Խայտառակություն առանց մեկնաբանության

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017
Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն միաժամանակ ներառում է արհամարհանք, ծաղրանք և հետաքրքրության բացարձակ բացակայություն ընդհանուր նախաձեռնությունների հանդեպ, որոնք ներկա պահին համարվում են միանգամայն անարդյունավետ ամերիկյան ղեկավարության անօգնականության, անդաստիարակության և անկուլտուրականության պատճառով։ Պուտինն ԱՄՆ իշխանությունների մասին խոսում է որպես անպատասխանատու, բայց ոչ՝ սիկապես վտանգավոր բարբարոսների մասին, որոնք աչքի չեն ընկնում առանձնակի խելքով և տառապում են սրված հոգեբանական պաթոլոգիայով (այն, ի դեպ, նրանց մեջ չի բացառում որոշակի վախկոտությունը)։ Պուտինի այս դիրքորոշումը հատկապես նկատելի դարձավ Չինաստանում կայացած ԲՐԻԿՍ գագաթաժողովի մամլո ասուլիսում և հաստատում է այն, ինչի մասին մենք գրել ենք 2017թ. օգոստոսի 27-ին՝ Reuters-ի զեկույցի առիթով. «Ռուսաստանցիները, վերջապես, ամեն բան հասկացան, և հիմա Պուտինի լուսանկարներում հեգնանք է և գրեթե զվարճանք այն ներկայացման առիթով, որը կազմակերպում են ամերիկյան «գործընկերները»։ Լավրովին հետաքրքիր չեն հանդիպումները Թիլերսոնի հետ, ով, միևնույն ժամանակ, շատ է զբաղված Պետդեպարտամենտում վերադասավորումներ անելով և, ինչպես խոսում են, կարող է պաշտոնից հեռանալ մինչև տարեվերջ։ Մեզ ահա արդեն երեք շաբաթ ասում են, որ երբ ռուսաստանցիները հետևում են վաշինգտոնյան այս սերիալին, ապա լոկ անտարբեր ուսերն են թոթվում։ «Ոչ ոք այլևս դրան ուշադրություն չի դարձնում և որևէ տեղաշարժ չի սպասում»,- տեղեկացրել է Reuters-ին Ռուսաստանի կառավարությունում գտնվող աղբյուրը։ «Շունը հաչում է, քարավանը՝ քայլում»,- Մոսկվայի վերաբերմունքը Սպիտակ տան իրադարձությունների ջրապտույտին մեկնաբանել է աղբյուրը»։ ԲՐԻԿՍ գագաթաժողովի արդյունքներով՝ սեպտեմբերի 4-ին Պուտինը չափազանց կոշտ է արտահայտվել ոչ միայն ԱՄՆ քաղաքականության և Վաշինգտոնում տիրող իրավիճակի, այլև ամերիկյան կառավարության քաղաքական ու դիվանագիտական անձնակազմի որակի մասին։ Դիալեկտիկական տեսանկյունից դժվար է պատկերացնել ավելի քամահրական ու նսեմացուցիչ ակնարկներ, քանի որ դրանք կասկածի տակ են դնում քաղաքական էլիտայի կուլտուրան ու ինտելեկտը։ Այս ամենը դարձավ ռուսաստանյան նոր դիրքորոշման հիանալի հաստատումը, որը ներառում է չափից ավելի սառնություն քաղաքականությունում և անգործություն համագործակցության առումով, ինչպես նաև հոգեբանական և ինտելեկտուալ խզում, որը բնութագրվում է արհամարհանքի արտահայտմամբ։ Պուտինը գրեթե բացահայտ հայտարարում է ԱՄՆ ղեկավարությանը. «Չի կարելի խոսել բութ վայրենիների և խավար բարբարոսների հետ»։ Ինչ վերաբերում է ամերիկյան ղեկավարությանը և էլիտային, նրանք ակնհայտորեն չլսեցին և հաստատ չհասկացան իրենց ուղղված ուղերձը։

 

Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ Պուտինի ելույթի հետևյալ հատվածին. «Դժվար է երկխոսություն վարել այն մարդկանց հետ, ովքեր Ավստրիան շփոթում են Ավստրալիայի հետ։ Այստեղ արդեն որևէ բան անել չես կարող, այսպիսին է, հավանաբար, ամերիկյան իսթեբլիշմենթի որոշակի հատվածի քաղաքական կուլտուրայի մակարդակը։ Ամերիկյան ազգը, ամերիկացի ժողովուրդը, Ամերիկան հիրավի մեծ երկիր է և մեծ ժողովուրդ, եթե դիմանում են քաղաքական կուլտուրայի նման ցածր մակարդակ ունեցող մարդկանց այդքան քանակության»։


Այս խոսքերն ուղեկցվել են հյուսիսկորեական ճգնաժամի շուրջ դիվանագիտական իրավիճակի աննպաստ գնահատականով, որի շրջանակում Ռուսաստանի նախագահը նորից ողջ պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա... Բանն այն է, որ թեև ինքը՝ Պուտինը, ԿԺԴՀ միջուկային զենքի մշակումն անցանկալի և անգամ դատապարտման արժանի է համարում միջազգային կայունության տեսանկյունից, բայց նա կարծում է, որ այն անխուսափելի է և արդարացվում է տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի կողմից վարվող խափանարար քաղաքականությամբ, որը ենթադրում է ռեժիմի տապալում՝ դրան հետևող բարբարոսական քաոսով... «Դուք մտածում եք, թե ինչ-որ պատժամիջոցների ընդունման պատճառով Հյուսիսային Կորեան կհրաժարվի այն ուղեգծից, որը որդեգրել է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակով։ Ռուսաստանը դատապարտում է այդ վարժությունները Հյուսիսային Կորեայի կողմից, մենք կարծում ենք, որ դրանք սադրիչ բնույթ են կրում։ Բայց մոռանալ այն մասին, ինչը ես հենց նոր ասացի Իրաքի, իսկ հետո Լիբիայի վերաբերյալ, մենք նույնպես չենք կարող։ Եվ հյուսիսկորեացիներն էլ հաստատ չեն մոռանա»։


Ընդգծվել է նաև ուժային քաղաքականության անհեթեթությունը. պատժամիջոցներ, ռազմական սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև երկրի ոչնչացումը։ ԱՄՆ-ը դրանով իսկ հերթական անգամ ի ցույց է դնում իր բարբարոսությունն ու քաղաքական անկուլտուրականությունը, էլ չենք ասում սովորական հիստերիայի մասին, որը հերթական անգամ հասել է գագաթնակետին «հյուսիսկորեական միջուկային սպառնալիքի» ճգնաժամի իրադրությունում։ Պուտինը դատապարտել է «ռազմական հիստերիայի հրահրումը», որը «կարող է հանգեցնել գլոբալ մոլորակային աղետի և մարդկային զոհերի հսկայական քանակության»։


Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Փհենյանի դեմ տնտեսական պատժամիջոցների անիմաստությունը, որոնց մասին վերջերս խոսել է Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա՝ կորեացիները «խոտ կուտեն, բայց չեն հրաժարվի այդ ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»։ Հյուսիսային Կորեան իսկապես արդարացնում է իր միջուկային ծրագրի զարգացումը ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի առկայությամբ։


ԱՄՆ-ի հանդեպ ռուսաստանյան թշնամանքի և արհամարհանքի ևս մեկ պատճառ է դարձել Վաշինգտոնի վերաբերմունքը ամերիկյան տարածքում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության հանդեպ։ Բանն այն է, որ ամերիկյան իշխանությունները ներխուժել են այդ սեփականության մի մասի մեջ և զրկել ռուսաստանցիներին դրանցից օգտվելու իրավունքից, ինչը դիվանագիտական իմունիտետի մասին Վիեննայի համաձայնագրերի խախտում է նշանակում, որոնք քաղաքակիրթ դիվանագիտական հարաբերությունների հիմքն են հանդիսանում։ Այդ կարգին պատկանող մարդիկ և ունեցվածքը օգտվում են իմունիտետից օտարերկրյա պետությունում, որի տարածքում ներկայացնում են իրենց երկիրը։ Լավրովը նախազգուշացրել է իր պաշտոնակից Թիլերսոնին, որ Ռուսաստանը բողոք կներկայացնի համապատասխան միջազգային ատյաններին։ Թիլերսոնը նրան չի պատասխանել, թե ԱՄՆ-ը թքած ունի դրա վրա, որովհետև անկիրթ մարդ չի երևում։ Համենայնդեպս, բոլորին է պարզ, որ Վաշինգտոնում հենց այսպիսի զգացողություններ են տիրում։ Սույն պարագայում դրանք միավորում են Թրամփի վարչակազմին և նրա բոլոր բազմաթիվ հակառակորդներին։ Այլ կերպ ասած՝ բարբարոսությունն ու անկուլտուրականությունն այն ոլորտներն են, որտեղ բոլորն ԱՄՆ-ում հիանալի կարող են պայմանավորվել։


Ռուսաստանում նման գործողություններն ընկալվում են որպես խուլիգանություն։ Հենց նման զգացողություն են այսօր առաջացնում ԱՄՆ-ը, նրա կեղծ-դիվանագիտությունը, տարատեսակ սպառնալիքները, լեգալության սահմանին գտնվող և ակնհայտորեն ամեն տեսակ օրինականությունից դուրս գործողությունները։ ԲՐԻԿՍ-ի այդ նույն գագագաթաժողովում ՌԴ փոխարտգործնախարար Սերգել Ռյաբկովը ԱՄՆ գործողությունները ԱՄՆ-ում ռուսաստանյան դիվանագիտական սեփականության հանդեպ անվանեց «պետական խուլիգանություն»։ Այս ամենը ԱՄՆ-ին բավական ինքնատիպ սահմանում է տալիս, որը լիովին կարող է տարածվել պոստմոդեռնիստական տեղեկատվական շրջանակներում՝ «խուլիգան-պետություն»։


Պուտինը և Ռուսաստանը լոկ արտահայտում են ընդհանուր կարծիքն այն մասին, որ ԱՄՆ-ը անհամեմատ ավելի մեծ չափով խուլիգան-պետություն է, քան գերտերություն։ Սա խոր ռազմավարական և անգամ օնթոլոգիական նշանակություն ունի։ Նման ընկալումն ու գնահատականը պետք է հանգեցնեն դիրքորոշման լիակատար փոփոխության ԱՄՆ-ի վարքագծի, այդ երկրի հաշվով առկա վախերի, նրա սպառնալիքների ու ցասումնաճառերի հանդեպ։ Խուլիգան-պետության վնասակար գործողությունները սովորաբար ենթադրում են վախկոտություն և փոքրոգություն, խիզախության և մեծ նպատակների բացակայություն, որոնք միշտ ընկած են մասշտաբային ռազմավարության հիմքում (այդ թվում և իմպերիալիստական)։ Ամոբղջ բանն այն է, որ նրա նպատակը գողությունն է, թալանը և ծովահենությունը՝ իր համար նվազագույն ռիսկով...


Դա նշանակում է, որ հիմա ԱՄՆ-ից պետք է զգուշանալ շատ ավելի քիչ, քան մենք կարծում ենք, քանի որ խուլիգան-պետությունը չի ձեռնարկի իր համար չափից ավելի ռիսկային քայլեր։ 2017թ. օգոստոսի 26-ին մենք գրել ենք ամերիկյան զինվորականների և նրանց ղեկավարության վարքի մասին՝ Ալեքսանդր Մերկուրիի (Alexander Mercouris) եզրահանգումների հիման վրա. «Մերկուրին կարծում է, թե խոսքը հենց այն մասին է, ինչն այսօր կարելի է սպասել ամերիկյան զինվորից. չափից ավելի ագրեսիվություն այնտեղ, որտեղ գրեթե ոչ մի ռիսկ չկա, և չափից ավելի զգուշավորություն այնտեղ, որտեղ կա ռիսկ (նորից երկու տերությունների հանդեպ՝ Ռուսաստանի և Չինաստանի)։ Այս ամենը Մերկուրիին հանգեցնում է ռազմավարության մասին հարցին։ Ավելի պարզ ասած՝ ինչի՞ն է ծառայում այս ամենը»։


Բայց որտե՞ղ է ասված, որ դա պետք է ինչ-որ բանի ծառայի։ Հարցի պատասխանն այն է, որ բնավ պարտադիր չէ, որ դա ինչ-որ նպատակի համապատասխանի... Մի՞թե կա գոնե ինչ-որ ռազմավարություն խուլիգանի և հատկապես խուլիգան-պետության վարքի մեջ, որին առաջնորդում են նիհիլիզմն ու արագ շահի որոնմանը հանգեցված ինտելեկտուալ հնարավորությունները։ Կամ՝ ջանադրաբար դաստիարակվող անկուլտուրականությունը, որը հետաքրքրվում է լոկ թալանով և թքած ունի ամեն տեսակ օրենքների վրա... Հենց սա ենք մենք տեսնում ԱՄՆ-ում՝ Թրամփից մինչև Մակքեյն, բազե գեներալներից մինչև սոցիալ-պրոգրեսիստները խորհրդարանում։


Սույն պարագայում չի կարելի չընդունել Պուտինի և Ռուսաստանի վաստակն այն բանում, որ նրանք պարզ ու հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումն ԱՄՆ-ի հանդեպ։ Պուտինի խոսքերն ամերիկյան ղեկավարության և էլիտայի անկուլտուրականության մասին շատ ավելին են մեզ ասում, քան ԱՄՆ վարքի հիմքերի բազմահատոր ռազմավարական վերլուծությունները։ Ամերիկյան էլիտան խավար բարբարոսների և (այն հարցում, ինչը վերաբերում է աշխարհի և նրա բանական ընկալման մասին պատկերացումներին) չլուսավորված ապուշների էլիտա է։ Այդ էլիտան, հասկանալի է, կոռումպացված է և մինչև ուղնուծուծը կեղծավոր, բայց նման մեխանիկական երկերեսանիությունը նրան ոչինչ չի տալիս՝ մանևրի և գործողության ազատության առումով։ Նրա բարբարոսությունը կրում է պոստմոդեռնիստական բնույթ, այն վախկոտ է և կարող է դավաճանաբար հարվածել լոկ ամենաթույլերին՝ պոչը մտցնելով ոտքերի արանքը իսկական ուժի դիմաց։ Դա «ներքին բարբարոսություն» է, որի մասին Ժան-Ֆրանսուա Մաթեյը (Jean-François Mattei) ասում է. ապուշությունը և քաղաքակիրթ կանոնների հանդեպ լիակատար անհարգալից վերաբերմունքը դրանում համադրվում են անսահման փոքրոգության հետ։


Այս ամենը, ինչպես նաև ԲՐԻԿՍ գագաթաժողովում հնչած հայտարարությունները հաշվի առնելով՝ Ռուսաստանը, հավանաբար, մոտենում է այն բանին, որպեսզի այս դատողությունները դարձնի իր քաղաքականության մի մասը և մշակի համապատասխան վերաբերմունք ԱՄՆ-ի հանդեպ։ Թրամփի հետ կապված իրավիճակը (հարաբերությունների բարելավման հույսը խորտակվեց վաշինգտոնյան սերիալի հիստերիկ քաոսում, քանի որ Թրամփը, գուցե, կգերադասեր կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց անընդհատ պաշտպանում է ամենավատ գործողությունները նրա նկատմամբ), անշուշտ, վճռական դեր է խաղացել։ Այսուհետ պուտինյան «դիվանագիտությունը» ԱՄՆ-ի հանդեպ կարող է լիովին մի կողմ նետել անհարկի զգուշավորությունը և չափից ավելի հարգալից վերաբերմունքը, հստակ արտահայտել իր տեսակետը առավել կոշտ եղանակով։ Ռուսաստանցիները, հավանաբար, սկսում են գիտակցել, որ առանձնակի պատճառներ չունեն զգուշանալու այնպիսի խուլիգան-պետության, գերտերության ռեակցիայից, որը վերածվել է տձև մասսայի և չափից ավելի վախկոտ է, որպեսզի մարտահրավեր նետի հակառակորդին, եթե նա կարող է հաղթել իրեն և հրապարակավ նսեմացնել՝ ցույց տալով, թե ինչ է իրենից ներկայացնում իրականում։

 

Աղբյուրը՝ ИНОСМИ 






Դիտումների քանակ 71953


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Սեպտեմբերի 9, 2019


Չսիրեցին հայրենի գրանտակերներն ու պեդերաստները Վլադիմիր Պուտինին: Մեկն ուզում էր Պուտինին խաբեությամբ մտցնել Քոչարյանի խուց և դ...

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Սեպտեմբերի 3, 2019


Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի շուրջ Հայաստանում անառողջ կրքեր են բորբոքվում: Հատկապես այլ տարածված լուրից հետո, թե, իբր, Պուտի...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլի Հ1-ը հակառուսական քարոզչությամբ է զբաղված, այսինքն` ռուսատյացություն է քարոզում ու դավանում այս երկրում: Ուրեմն...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Դեկտեմբերի 4, 2018


Երեկ Փաշինյան Նիկոլն ասաց, թե իբր Պուտինն իրեն զանգել է (կամ հակառակը) և առաջարկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգել, այսինքն` դեկտեմբ...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Նոյեմբերի 20, 2018


Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում արտաքին քաղաքականությունում։ Թե ինչպես դրանից գլուխ կհանի Նիկոլ Փաշինյանի կառավարությու...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը