Սովորական խայտառակություն

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

Հուլիսի 29, 2017
ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

Ոչ ոք չի կարող անսխալ ասել, թե Հայաստանում քանի հասարակական կազմակերպություն կա: Նույնիսկ արդարադատության նախարարությունը: Դրանք սնկի պես հայտնվում են մի գիշերում, նույն արագությամբ կարող են անհետանալ, հետո նորից հարություն առնել` կախված միջավայրի նպաստավոր պայմաններից: Իսկ այդ պայմանները շատ դեպքերում ձևավորվում են արտաքին խթանիչների հաշվին: Այդ իսկ պատճառով էլ երբ այսօր Երևանում մի խումբ մարդիկ քննարկում էին անցկացնում «ՀԿ-ները, որպես արտաքին ազդեցության հնարավոր գործոն Հայաստանի ներքին գործերի վրա և նրանց գործունեության անհրաժեշտ օրենսդրական կարգավորումը» թեմայի շուրջ, նրանց մտահոգությունները հորինովի չէին:


Ըստ բանախոսների, հայաստանյան ՀԿ դաշտը կարծես թե դարձել է բիզնես, և միայն երեք միջազգային հիմնադրամների` Սորոսի, «Ազգային ժողովրդավարության աջակցման հիմնադրամի» և «Եվրոպական ժողովրդավարության միջազգային հիմնադրամների» կողմից հայաստանյան ՀԿ-ներին տրվել է 2 485180 դոլար: Իսկ նման փողեր ոչ ոք ոչ մեկին սոսկ գեղեցիկ աչքերի համար չի տալիս: Եվ հենց այդ պատճառով էլ այսօրվա զրույցն ակամա տեղափոխվեց այլ հուն և սկսեց հաճախ հնչել «օտարերկրյա գործակալներ» բառակապակցությունը:


Ասել, թե սա չափազանցված որակում է, այնքան էլ ճիշտ չի լինի: Խոսքը նախ և առաջ այն մասին է, թե ինչպիսի բնույթ են կրում այդ դրամաշնորհները և ինչ քաղաքական ենթատեքստ ունեն: Օրինակ, ո՞վ կարող է միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե ո՞ւմ շահերն են մեր երկրում ներկայացնում «Pink» հասարակական կազմակերպությունը, «Բաց հասարակություն-Հայաստան» ինստիտուտ հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» վանաձորյան գրասենյակը, «Նոր սերունդ» ՀԿ-ն, «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ն և այսպես շարունակ: Հազիվ թե մեր պատկան մարմինները սրանց մասին լիովին անտեղյակ են և հազիվ թե լիարժեք վերահսկողություն կա այդ դրամաշնորհների նկատմամբ: Իսկ նման անտարբերության դառը պտուղները մի օր բոլորս միասին ենք ճաշակելու:






Դիտումների քանակ 81432


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Գրանտակերը նաև գող է

Գրանտակերը նաև գող է

Ապրիլի 27, 2017


Արևմուտքից դրամաշնորհներ ստացող և օտարներին ծառայություններ մատուցողների մասին շատ անգամ է գրվել: Ժողովրդավարության ու ազատությ...

ՀՀ ամենալկտի հանրույթն ընդդեմ կառավարության

ՀՀ ամենալկտի հանրույթն ընդդեմ կառավարության

Նոյեմբերի 24, 2015


Եթե մեկը կարծում է, թե Հայաստանի կառավարությունը երկրի ամենաանհաջող, ապազգային հիմնարկն է, ապա սխալվում է: Կան հաստատություններ...

Հանուն փողի Հայաստանը դժոխք են դարձնում

Հանուն փողի Հայաստանը դժոխք են դարձնում

Հոկտեմբերի 12, 2015


Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ պատրաստ են իրենց ֆինանսավորող միջազգային կառույցներին ու հիմնադրամն...

ՀԿ-ները դանդաղ գործող ականներ կարող են դառնալ

ՀԿ-ները դանդաղ գործող ականներ կարող են դառնալ

Հուլիսի 18, 2015
1

Երբեմն վիճակագրությունը կարող է մեզ ֆանտաստիկ թվեր մատուցել: Օրինակ, պարզվում է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5061 հասա...

Ինչքան վատը լինես` այնքան շատ կվճարեն

Ինչքան վատը լինես` այնքան շատ կվճարեն

Մարտի 14, 2015


Գրեթե ամեն տարի միջազգային զանազան կազմակերպություններ զեկույցներ են հրապարակում Հայաստանի այս կամ այն ոլորտում տիրող իրավիճակի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ