Սովորական խայտառակություն

Նուռ Արամը օրակարգ է խճճում

Սեպտեմբերի 5, 2017
Նուռ Արամը օրակարգ է խճճում

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այն գործիչներից է, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքում նույնիսկ աննշան հաջողության չեն հասել քաղաքական դաշտում, սակայն մշտապես պնդում են, որ բոլորից խելոք են, ավելի լավ գիտեն, թե ինչն ինչպես պիտի արվի և մնացած կուսակցությունները, դաշինքները, անհատները պիտի իրենցից դասեր առնեն: Սրա հետ մեկտեղ Արամ Հարությունյանն առաջին հերթին պիտի դժգոհ լինի ընդդիմության ներկայացուցիչներից, քանի որ հենց դրանք են իր հացը կտրել, այդ պատճառով էլ նրա հիմնական նետերն ուղղվում են ընդդիմադիրներին: Օրինակ, Նուռ Արամը քամահրական վերաբերմունք ունի Զարուհի Փոստանջյանի հանդեպ այն պատճառով, որ Զարուհին ճիշտ չի կազմակերպում իշխանափոխության գործընթացը: «Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ գործընկեր չունեն: Եթե գործընկեր չունեք, ո՞նց եք իշխանափոխություն անում` քաղաքապետարանի դարակները քրքրելով և լույսերը հանգցնելո՞վ: Իշխանափոխությունն այն է, որ քաղաքական ուժերն իրար կողք են կանգնում և ժողովրդի հետ միասին հասնում դրան, ոչ թե մեկ հոգին ակցիաներ անի կամ չգիտեմ ինչ անհասկանալի բան»,- ասում է նա և անմիջապես գրոհում է «Ելք» դաշինքի վրա` սրանց էլ մեղադրելով այն բանում, որ պարում են նախագահ Սերժ Սարգսյանի դուդուկի տակ և ԵԱՏՄ կազմից դուրս գալու նախաձեռնությունը սխալ հունով են տանում: «Սարգսյանին ձեռք է տալիս, որ այսօր կան ուժեր, որոնք ուզում են ԵԱՏՄ-ից դուրս գալ: Նա դրանով ռուսներին ցույց կտա, կասի` տեսեք ինչ ուժեր կարող են ասպարեզ գալ, եթե ես չլինեմ իշխանության: «Ելք»-ն այս հարցն իր մի քանի պատգամավորով իհարկե չի լուծելու, բայց սա ահագին ժամանակ քննարկվելու է և շեղելու է հիմնական օրակարգից»,- կարծում է Արամ Հարությունյանը:

 

Էլի շատ բաներ է ասում Նուռ Արամը: Օրինակ, ասում է, թե Սերժ Սարգսյանի հեռացումը լուծվելու է ժողովրդական ընդվզման միջոցով` առանց զենքի: Հետո ասում է, որ տեղեկատվություն ունի` խորհրդարանական ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունն ստացել է ընդամենը 3000 ձայն, մնացածը` ռեյտինգայինով են ստացել: Ըստ նրա, ստացվում է, այդ կուսակցության վարկանիշը 1 % էլ չի, այլ ընդամենը` 0,1 %:


Նման բաներ լսելուց հետո ակամա մի հարց է ծագում. ինչու՞ է Հարությունյան Արամը խոսում սրանց մասին և ինչու է դա ասում հատկապես հիմա: Նրա մտքերը որևէ արժեք չեն ներկայացնում և չեն կարող ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա: Սրա հետ մեկտեղ հազիվ թե նրա հրապարակային ելույթն անվանենք ինքնաբավարարում: Սովորաբար Արամն ասպարեզ է գալիս այն ժամանակ, երբ պետք է լինում անտեսանելի մեկին ծառայություններ մատուցել: Ու հիմա նա ակնհայտորեն այդ նպատակին է հետամուտ` փորձելով մեջտեղ բերել, ինչպես ինքն է ասում, նոր օրակարգ` հին օրակարգից շեղելու կամ գոնե դրանք իրար խճճելու համար: Իսկ թե արդյունքում ինչ կլինի, Հարությունյան Արամն այդ մասին չգիտի: Լուրջ բաների մասին նրան չեն տեղեկացնում:






Դիտումների քանակ 15639


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաշառակերության դեմ պայքարում են «չորով»

Կաշառակերության դեմ պայքարում են «չորով»

Հունվարի 18, 2019


Հայաստանի անկախ ու արդար դատարանն այսօր որոշեց կալանավորել նախկին նախարար ու պատգամավոր Արամ Հարությունյանին`առանձնապես խոշոր չ...

Սիլվա Համբարձումյան` կաշառակերության անտիբիոտիկ

Սիլվա Համբարձումյան` կաշառակերության անտիբիոտիկ

Հոկտեմբերի 26, 2018


Երեկ Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլը, սովորության համաձայն, կրկին մտավ Շերլոկ Հոլմսի կերպարի մեջ և նոր տիեզերական հանցագործութ...

Ծաղիկներ անծանոթ բարեկամից

Ծաղիկներ անծանոթ բարեկամից

Ապրիլի 12, 2018


Ոչ ոք կարգին գլուխ չի հանում, թե այս մի քանի օրը ինչի համար է Ազատության հրապարակում հացադուլ անում «Ազգային համաձայնություն» կ...

Նուռ Արամին վռնդել են

Նուռ Արամին վռնդել են

Մարտի 27, 2018


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին օդ ու ջրի պես կենսական տարածք է պետք` գոյատևելու համար: Եվ...

Անիմաստ Հարությունյանը

Անիմաստ Հարությունյանը

Մարտի 8, 2018


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Դր...

Երնեկ Բուլկին արտագաղթեր

Երնեկ Բուլկին արտագաղթեր

Հոկտեմբերի 24, 2017


Տեղեկությունն այն մասին, թե ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախին մարզպետ, այժմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությո...

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Հուլիսի 4, 2017


Այսօր համացանցում օգտատերերը տեղադրել էին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ Շորժայից դեպ...

Նուռ Արամն էլ «Իգլա» ունի

Նուռ Արամն էլ «Իգլա» ունի

Մարտի 23, 2017


ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման փաստը տարատեսակ անդրադարձ ունեցավ շատերի պահվածքի վրա: Բայց ամենազ...

Ծառուկյանը` Հուդաների առաջնորդ

Ծառուկյանը` Հուդաների առաջնորդ

Փետրվարի 22, 2017


Այսպես է կարծում հայ ականավոր քաղաքական գործիչ Նուռ Արամը, նույն ինքը` Արամ Հարությունյանը: «Այն թիմով, որով հիմա Ծառուկյանը գն...

Նուռ Արամը գերեզմանափոր է դարձել

Նուռ Արամը գերեզմանափոր է դարձել

Հունվարի 25, 2017


Ռոբերտ Քոչարյանի արտահաստիքային մունետիկ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն աշխարհում ամենաշա...

Օսկանյանի սիրտը նուռ է ուզել

Օսկանյանի սիրտը նուռ է ուզել

Հոկտեմբերի 18, 2016


Որքան էլ «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը երդվի, թե իր քաղաքական ուժը ոչ մի առնչություն չունի նախկին նախագահ...

«Համախմբումը» նուռ է մթերում

«Համախմբումը» նուռ է մթերում

Մայիսի 11, 2016


Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի առիթով ակնարկել էր, թե իր նախաձեռնած «Համախմբում» կուսակցությանը անդամակցելո...

Միակ տղամարդուց մինչև միակ մարդը

Միակ տղամարդուց մինչև միակ մարդը

Մայիսի 5, 2016


Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը ոմանք գնահատեցին երրորդին՝ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու նախագահական պարտիա: Ու ...

Ո՞վ է Արամ Հարությունյանը

Ո՞վ է Արամ Հարությունյանը

Փետրվարի 7, 2016


«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հավակնում է դառնալ հայ ընդդիմադիր դաշտի գաղափարաստեղծ տեսաբ...

Նուռ Արամը վախեր է հորինում

Նուռ Արամը վախեր է հորինում

Դեկտեմբերի 25, 2015


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կամ, ինչպես ժողովուրդն է նրան կոչում՝ Նուռ Արամը որոշել է տ...

Արամ Հարությունյանի նոր մերկապարը

Արամ Հարությունյանի նոր մերկապարը

Սեպտեմբերի 12, 2015


Այսօր կայացավ «Չեք անցկացնի» նախաձեռնության «Ոչ»-ի ճակատի համաժողովը, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարու...

Նուռ Արամն ընդդեմ իր օջախը մարող Սահմանադրության

Նուռ Արամն ընդդեմ իր օջախը մարող Սահմանադրության

Սեպտեմբերի 9, 2015


Սահմանադրական փոփոխությունների անցկացումը հիմա իսկապես կարելի է կասկածի տակ դնել, քանի որ դրանց դեմ է հանդես եկել Արամ Հարությո...

Ծառուկյանի խաչը՝ Հարությունյանի ուսին

Ծառուկյանի խաչը՝ Հարությունյանի ուսին

Հուլիսի 30, 2015


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեռ մայիս ամսին հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել սահմա...

Բուլկիների կոտորած` Բուլկի Արամի հիշատակին

Բուլկիների կոտորած` Բուլկի Արամի հիշատակին

Ապրիլի 6, 2015


Ամեն ոք իր ուրախությունը յուրովի է արտահայտում` իր երևակայության ու հնարավորությունների սահմաններում: Այս պարագայում նաև կարևոր...

Բուլկին ջուրը գցեցին

Բուլկին ջուրը գցեցին

Ապրիլի 3, 2015


Այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված մնաց այն հարցը, թե ինչու՞ անսպասելի կերպով պաշտոնից ազատեցին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը