Ազգային խայտառակություն

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Հուլիսի 31, 2017
Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Այսպես ասաց Արթուրիկը


Երկու օր շարունակ հայաստանյան գրեթե բոլոր կայքերում տպագրվում է տարօրինակ վերնագրով մի նյութ. «Անդրանիկ Մարգարյանը մե՛ծ հայ է ու վե՛րջ»: Նյութը տարօրինակ է առնվազն երկու իմաստով: Նախ ակնհայտ է, որ այն տարածվում է իբրև վճարովի գովազդ, որովհետև հազիվ թե նման կարգի էժանագին ֆեյսբուքյան գրառումը իրենից հետաքրքրություն ներկայացներ անխտիր բոլորի համար, և հետո զարմանք է հարուցում վերնագրի կտրական ոճը` «ու վերջ»: Ի՞նչը վերջ: Այսինքն, քննարկման ենթակա չէ՞: Իսկ ո՞վ է ասողը, որ ասածն անքննելի է: Տեր Աստվա՞ծ:


Հետո, իհարկե, պարզվում է, որ հեղինակը երկնայինից շատ հեռու մեկն է, փոխարենը չափազանց մոտ է Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոն Մարգարյանին, ավելի կոնկրետ` նրա ենթական է: Այս վերնագրով նյութը շարադրել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Պիտի ենթադրել, թե պատվեր է կատարել: Սակայն գրառման բովանդակությանը ծանոթանալիս անմիջապես հասկանում ես, որ դա կարող էր նաև պատվեր չլինել, այլ հասարակ, պարզունակ, շարքային քծնանքի, շողոքորթման ու կեղծավորության մի դրսևորում, որ հատուկ է մարդկանց, ովքեր պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե դուր գան տիրոջը:


Եվ հիմա այս տարոնամերձ Արթուրիկը վիրավորվել է նրա համար, որ իր տիրոջ հոր հասցեին վատ բան են ասել: Ու գրում է. «Գարեգին Նժդեհի փայլուն ձևակերպմամբ «անմրցելի հայ տականքը» առաջին անգամը չէ, որ փորձում է վայրահաչով ստվեր գցել կամ, իր նեղմիտ պատկերացմամբ, սասանել այն հարգանքը, սերն ու խոնարհումը, որ բանական ու շնորհակալ հայ մարդն ունի շատ քչերի հանդեպ, որոնց հենց ի՛նքն է արժանացրել այդ մեծագույն պատվին: Այդ քչերից մեկն է նաև լուսահոգի ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, Նվիրյալ այն Հայը, ում հիշատակն, ի հեճուկս անմրցելի տականքի, հավերժելու՛ է»:


Սովորաբար մարդիկ չեն հավերժանում այն պատճառով, որ Արթուր Գևորգյանը նրանց մասին դիֆերամբներ է գրել, որովհետև այդ պարագայում պիտի հավերժության ճամփան բռնեին այս Արթուրիկի նախկին ու ապագա բոլոր շեֆերի հայրիկները: Եվ հետո Նժդեհն էլ Անդրանիկ Մարգարյանին անձամբ չի ճանաչել, որ նրա հակառակորդներին անվանի անմրցելի հայ տականք: Բայց Նժդեհը վստահաբար իմացել է նրանց, ովքեր իրոք տականքային հարթություններում են` շնորհիվ իրենց պատվազուրկ, ստրկամիտ հոգեբանության ու վարքի: Այնպես որ, Մարգարյան Անդրանիկի անձի ու գործի գնահատականը ժամանակի և պատմության խնդիրն է, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի արժևորումը հենց հիմա էլ կարելի է անել:






Դիտումների քանակ 83270


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Սեպտեմբերի 19, 2017


Մայրաքաղաքի տարբեր անկյուններում խոշոր պաստառներ են հայտնվել հայ նշանավոր մարդկանց դիմանկարներով: Շարքը, որը կոչվում է «Հայ մեծ...

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Սեպտեմբերի 12, 2017


Ինչպես արդեն տեղեկացվել էր, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երկուսը՝ Հայկ ՊետրոսյանՆ ու Մնացական Պա...

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն այլ բան դժվար է անվանել, քան կատարյալ խայտառակություն: Փողոցային, տղայական վիճաբանությունն...

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017


Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մին...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի...

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Հունիսի 20, 2017


Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոս...

Հիշատակ հարգողներիս տես

Հիշատակ հարգողներիս տես

Հունիսի 19, 2017


Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ