Սովորական խայտառակություն

Իսկ Հայաստան ե՞րբ ենք դառնալու

Հուլիսի 31, 2017
Իսկ Հայաստան ե՞րբ ենք դառնալու

Երբ Կարեն Կարապետյանը դեռ նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում և գնահատելով տնտեսության վիճակը` հայտարարվեց, թե այն առավել քան անմխիթար է, կառավարության նոր ղեկավարի գալուստը շատերը դիտարկեցին սպասվող դրական փոփոխությունների ֆոնին, իսկ հետո հույս հայտարարեցին, որ շատ շուտով Հայաստանը դառնալու է Սինգապուր: Այս դրվագը հիշելու անհրաժեշտություն թերևս չլիներ, եթե օրեր առաջ էլ վարչապետն ինքը չասեր, որ կան հնարավորություններ մեր երկիրը Իսրայել դարձնելու:


Թե ինչ հնարավորությունների մասին է խոսում Կարապետյանը և ինչու դրանք չի օգտագործում, սա հարցերի հարցն է: Անցած ամիսների ընթացքում նրա մեծ խոստումներին զուգահեռ մենք ընդամենը տեսել ենք կոսմետիկ շտկումներ և ոչ ավելին, ընդ որում այդ կոսմետիկ տեղաշարժերը նույնպես մեծ կասկածներ են հարուցում: Սրանից զատ տեսել ենք հսկայածավալ ներդրումների մասին հավաստիացումներ, բայց ներդրումները չենք տեսել, որովհետև խնդիրը դրսից փող բերելու հնարամտությունը չէ, այլ ներսում այնպիսի միջավայրի ձևավորումը, երբ այդ փողերն ինքնիրեն կլողան դեպի Հայաստան:


Սրա հետ մեկտեղ լսել ենք նրա մտքերն այն մասին, թե ամբողջ ճակատով պայքարելու է մենաշնորհների դեմ: Մի անգամ նույնիսկ Կարապետյանն իր անձնական հեռախոսահամարն էր շռայլում բոլորին, որ խնդիրների դեպքում զանգահարեն: Հետո այդ հեռախոսահամարը մեկընդմիշտ լռեց, իսկ իբրև հետևանք այդպես էլ ոչ ոք ցանկություն չունեցավ ընկալելու մենաշնորհի և օլիգարխիայի տարբերությունը, որովհետև եթե բնական մենաշնորհներն արտոնված են, ապա տնտեսության օլիգարխացումը բնավ էլ նույն բանը չէ:


Ահա այս ամենից հետո ասել, թե երկիրը կարող է դառնալ Սինգապուր, Իսրայել, Շվեյցարիա կամ Իռլանդիա, անլուրջ գործ է: Եվ ընդհանրապես, ո՞վ է որոշել, որ մենք անպայման պետք է յուրացնենք սրա կամ նրա տնտեսական ու կառավարման մոդելը: Մի՞թե հնարավոր չէ պարզապես մնալ ու լինել Հայաստան, բայց այնպիսի Հայաստան, որ Սինգապուրի նախանձը կշարժի:






Դիտումների քանակ 61542


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քանի դեռ «դաբրոն» չկա

Քանի դեռ «դաբրոն» չկա

Հուլիսի 21, 2017


Օրվա պաշտոնական լրահոսում մի հաղորդագրություն տեղեկացնում էր այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ալիանս Գրուպ»...

Կառավարությունը թռչում է տիեզերք

Կառավարությունը թռչում է տիեզերք

Հուլիսի 12, 2017


Դուք ձեր աչքերին ու ականջներին չեք հավատա, եթե իմանաք, թե մեր կառավարության առաջիկա նիստի օրակարգում ինչ հարց է ներառվել: Օրենք...

Եթե խանգարում է, ինչո՞ւ եք ստեղծել

Եթե խանգարում է, ինչո՞ւ եք ստեղծել

Հունիսի 29, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ տեսչական ստուգումների կասեցումը երկարաձգելու վերաբերյալ հանձնար...

Նախարարը` երջանկությունից մինչև դժբախտություն

Նախարարը` երջանկությունից մինչև դժբախտություն

Հունիսի 28, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել էր լրագրողների հետ: Հանդիպումը հեշտերից չէր: Հատկապես առաջնագծում առկա լար...

Ինչպես Լֆիկին ջնջեցին պատմությունից, կամ` վարչապետն ամաչում է

Ինչպես Լֆիկին ջնջեցին պատմությունից, կամ` վարչապետն ամաչում է

Հունիսի 20, 2017


Ինչպես հայտնի է, երեկ Կարեն Կարապետյանն այցելել էր «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հիշյալ ընկերությո...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Վարչապետը մատնեց Տարոնին

Վարչապետը մատնեց Տարոնին

Հունիսի 12, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամտի աղբյուրների մասին։ «Ես չգիտեմ իր եկամտի աղբյու...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Ուշացել ես, Իգնատի

Ուշացել ես, Իգնատի

Հունիսի 1, 2017


Հայաստանի ամենազբաղված պաշտոնյան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Նա այնքան է զբաղված, որ չի հասցնում նույնիսկ իր...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

3 միլիոն համազգեստ հայաստանցիների համար

3 միլիոն համազգեստ հայաստանցիների համար

Մայիսի 25, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մտածողությունը արդեն կարող է լուրջ մտահոգություն պատճառել երկրի քաղաքացիներին, որովհետև եթե մարդի...

Վարչապետի համար աղբը լեզվից կարևոր է

Վարչապետի համար աղբը լեզվից կարևոր է

Մայիսի 25, 2017


Լեզվի պետական տեսչությունը կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Դրա փոխարեն առանձին մ...

Բուտաֆորիայի համար ո՞վ կհատուցի

Բուտաֆորիայի համար ո՞վ կհատուցի

Մայիսի 17, 2017


Նորից կարկուտը տեղաց, նորից բերքը ոչնչացավ, և այս դառն իրողությունն աչքի առաջ ունենալով՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գնացե...

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Վարչապետը Սևանի դատավճիռն է կարդում

Վարչապետը Սևանի դատավճիռն է կարդում

Մայիսի 13, 2017


«Սևանը պետք է կապիտալիզացնել»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Առաջին հայացքից ձևակերպումը ...

Ո՞ւր անհետացավ ամենաթանկ կապիտալը

Ո՞ւր անհետացավ ամենաթանկ կապիտալը

Մայիսի 11, 2017


Այսօր` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԿԳ նախարարին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատա...

300 կիլոգրամանոց վտանգ վարչապետի համար

300 կիլոգրամանոց վտանգ վարչապետի համար

Մայիսի 9, 2017


Կար ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին բաժանում էր իր հեռախոսահամարը և հորդորում որևէ անարդարության, անօրինականութ...

Հիմա դու վարչապե՞տ ես, թե՞ գազի մարդ

Հիմա դու վարչապե՞տ ես, թե՞ գազի մարդ

Մայիսի 4, 2017


Մեր երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես թե ոչ մի գնով չի կարողանում աճել մինչև կառավարության ղեկավար: Որքան էլ նրա իշխանութ...

Թունավոր կատակների ժամանակը

Թունավոր կատակների ժամանակը

Մայիսի 2, 2017


Արդեն մի քանի շաբաթ մամուլը համառորեն գրում է այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը պահանջում է Դաշնակցության նվազագույն ներ...

Գազանանո՞ց, թե՞ սպանդանոց

Գազանանո՞ց, թե՞ սպանդանոց

Ապրիլի 29, 2017


ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հաստատվել են մեր երկրում սպանդանոցային մորթին անցնելու ժամկետները: Այդ պահանջը կիրառության մեջ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ