Ազգային խայտառակություն

Զգուշացեք, հերոս է

Սեպտեմբերի 1, 2017
Զգուշացեք, հերոս է

Ջհանգիր Լֆիկյան

 

ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ամեն տարի այս բանը կատարվում է, և հիմա էլ իրադարձությանը կարելի էր հանգիստ վերաբերվել, եթե չհայտարարվեր, որ ԼՂՀ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ու «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։


Այնպես չէ, որ մենք կենդանի հերոսներ չենք տեսել: Բայց Աղաբեկյանին բոլորը գիտեն և նրանց իմացած Աղաբեկյանի մեջ հերոսական բան, մեղմ ասած, շատ դժվար է գտնել: Երբ ուզում ես վերհիշել, թե վերջին տասնամյակներին նա հատկապես ինչ է արել, ընդամենը կարողանում ես մտաբերել, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած տարիներին Հայաստանում առավել հայտնի էր իր բացած տասնյակ գրավատներով, դաշնակների հետ բազում կասկածելի գործարքներով և հանրահայտ «Մարտիկ» հիմնադրամով, որտեղ եղած հսկայական գումարներն անհետացան ու մինչև օրս ոչ ոք դրանք չի գտել:


Հետո Արթուր Աղաբեկյանը տեղափոխվեց Արցախ, և այնտեղ էլ նրա գործը միայն փողի հետ էր: Ստեփանակերտում նրա ծավալած հերոսական ու հայրենանվեր գործունեության մասին հայտնի է այնքան, որ այնտեղ վիճակախաղ է կազմակերպում և մարդկանց իբրև խոշոր շահում մեկ կիլոգրամ մեղր է տալիս: Իսկ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Աղաբեկյանը ստանձնեց բանակին արվող նվիրատվությունների համակարգման շահեկան գործը, և դրանց հետքերն էլ գնացին ու կորան: Եվ հիմա «Ոսկե արծիվը» կրծքին ամրացրած մարդը ոչ միայն հերոսական համարվել չի կարող, այլև հերթական անգամ արժեզրկվում է հերոսի ու հերոսության մասին մեր պատկերացումը:


Ի դեպ, հենց այս օրերին դրա մեկ ուրիշ ապացույցը տվեցին նաև Երևանում: Մայրաքաղաքի Մաշտոցի 52 հասցեում գտնվող հյուրանոցի դիմաց տարիներ շարունակ կանգնած էր Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշաքար-խաչքարը: Հիմա այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, և կառուցողները որոշել էին ձեռքի հետ հանել հուշաքարն ու շինարարական աղբի հետ մի կողմ նետել: Հերոս լինելը լավ բան է, բայց երբ սկսում է խանգարել, ասպարեզից հեռացնում են:






Դիտումների քանակ 58304


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակցությունից հեռանալը բնական է

Դաշնակցությունից հեռանալը բնական է

Մայիսի 28, 2016


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երբեմն իր անկեղծ բռնկումներով գերազանցում է բոլորին: Սարդարապատում Հայաստանի Առաջին...

Դաշնակ Աղաբեկյանի վերջը

Դաշնակ Աղաբեկյանի վերջը

Մայիսի 26, 2016
1

Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնն օգտագործել է բանակի վրա հսկայական փող և կարողություն աշխատելու համար: Արցախում որևէ մեկին գ...

Աղաբեկյանը չի հեռանում, նրան հեռացնում են

Աղաբեկյանը չի հեռանում, նրան հեռացնում են

Մայիսի 23, 2016


Արցախի Հանրապետության փոխվարչապետ, դաշնակ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունն այսօր շատերին անակնկալի բերեց: Վերջինս ցանկություն...

Ինչո՞ւ է զարմացած փոխվարչապետը

Ինչո՞ւ է զարմացած փոխվարչապետը

Ապրիլի 13, 2016
2

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի համբերությունն ի վերջո հատեց ու նա ստիպված իր ֆեյսբուքյան էջում գրեց այն, ինչի մասին այսօր շա...

Քոչարյանի ֆոկուսը՝ Աղաբեկյանի կատարմամբ

Քոչարյանի ֆոկուսը՝ Աղաբեկյանի կատարմամբ

Մայիսի 2, 2015


Վաղը Արցախում խորհրդարանական ընտրություններ են: Օրենսդիրում տեղ զբաղեցնելու համար պայքարում են յոթ կուսակցություններ: Առաջատար ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ