Ազգային խայտառակություն

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017
Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյուս երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի» ու ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները։ Հավանաբար սրանք կարծում էին, որ իրենց ներկայությամբ նիստերն այսուհետ կդառնան ավելի լուրջ ու կառուցողական: Բայց նրանք չարաչար սխալվում էին, քանի որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ներկայությունը լիովին բավարար է ամեն բան նախկին անլրջության սահմաններում պահելու համար: Արդեն երկրորդ անգամ իր աշխատասենյակում «Միս Հայաստան» մրցույթի աղջիկներին ընդունած ու դրանից շատ ոգևորված քաղաքապետն այսօր էլ օրակարգի գլխավոր հարց դարձրեց Գյումրու օրվա տոնակատարության ու ՀՀ անկախության օրվան նվիրված քեֆ-ուրախությանը քաղաքի բյուջեից 8 միլիոն դրամ գումար հատկացնելը։

 

Ավագանու անդամներից մեկը համարձակվեց առաջարկել այդ 8 միլիոն դրամի շրջանակներում բնակարան գնել անօթևան երկու ընտանիքների համար, առավել ևս, որ նման գումարը բավական շատ է քաղաքի աղքատիկ բյուջեից տոնակատարության վրա ծախսելու իմաստով: Բայց այս առաջարկն անմիջապես սրերով դիմավորեցին Բալասանյանի կողմնակիցները: Իսկ երբ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները պահանջեցին մանրամասն ներկայացնել, թե ով ինչ ծառայություններ է մատուցելու, ում ինչ գումար են տալու, թե չէ փողն ամեն անգամ գնում է քաղաքային իշխանավորների բարեկամ-խնամիների գրպանը, այստեղ արդեն միջամտեց քաղաքապետը. «Հիմա ասենք իմ խնամին երգիչ է, չերգի՞, չնայած էդպիսի խնամի չունեմ: Ասենք՝ քո խնամին երգիչ է, ի՞նչ վատ կլինի գա, 1-2 անգամ երգի, ուրախացնի մեզ, փողն էլ հո կտանք»։


Փողը հաստատ կտան, առավել ևս, որ իրենց անձնականը չէ, քաղաքինն է: Կարևորն այն է, որ զվարճանքը լիարժեք լինի: Դրա համար միշտ էլ միջոցներ կգտնվեն: Իսկ թշվառները պիտի մի քիչ էլ սպասեն: Իրենց քաղաքապետի ուրախությունը հո հարամ չե՞ն անելու:

 






Դիտումների քանակ 38691


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարդան Ղուկասյանին կպատժեն

Վարդան Ղուկասյանին կպատժեն

Փետրվարի 3, 2020


Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիր...

Շիրակի մարզպետի համար մեծամասնության խոսքը մի այլ օրենք է

Շիրակի մարզպետի համար մեծամասնության խոսքը մի այլ օրենք է

Հունվարի 18, 2020


Օրեր առաջ գրել էինք, որ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում տնօրենի մրցույթ է տեղի ունենալու: Հիշեցնենք, որ երկու թե...

Գյումրի` խայտառակություն և պղծություն ամենայն հայոց

Գյումրի` խայտառակություն և պղծություն ամենայն հայոց

Հունվարի 13, 2020


Ցավոք, Գյումրի քաղաքը Նոր Հայաստանի ամենախայտառակ, ամենապղծված բնակավայրն է, այն առաջինն է երկրում և, հավանաբար, ԱՊՀ-ում բնակչո...

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Նոյեմբերի 11, 2018


Եթե ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը ծնվեր ոչ թե 1814թ., այլ, ասենք, 1975-ին, ինչպես Փաշինյան Նիկոլը, և մահանար ոչ թե 1841...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Հուլիսի 18, 2018


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այն գործիչներից է, որից իր ողջ գիտակցական կյանքում պահանջել են հեռանալ, բայց սա միշտ կառչ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Փետրվարի 21, 2018


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Ս...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Հիվանդանոցի կլիենտները

Հիվանդանոցի կլիենտները

Դեկտեմբերի 11, 2017


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երբեք չի հաշտվի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, քանի որ մտածում ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Բալասանյանը ինքնապահպանվում է

Բալասանյանը ինքնապահպանվում է

Հուլիսի 11, 2017


Գրեթե չկա մի շաբաթ, որ Գյումրիից լուրեր չստացվեն աղմկահարույց դեպքերի մասին: Օրվա լրահոսում անպակաս են դարձել կրակոցների, դանակ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Մարտունիկը դիմում է վենդետայի

Մարտունիկը դիմում է վենդետայի

Ապրիլի 3, 2017


Ընտրություններին կործանված Մարտունիկ Գրիգորյանը սգի մեջ է իր ողջ գերդաստանով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից երկու հանրապետական` Ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը