Սովորական խայտառակություն

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017
Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի 12-ից մասնակցելու է ավագանու աշխատանքներին։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքն ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան 3 ընդդմադիր ուժերը միասին։ Ընտրություններից հետո, սակայն, ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, ինչի արդյունքում քաղաքապետի պաշտոնն էլ երկրորդ անգամ ստանձնեց Սամվել Բալասանյանը: Այդ ժամանակ էլ ընդդիմադիր թևը որոշեց բոյկոտել և դիմեց Սահմանադրական դատարան: Բայց հաջողության չհասնելով՝ երեք ուժերը պայմանավորվել էին, որ ամեն մեկն ինքնուրույն որոշում կկայացնի բոյկոտը շարունակելու կամ դադարեցնելու հետ կապված: Եվ հիմա ստացվեց այնպես, որ բոլորն էլ դադարեցնում են բողոքը և վերադառնում են:


Ի՞նչ արդյունք տվեց մեկամյա բողոքը: Բացարձակապես ոչ մի բան: 17 մանդատ ունեցող «Բալասանյան» դաշինքը մոտ մեկ տարի ցանկացած նախագիծ հեշտությամբ կարողանում էր հաստատել ավագանիում։ Այդ դեպքում ո՞րն էր ամբողջ իրարանցման ու աղմուկ-աղաղակի իմաստը, եթե այն պիտի լիներ անտեղի ու չհանգեցներ որևէ փոփոխության: Հիմա ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը փորձում է հիմնավորել կամ արդարացնել իրենց քայլերը և ասում է. «Մարտին եղել է դատարանի որոշումը, մենք դրանից հետո էլ բոյկոտեցինք, որոշեցինք եվրոպական դատարան դիմել, հետո մտածեցինք, որ եվրոպական դատարանը մի քանի տարուց կքննի հայցը, իսկ այդ ժամանակ քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը կլրանա»:


Նման պատասխանը լիովին բացահայտում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև շատ այլ քաղաքական ուժերի գործունեության տրամաբանությունն ու ձեռագիրը: Սրանց մոտ վաղուց բարի ավանդույթ է ձևավորվել` նախ որոշել, հետո նոր միայն մտածել, որովհետև եթե ամեն ինչ կատարվի հակառակ հաջորդականությամբ, այդպես ավելի խելամիտ կլինի, բայց արդեն նման չի լինի իրենց գործելաոճին: Դրա համար էլ երբ մեկ տարի բոյկոտող, ոչ մի արդյունքի չհասած ու մեկ տարվա ուշացումով ելման դիրք վերադարձող կուսակցությունները այսօր ինքնավստահ կեցվածքով հանդգնում են հայտարարել, թե իրենք պատրաստվում են ավագանիում հանդես գալ որպես կոշտ ընդդիմություն ու վճռական են տրամադրված, միանգամից ուզում ես հարցնել. «Անցած մեկ տարվա նմա՞ն»:






Դիտումների քանակ 64928


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարդան Ղուկասյանին կպատժեն

Վարդան Ղուկասյանին կպատժեն

Փետրվարի 3, 2020


Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիր...

Գրոհում և ծափահարում են պառլամենտական բոզերը

Գրոհում և ծափահարում են պառլամենտական բոզերը

Հունվարի 21, 2020


Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հանճարեղ բան արեց: Խոսելով բադասյան ռուստամիկի` գողա...

Շիրակի մարզպետի համար մեծամասնության խոսքը մի այլ օրենք է

Շիրակի մարզպետի համար մեծամասնության խոսքը մի այլ օրենք է

Հունվարի 18, 2020


Օրեր առաջ գրել էինք, որ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում տնօրենի մրցույթ է տեղի ունենալու: Հիշեցնենք, որ երկու թե...

Գյումրի` խայտառակություն և պղծություն ամենայն հայոց

Գյումրի` խայտառակություն և պղծություն ամենայն հայոց

Հունվարի 13, 2020


Ցավոք, Գյումրի քաղաքը Նոր Հայաստանի ամենախայտառակ, ամենապղծված բնակավայրն է, այն առաջինն է երկրում և, հավանաբար, ԱՊՀ-ում բնակչո...

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

ԲՀԿ-ն խախտում է բարոյականության և սկզբունքայնության նորմերը

ԲՀԿ-ն խախտում է բարոյականության և սկզբունքայնության նորմերը

Հունիսի 26, 2019


Գաղտնիք չէ. ով՝ ով, բայց ԲՀԿ-ն իրավունք չուներ Ռոբերտ Քոչարյանի կողքից հեռանալ, քանզի աշխարհում կան նորմեր, որոնց խախտումն աննե...

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը