Խայտառակություն առանց մեկնաբանության

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017
Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ եկել, թե ինչպես է ԵՄ-ում աշխատում այն սխեման, որն անվանվում է «ադրբեջանական լվացքատուն»։ Գերմանական Süddeutsche Zeitung-ը տեղեկացնում է, որ «լվացքատանը» մասնակից է Անգելա Մերկելի մերձավոր դաշնակից, Բունդեսթագի պատգամավոր (ՔԴՄ-ից), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ, գերմանացի քաղաքական գործիչ Կարին Շտրենցը։ 

 

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը լոբբինգի են ենթարկում այն պատգամավորները, որոնք միաժամանակ առաջ են մղում նաև Թուրքիայի շահերը։ Այդ պատգամավորներին անվանում են «թուրքական լոբբի»՝ նրանց հակադրելով «հայկական լոբբիին՝ քաղաքական այն գործիչներին, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ ավելի քննադատական դիրքորոշում ունեն։ Գերմանիայի կանցլերի զինակից Կարին Շտրենցը մտնում է ԵԽԽՎ «թուրքական լոբբիի» մեջ, Բունդեսթագի պատգամավոր է 2009 թվականից։ Շտրենցը գլխավորում է նախկին ԽՍՀՄ երկրների հետ Գերմանիայի բարեկամության խորհրդարանական մի քանի խմբեր, որոնց պլատֆորմն էլ հենց օգտագործվում է որպես լոբբիստական հարթակ։ Դրանք, մասնավորապես, «Գերմանիա-Հարավային Կովկաս», «Գերմանիա-Կենտրոնական Ասիա», Գերմանիայի և Ուկրաինայի բարեկամության խմբերն են։


Ինտերնետում Շտրենցի էջում կա նրա լուսանկարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն արվել է քաղաքական գործչի՝ Ադրբեջանում գտնվելու ժամանակ։ Շտրենցը անդրկովկասյան երկիր էր եկել այն ժամանակ, երբ 2010թ. խորհրդարանական ընտրություններն էին, և 2013թ., երբ հերթական ժամկետով վերընտրվեց Իլհամ Ալիևը։ Անգելա Մերկելի զինակիցը ջանում է արգելափակել ԵԽԽՎ ցանկացած նախաձեռնություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի միջազգային իմիջի վրա։ 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանն իր համար անհաջող ռազմական գործողություն (այլ կերպ՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմ) իրականացրեց Ղարաբաղում, տիկին Շտրենցը Եվրոպայում հանդես էր գալիս որպես պաշտոնական Բաքվի դատապաշտպան։


Դրանից մեկ տարի առաջ՝ 2015թ. փետրվարին, Շտրենցը Բեռլինում հատուկ «Խոջալուի» սիմպոզիումի կազմակերպիչն էր՝ նվիրված ղարաբաղյան այդ քաղաքում ողբերգական իրադարձությունների 23-րդ տարելիցին։ Եվրապատգամավորն այդ ժողովում խոստովանել է, որ ղարաբաղյան հարցում Բաքվի կողմնակիցն է։ «Ես նաև բանակցություններ եմ ունեցել Գերմանիայում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցչի հետ, որը փորձում էր «բացել իմ աչքերը» աշխարհի վրա,- պատմել է պատգամավորը։- Դա ինձ այնքան էլ դուր չեկավ։ Հանդիպման ավարտին հայ դիվանագետն ասաց. «Ֆրաու Շտրենց, Ձեզ վրա է ընկնում ղարաբաղյան հարցը լուծելու պարտավորությունը»։ Ինչին ի պատասխան ես նրան ասացի. «Դա բնավ խնդիր չէ։ Վերադարձրեք օկուպացված տարածքները, և այն կլուծվի»։ Շտրենցն այն ժամանակ էլ հենց հավանություն է տվել Ադրբեջանի ակտիվ ռազմականացմանը, որն այդքան անհանգստացնում է եվրոպացիներին. «Երկիրը պետք է մնա պաշտպանված։ Հայաստանը չպետք է կարողանա անել գոնե մեկ քայլ դեպի առաջ»։


2015թ. հունիսին Կարին Շտրենցը միակ եվրախորհրդարանականն էր Գերմանիայից, որը դեմ է քվեարկել ԵԽԽՎ պահանջներին՝ ուղղված Բաքվին՝ ազատելու քաղբանտարկյալներին (հիմնականում ընդդիմադիր լրագրողներ)։ 2013թ. Շտրենցը, հակառակ ԵԽԽՎ իր գործընկերների մեծամասնությանը, դրական արձագանքեց Ադրբեջանի նախագահական ընտրություններին։


Süddeutsche Zeitung-ը տեղեկացնում է, որ Շտրենցի ադրբեջանամետ կողմնորոշումը բնավ անկողմնակալ չէ։ «Լվացքատան» գծով Շտրենցը 7-ից մինչև 15 հազար եվրո է ստացել։ Վճարումների տարեթիվը՝ 2014 և 2015թթ., համընկավ այն ժամանակի հետ, երբ Իլհամի ռեժիմը ԵԽԽՎ-ում առանձնակի կոշտ քննադատության էր ենթարկվում։


Փողերն անցնում էին տարբեր խողովակներով։ Դրանցից մեկը Նյուրնբերգում գրանցված «Line M-Trade» ընկերությունն է։ Այդ ընկերությունը գրանցված է տեղի իրավաբանի անունով, որը գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ, Բունդեսթագի նախկին պատգամավոր (ՔԴՄ-ից), Ադրբեջանի շահերի ակտիվ լոբբիստ Էդուարդ Լինթների հավատարմատարն է։ EADaily-ի սեպտեմբերի 5-ի հրապարակման մեջ պատմվում էր, թե ինչ սխեմայով է Լինթները Բաքվից հարյուր հազարավոր եվրո գումարներ ստացել և ի պատասխան ինչ ծառայություններ է մատուցել ադրբեջանական ռեժիմին։ Գերմանացի պատգամավորի գործունեության գագաթնակետը հանդիսացան 2010 և 2013 թվականները, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում խորհրդարանի և նախագահի ընտրություններ։ Նախագահական ընտրություններում (որոնք փաստացի Իլհամ Ալիևի անայլընտրանքային վերընտրությունն էին) Լինթները ԵԽԽՎ դիտորդների խմբի ղեկավարն էր։ ԳԴՀ քաղաքական գործիչն այդ ընտրություններն անվանել է «գերմանական չափորոշիչներին համապատասխանող»։


Արևմտյան ԶԼՄ-ները (մասնավորապես, բրիտանական Guardian-ը) նշում էին. Լինթները, ինչպեսև Բաքվի կողմից «վարձված» եվրոպացի այլ քաղաքական գործիչները, նպաստում էր այն բանին, որպեսզի Եվրոպայում լռության մատնվի Ադրբեջանում դեմոկրատիայի, խոսքի ազատության և մարդու իրավունքների հետ կապված ռեալ իրավիճակի մասին։ Հատկանշական է, որ Լինթները գերմանացի լրագրողների հետ զրույցում մտադրություն չի ունեցել հերքել իր ստացած փողերի ադրբեջանական ծագումը։ Նա միայն նշել է, որ «Line M-Trade»-ը գոյություն ունի Ադրբեջանում գործընկերային ոչկառավարական կազմակերպության աջակցությամբ։


Ըստ երևույթին, Ալիևի ռեժիմը Գերմանիայում լոբբինգի ենթարկող հայտնի լոբբիստ Կարին Շտրենցը փող է ստացել Բաքվից նաև իր անձնական խողովակներով։ 2014թ. սկզբին նա ստեղծել է Extent GmbH ընկերությունը՝ որպես ստեղծման նպատակ նշելով «արտասահմանցի հաճախորդներին խորհրդատվություն տալը միջազգային քաղաքականությունում, եվրոպական իրավունքի, իրավական քաղաքականության և հասարակական այլ հարցերում»։ Extent GmbH-ի հիմնադրումից երկու ամիս անց Շտրենցը անսպասելիորեն դուրս է գալիս ընկերությունից՝ գործը վերավստահելով ամուսնուն։ Գերմանական պարբերականն այս առիթով արտահայտվել է այսպես. «Այս ամենը նման է լոբբավորման, բայց թե հատկապես ում՝ Կարին Շտրենցից պատասխան չկա»։ Եվրապատգամավորը խուսափում է մամուլի հետ շփվելուց ցանկացած թեմայով, ինչը գոնե կակնարկի Բաքվի կողմից նրա ֆինանսական վարձատրության մասին։


Süddeutsche Zeitung-ը հիշեցնում է, որ «լվացքատան» սկանդալի գերմանացի հերոսուհին, ըստ երևույթին, մտադիր է հերթական ժամկետի համար քվեարկվել Բունդեսթագում և ԵԽԽՎ-ում, և որ Անգելա Մերկելն այս հարցում նրան ակնհայտորեն աջակցություն կցուցաբերի։ ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության կազմը պարզ կդառնա սեպտեմբերի 24-ին՝ Բունդեսթագի ընտրություններում։ Գերմանական թերթը հասկանալ է տալիս, որ «ադրբեջանական լվացքատան» հետ կապերի համատեքստում, որոնց մասին խոսում են լրիվ բաց գերմանական աղբյուրները, Շտրենցի համար թեթև վերընտրություն հազիվ թե լինի։ «Նա չի կարող հավերժ թաքնվել։ Նա պետք է բացատրություն տա»,- գրում է գերմանական թերթը։


Չի կարելի ասել, թե Շտրենցի անկեղծ խոստովանությունը կօգնի նրա քաղաքական կարիերային։ Սեպտեմբերի 17-ին սկանդալային «լանդրոմատը» (անգլերեն՝ լվացքատուն) հանգեցրեց այն բանին, որ ԵԽԽՎ պատգամավորի մանդատը վայր դրեց բելգիացի Ալեն Դեսթեքսը, որը ֆրանսալեզու աշխարհում հայտնի է որպես թուրք-ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչ ԵՄ-ում, հեղինակն է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին կոմպլեմենտար զեկույցի։ Երբ բելգիական մամուլում հայտնվեցին փաստաթղթերով հաստատված տեղեկություններ այն մասին, որ Դեսթեքսը ֆինանսավորվել է Բաքվից, ԵԽԽՎ-ում սկանդալ բարձրացավ։ Բանը հասավ դատավարության։ Դեսթեքսի որոշումը՝ վայր դնել մանդատը Բելգիայի խորհրդարանում, անվանեցին «ԵԽԽՎ-ում հանգստությունը վերականգնել թույլ տվող» որոշում։


EADaily-ն հիշեցնում է Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը «լանդրոմատի» վերաբերյալ, որը հնչեցվել է սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից։ Զախարովան ասել է. «Արևմուտքը ճնշում է գործադրում ռուսաստանյան դաշնակիցների վրա։ Դա իրականացվում է ի հաշիվ մեծաթիվ ֆեյքային նորությունների, որոնք հրապարակվում են։ Մենք փորձում ենք կանոնավորապես արձագանքել նման բաներին»։ Դրանով իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հնչեցրել է նաև Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք արևմտյան ԶԼՄ-ների «լվացքատնային» մերկացումները, հաստատված այդ թվում և վավերագրերով, համարում են ֆեյքեր։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily

 






Դիտումների քանակ 83102


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019


Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց ...

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Նոյեմբերի 13, 2018


Արդեն հիմնավորվում է այն փաստը, որ Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը տարածքներ և ռազմավարական նշանակության բարձունքներ է կորցնում:...

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Նոյեմբերի 7, 2018


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նյութ եղբայրական Ադրբեջանից, որտեղ գովաբանում են հայկ բարսեղյանին՝ հայտնի գրանտակեր...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը