Սովորական խայտառակություն

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017
«Ելքի» մուտքը արգելված է

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրավիրյալ աշխարհի 70 երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ, կուսակցական գործիչներ, մտավորականներ: Եվ անմիջապես շատերի աչքից չվրիպեց, որ համաժողովի դահլիճում բացակայում են «Ելք» դաշինքի ներկայացուցիչները: Սկզբում ոմանք նույնիսկ մտածեցին, թե «Ելքն» իր սովորության համաձայն բոյկոտում է հերթական միջոցառումը: Բայց հետո հայտնի դարձավ այն, ինչն ավելի վատ է, քան բոյկոտը:

 

Պարզվեց, որ կազմակերպիչները պարզապես չեն հրավիրել «Ելքին»: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն շտապեց հայտարարել, որ իշխանությունները համաժողովին չեն հրավիրել իրենց դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի՝ այդպիսով խուսափելով տարբերվող կարծիքներից:


«Փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել «Ելք» դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ: Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետև մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից ու այլընտրանքային մոտեցումներից»,- ասաց Մարուքյանը:


Սա այն դեպքն է, երբ Մարուքյանի հետ չհամաձայնել չի կարելի: Իսկապես, սա իշխանությունների կոպիտ սխալն է, իր դրսևորման ձևի մեջ` անտակտ ու անշրջահայաց, որն այս դեպքում անպայման կունենա բացասական արձագանքներ: Ազգային համախմբվածության, տարբերվող կարծիքները մեկտեղելու, բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր դաշտ բերելու մասին ելույթներն ու կոչերը հիմա մեկ վրիպումի պատճառով դառնալու են անարժեք, դատարկ պոռոտախոսություն: Մինչդեռ մի փոքր խելքի առկայությունը կարող էր իրավիճակը շտկել ու պահպանել տարրական բարոյականությունը: Բայց որտե՞ղ գտնել այդ փոքր խելքը:






Դիտումների քանակ 40238


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Հուլիսի 28, 2018


Երևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ կապված ինտրիգի ամենահետաքրքրական դրվագը շարունակում է մնալ «Ելք» դաշինքի պահված...

«Ելքը» քարուքանդ եղավ

«Ելքը» քարուքանդ եղավ

Հուլիսի 26, 2018


«Ելք» դաշինքի ապագայի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Ասում են, թե քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում ...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Մայիսի 30, 2018


Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են այն օրերը, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցանկանում էր իր եղ...

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Մայիսի 25, 2018


Կա մի թեմա, որի մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ընդհանրապես ոչ մի բառ չի ասվում: Խոսքն այն մասին է, թե ինչ է լինելու հե...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ