Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017
ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Օսկան Քոչարյան


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ Եվ ահա նորանշանակը ձևակերպել է Ուկրաինայի վերաբերյալ իր բոսի դիրքորոշումը։ «Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը պատրաստ է ուժեղ դիրքորոշում կառուցել։ Այդ դիրքորոշումը հենվում է երեք գործոնի վրա՝ խաղի առկա կանոնների աջակցման, անվտանգության ընդհանուր սկզբունքների աջակցման և ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության վրա»,- Վոլքերի խոսքերը փոխանցում է ВЗГЛЯД–ը։ Միևնույն ժամանակ, Վոլքերը նշել է, որ Թրամփն իբր ուզում է հասնել փոխըմբռնման Ռուսաստանի հետ։


Ինչպես տեսնում ենք, Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ «ուժեղ դիրքորոշման» մեջ չկա ամենագլխավորը՝ բուն Ուկրաինայի շահերը։ Դրա փոխարեն ընդգծվում է «ԱՄՆ ազգային շահերի պաշտպանությունը»։ Եվ սա զարմանալի չէ։ Այդ ե՞րբ է ԱՄՆ-ը մտահոգվել իր հաճախորդների մասին։ Ուկրաինան Միացյալ Նահանգների համար այսօր Ռուսաստանին հարվածելու զենք է (մեկանգամյա օգտագործման)։ Եվ բանը կարող է նրան հասնել, որ շուտով աշխարհի քաղաքական քարտեզին Ուկրաինան այլևս չերևա։ Որովհետև այդ պետությունը ԱՄՆ-ը օգտագործում է որպես հակառուսական հենակետ և թույլ չի տալիս նրա մերձեցումը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը չի կարող հաշտվել այն բանի հետ, որ Ուկրաինան վերածվի հակառուսական հենակետի, և ստիպված է գնալ այդ երկրի մասնատմանը, իսկ դրա դեմ ԱՄՆ-ն արդեն ոչ մի գործուն բան ձեռնարկել չի կարող։


Բանն այն է, որ Ուկրաինայի Հարավ-արևելքի «պոկվելու» հարցն արդեն գրեթե լուծված է։ Դոնբասի աշխարհազորն ի վիճակի է, Մոսկվայից հրաման ունենալու դեպքում, մաքրել ողջ Դոնբասը և հակաբանդերական բոցը տեղափոխել ռուսներով բնակեցված այլ շրջաններ։ Մնում է երկրի արևմուտքը։ Նշենք, որ նախագահ Պուտինը վերջին վեց ամիսներին երկու անգամ այցելել է Հունգարիա՝ երկիր, որի հետ Ռուսաստանն առանձնապես ինչ-որ բան չունի։ Ոչ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, ոչ առանձնակի տնտեսական կապեր։ Ուրեմն, ինչո՞ւ է Պուտինը գնում այնտեղ։ Պատասխանն ակնհայտ է. Պուտինը հունգարական ղեկավարության հետ քննարկում է Ուկրաինայի բաժանման գործընթացը, որի դեպքում Հունգարիան կհավակնի ստանալ Զակարպատիեն։ Դրանից շատ ավելի վաղ, մի քանի տարի առաջ, Պուտինը քննարկում էր Գալիցիայի վերադարձը Լեհաստանի կազմ այդ երկրի այն ժամանակվա ԱԳՆ ղեկավար Սիկորսկու հետ, որը միտումնավոր կամ պատահաբար այդ մասին բերնից թռցրել էր մամուլում։ Եվ ի՞նչ կմնա այդ պարագայում «անկախ երկիր Ուկրաինայից»։


Այսպիսով, ձգտելով թույլ չտալ Ուկրաինայի և Ռուսաստանի միությունը վերջին 25 տարիներին՝ Միացյալ Նահանգները, նախ, հասավ նրան, որ տարածքներ պոկվեցին Ուկրաինայից, երկրորդ՝ շուտով կհասնի նաև նրան, որ կվերանա «Ուկրաինա» տեղանունը։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կգնահատեն ուկրաինական նացիոնալիստները անդրօվկիանոսյան դաշնակիցների ավանդը Ուկրաինայի կործանման գործում։ Հազիվ թե նրանք ընկալելի գնահատական տան ԱՄՆ դերին այդ ողբերգության մեջ, այնպես, ինչպես վրացիներն ի վիճակի չեղան հասկանալու իրենց տարածքները կորցնելու պատճառները՝ ցայժմ ղեկավարվելով ջերմ արևմտամետ կրքերով։






Դիտումների քանակ 79640


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Փետրվարի 8, 2020


Ուկրաինայում այդպես էլ չհասկացան, որ յուրաքանչյուր մեկ միլիոն բանդերականի համար կգտնվի մեկ ընկեր Ստալին։ Եվ նրանք կհասնեն նրա գ...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Հունվարի 9, 2020


Ամերիկացիներն այս տարին սկսեցին իրենց ոճով` միջազգային մակարդակի խուլիգանությամբ: Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, իհարկ...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Նոյեմբերի 26, 2019


Ռեժիսոր և ահաբեկիչ Օլեգ Սենցովը, որը Ռուսաստանում 20 տարով դատապարտվել էր Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու համար և վերջեր...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հոկտեմբերի 24, 2019


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ելենա Բոնդարենկոն Վլադիմիր Սոլովյովի «Երեկո» հաղորդման ժամանակ այսօր հայտարարեց, ...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Սեպտեմբերի 4, 2019


Հանրահայտ է, որ ամերիկյան էլիտան խնդիր ունի ուղեղի հետ: Ահա թե ինչ է ասում Դոնալդ Թրամփը լրագրողին՝ պատասխանելով Լեհաստանի և Եր...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ուկրաինացիները հաստատ իրենց կվերադարձնեն Ղրիմը

Ուկրաինացիները հաստատ իրենց կվերադարձնեն Ղրիմը

Հուլիսի 25, 2019


Ուկրաինան Վլադիմիր Զելենսկու օրոք նորից կբարձրացնի երկրի սահմանադրության տեքստում Ղրիմի «ազգային ինքնավարության» մասին կետը ներ...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Մայիսի 19, 2019


Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ, և, թերևս, լրջորեն որոշել է վերջ տալ այդ պետությանը։ Նման տխուր եզրահանգման են ...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը