մլն մարդ բնակչությամբ (ներառյալ փախստականները)։


Ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանական ազգային խորհուրդը, որն, ի դեպ, նրանց թվում էր, ում հետ Թուրքիան պայմանագիր էր ստորագրում Բաթումում։ Ինչպես գրում է ռուսաստանցի հետազոտող Վադիմ Մուխանովը, փաստաթուղթը պարտավորեցնում էր Ադրբեջանին «անհապաղ կարգավորել բոլոր հարաբերությունները հարևանների հետ՝ հանձինս Վրաստանի և Հայաստանի, առաջին հերթին՝ տարածքային վեճերը, ստորագրել համապատասխան արձանագրություններ և զեկուցել թուրքական կառավարությանը (հոդված 3)»։ 1918թ. հունիսի 16-ին Թիֆլիսում ձևավորված Ադրբեջանի առաջին ժամանակավոր կառավարությունը կարողացավ անցնել Գյանջա, որտեղ այդ ժամանակ գտնվող Նուրի փաշան պարզապես ցրեց Ադրբեջանական ազգային խորհուրդը։ 1918թ. հունիսի 17-ին այնտեղ հայտարարվեց, որ իշխանությունը՝ օրենսդիր և գործադիր, մինչև Հիմնադիր ժողովի գումարվելը, փոխանցվում է երկրորդ ժամանակավոր կառավարությանը, որը ձևավորվել էր Խան-Խոյսկու նախագահությամբ։


Բայց գլխավոր իրադարձությունները սկսեցին զարգանալ ավելի ուշ։ Ինչպես գրում է վրաց պատմաբան Գուրամ Մարգուլիան, անմիջապես ի հայտ եկան առաջին սահմանային խնդիրները Վրաստանի կառավարության և Հայաստանի կառավարության միջև, որը դեմ էր Գեորգիևսկյան տրակտատի տարբերակով սահմաններն անցկացնելուն։ Այս առնչությամբ Վրաստանի կառավարությունը հանձնաժողով կազմեց և դրա աշխատանքին մասնակցելու հրավիրեց ներկայացուցիչների Հայաստանից և Ադրբեջանից։ Բայց Ադրբեջանի պատվիրակները հրաժարվեցին մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքին։ Իսկ հետո Անդրկովկասի նորահայտ պետությունները ընկղմվեցին միմյանց միջև բազմաթիվ պատերազմների մեջ՝ սահմանային և տարածքային վեճերի պատճառով։ Թե այս ամենն ի վերջո ինչով ավարտվեց՝ քաջ հայտնի է։



Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 103978


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019


Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց ...

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Նոյեմբերի 13, 2018


Արդեն հիմնավորվում է այն փաստը, որ Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը տարածքներ և ռազմավարական նշանակության բարձունքներ է կորցնում:...

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Նոյեմբերի 7, 2018


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նյութ եղբայրական Ադրբեջանից, որտեղ գովաբանում են հայկ բարսեղյանին՝ հայտնի գրանտակեր...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը