Սովորական խայտառակություն

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017
Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլորտներից մեկը, այլև իրենք հնարավոր ամեն բան անում են գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու և այն արդյունավետ իրագործելու համար: Դեռևս այս ամռան սկզբին Առաքելյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները հավաստիացնում էին, թե տարեվերջին աննախադեպ թռիչք է սպասվում, որի նմանը Հայաստանը չի տեսել:


Եկավ աշունը` ճտերը հաշվելու ժամանակը, և, այ քեզ անհաջողություն, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Այսօր արդեն վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի խորը կսկիծով տեղեկացնում է, որ գյուղատնտեսական աճ չի նկատվում: Սա, բնականաբար մեղմ է ասված: Վարչապետը շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ուղղակի տեղեկացներ, որ մեծ անկում է արձանագրվել: Ամեն դեպքում, նա ասաց. «Վերջին ամիսներին գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, հետևաբար, անհրաժեշտ է ապահովել ոլորտում ձևավորվող համախառն արդյունքի հաշվառման վերլուծության կատարումը»:


Մի քիչ անբնական և բավականի ուշացած խոսքեր են: Հազվադեպ կարելի է տեսնել, որ կառավարության ղեկավարը գյուղատնտեսության վիճակը շտկելու հանձնարարականներ տա աշնանը, երբ բանը բանից անցել է, իսկ բնությունն էլ հաստոց չէ, որ վատ ստացված դետալը նորից պատրաստի: Բայց եղածն արդեն եղել է, և մինչ Իգնատի Առաքելյանը խելքը տվել է ամեն տեսակի ցուցադրական փառատոներին ու տոնավաճառներին, հողագործն այս անգամ էլ քաղցած է մնալու, բերքը` չիրացված, հողն` անտեր, հեռանկարը` ողբալի: Եվ վարչապետը միայն հիմա է նախարարի համար արտասանում «Ճպուռն ու մրջյունի» հայտնի տողերը. «Չաշխատեցիր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը»:






Դիտումների քանակ 70133


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018


Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ...

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Հունվարի 26, 2018


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողագործի հոգսերով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարությունը հիմա ավելի կարևոր բան է անում:...

Իգնատին հայ ժողովրդի երջանկության հայրն է և լուրջ հետազոտության առարկա

Իգնատին հայ ժողովրդի երջանկության հայրն է և լուրջ հետազոտության առարկա

Հունվարի 24, 2018


Կան մարդիկ, որոնց հակացուցված է խոսել, որովհետև ինչքան շատ են խոսում, այնքան մեծ է լինում հիմար մտքեր արտահայտելու հավանականութ...

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Հունիսի 28, 2017


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները վաղուց են ընդգրկել Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում, թեև,...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Ազատություն, որ մեզ վնասում է

Ազատություն, որ մեզ վնասում է

Հունիսի 10, 2017


Երևանի Կասյան փողոցում այսօր վերաբացվել էր գյուղատնտեսական շուկան: Ամեն տարի գյուղնախարարությունն այս բանն անում է, կարծես քաղա...

Ուշացել ես, Իգնատի

Ուշացել ես, Իգնատի

Հունիսի 1, 2017


Հայաստանի ամենազբաղված պաշտոնյան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Նա այնքան է զբաղված, որ չի հասցնում նույնիսկ իր...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Նոր տարին կդիմավորեն խաբված

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016


Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ