Միջազգային խայտառակություն

Իսկ Վանա ծովը՞

Սեպտեմբերի 15, 2017
Իսկ Վանա ծովը՞

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովկսին ներկա է գտնվել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա ցուցադրությանը և պատրաստակամություն հայտնել զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով: Հետո նա ասել է. «Ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի երկաթուղային կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքներ, որ ռուսները Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել ևս, որ հայերն այդքան լավ գիտեն ռուսաց լեզուն»,- ասել է Ժիրինովսկին:

 

Ռուսները կարողանում են շատ հետաքրքիր հավասարակշռություն պահպանել: Մինչ կոմունիստ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու առանցք» համաժողովում հայերից պահանջում է անմիջապես ետ վերադարձնել 5 ազատագրված շրջանները, նույն պահին Ժիրինովսկին խոստանում է հայերին նվիրել Արարատ լեռը: Ընդ որում, առավել հատկանշականն այն է, որ Ժիրինովսկու համար Արարատը մի թեմա է, որով ինքը կարող է զբաղվել ու միգուցե նաև հաջողվի այն թուրքերից վերցնել ու նվիրաբերել Հայաստանին: Եվ ընդհանրապես, ռուսական քաղաքական էլիտան սկսել է լրջորեն զբաղվել հայկական տարածքային վերաբաժանման խնդրով` մի վայրկյան անգամ չմտահոգվելով, որ դա իրենց գործը չէ ու Ռուսաստանն ինքն էլ բազում վիճարկելի հողային խնդիրներ ունի, բայց հայերը կարծես թե հակված չեն դրանց մեջ իրենց քիթը խոթել:


Իսկ քանի որ նախաձեռնությունը գնալով մեծ թափ է հավաքում, ապա զուտ հետաքրքրասիրությունից դրդված պիտի հարցնենք, թե ո՞ւմ է հանձնարարված Վանա լճի վերադարձման առաքելությունը: 






Դիտումների քանակ 25921


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սև-մութ ամպեր ՀՀ գլխավոր դատախազի գլխին

Սև-մութ ամպեր ՀՀ գլխավոր դատախազի գլխին

Հուլիսի 10, 2019


ՀՀ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալի...

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Սեպտեմբերի 14, 2017


ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության արձագանքները հասել են Ռուսաստան: Վերաբերմունքն այդ երկրում միանշանակ չէ, և դա հ...

Հռոմի պապը մարքսիստ է դարձել

Հռոմի պապը մարքսիստ է դարձել

Մայիսի 17, 2016


Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ժամանակակից շուկայական տնտեսությունը` մատնանշելով սոցիալական անարդարությունը: Նա իր կարծիքն ա...

Ժիրինովսկին Պորոշենկոյին կամավոր էքսպրոպրիացիայի առաջարկություն է անում

Ժիրինովսկին Պորոշենկոյին կամավոր էքսպրոպրիացիայի առաջարկություն է անում

Հուլիսի 13, 2015


Կարծում ենք՝ Պյոտր Պորոշենկոն երբեք չի համաձայնի Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկին, քանի որ ուղնուծուծով իսկական ուկրաինացի օլիգար...

Ռուսաստանի խեղկատակը

Ռուսաստանի խեղկատակը

Ապրիլի 24, 2015
1

Ռուսաստանը միշտ էլ իրավունք ունի հպարտանալու ծաղրածուական արվեստում ձեռք բերված մեծ նվաճումների համար, որովհետև եթե նույնիսկ մի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ