Սովորական խայտառակություն

Եկողներն ու մեկնողները

Հուլիսի 31, 2017
Եկողներն ու մեկնողները

Այսօր ցուցանիշներ հրապարակելու օր էր: Ազգային վիճակագրական ծառայությունը մեծ ուրախությամբ արձանագրեց, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 1,622,381 զբոսաշրջիկ: Արձանագրված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 24.2%-ով: Իսկ սա խոշոր հաջողություն է և շատ շուտով չինովնիկներն իրար կոկորդ կկրծեն դափնիներին տեր կանգնելու համար:


Բայց այսօր մի թիվ էլ հրապարակվեց, առանց ընդգծված էնտուզիազմի, նույնիսկ կարելի է ասել` շատ անհույզ: Պարզվեց, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 979 900 մարդ, որը ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատ նվազել է 6200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` 15 000-ով: Եթե ասվածին էլ գումարենք, որ այս տարվա վեց ամսում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6,5 տոկոսով, ապա պատկերն ամբողջովին կընդունի իրեն բնորոշ մռայլ գույները:


Առաջին հայացքից ներկայացված թվերն իրար հետ որևէ ընդհանրություն չունեն: Օտարները գալիս են, հարազատները գնում են: Մնում է միայն հասկանալ, թե արդյունքում ինչի՞ է վերածվելու երկիրը: Գուցե հենց այն «թանգարան բաց երկնքի տակն» է դառնալու, որի մասին սիրում ենք բոլոր առիթներով հիշեցնել: Թանգարան, որտեղ միայն այցելուներ են, իսկ բնակիչներ չկան: Օտարներին գրկաբաց ընդունելը, նրանց համար հարմարավետություն և հետաքրքիր միջավայր ստեղծելը դարձել է գերխնդիր: Իսկ տեղացիները գնում են, քանի որ զրկված են հենց դրանից: Իսկ թե ե՞րբ կտարբերակվի կարևորը երկրորդականից, դրա համար ոչ ոք ոչ ջանք է գործադրում, ոչ էլ կոկորդ է կրծում:






Դիտումների քանակ 148572


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեր ունեցածը դրսից ենք բերում

Մեր ունեցածը դրսից ենք բերում

Հոկտեմբերի 13, 2017


Ինքնաբավ երկրներ չեն լինում: Բոլորն էլ ստիպված են այս կամ այն բանը դրսից ներկրել` փոխարենը տալով այն, ինչն իրենք են արտադրում: ...

Հայաստանը դառնալու է խորհրդային

Հայաստանը դառնալու է խորհրդային

Մայիսի 31, 2016


Պարզվում է, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ ...

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մայիսի 21, 2016


Աշխարհում տիրող քաոսն ու տնտեսական ճգնաժամը ոչ միայն չեն ազդում, այլև էլ ավելի են հզորացնում մեր երկիրը: Դատելով պաշտոնական տվյ...

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Ապրիլի 22, 2016


Հայաստանի ունևոր խավն ամեն բան անում է երկրում տնտեսական ակտիվություն պահպանելու համար: Մարդիկ գիշերներ են լուսացնում խաղատներ...

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Մարտի 1, 2016


Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում զեկուցում էր էկոնոմիկայի առանձին ճյ...

Հաց կա, ուտող չկա

Հաց կա, ուտող չկա

Հունվարի 22, 2016


Վիճակագրությունը ժամանակ առ ժամանակ մեզ դաժան փաստերի առաջ է կանգնեցնում: Օրինակ, մի՞թե արտառոց ու տագնապալի չէ այն փաստը, որ ա...

ԱՎԾ-ն ասում է. «Ով չաշխատի՝ նա կուտի»

ԱՎԾ-ն ասում է. «Ով չաշխատի՝ նա կուտի»

Մայիսի 19, 2015


Հետաքրքիր կառույց է դարձել ազգային վիճակագրական ծառայությունը: Հրապարակում են տվյալներ, այսինքն կատարում են իրենց աշխատանքը, բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ