Սովորական խայտառակություն

Ցամաքած Սևանն ավելի անվտանգ կլինի

Հուլիսի 28, 2017
Ցամաքած Սևանն ավելի անվտանգ կլինի

Սևանա լիճը միշտ էլ համարվել է վտանգավոր այնտեղ լողացողների համար: Իր փոփոխականությամբ, կլիմայական կտրուկ անցումներով լիճը պարբերաբար տհաճ անակնկալներ է մատուցել թե ձկնորսներին, թե հանգստացողներին: Դժբախտ պատահարմերի թիվն այստեղ միշտ էլ մեծ է եղել: Եվ ահա այսօր լրատվամիջոցները հանկարծ մի լուր են տարածում, որը վերնագրված է այսպես. «Սևանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ»: Առաջին միտքը, որ այցելում է, այն է, թե աշխարհում ինչ-որ բան է փոխվել գլոբալ տաքացումների արդյունքում, և մեր վտանգավոր լիճը մի գիշերում դարձել է ապահով:


Հետո, իհարկե, պարզվում է, որ խոսքը բոլորովին այլ բանի մասին է: Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է երեք մոտորանավակ, և երջանկացած փրկարարները կարծում են, թե այդքանը լիովին բավական է լճում լողացողների լիակատար անվտանգություն ապահովելու համար:


Ինչ խոսք, լավ բան է օգտակար նվեր ստանալը: Բայց եթե խոսքն անվտանգության մասին է, մի փաստ էլ մենք հավելենք: Ընդամենը հաշված օրերի ընթացքում Սևանա լճի մակարդակը իջավ ավելի քան 10 սանտիմետրով: Սա կառավարության որոշման արդյունքն էր: Խոստացան բաց թողնել 100 միլիոն խորանարդ մետր ջուր, բաց թողեցին 150 միլիոնը: Լիճն էլ նվազեց ու շարունակում է նվազել: Ու հիմա եթե այս տեսանկյունից դիտարկենք, մեր սիրելի կառավարությունն էլ իր չափով Սևանը դարձրեց համեմատաբար անվտանգ: Իսկ եթե մի օր ընդհանրապես որոշեն լիճը ցամաքեցնել, ապա այդ դեպքում արդեն առանց ռուսական մոտորանավակների օգնության էլ այնտեղ ոչ ոք չի խեղդվի:






Դիտումների քանակ 139322


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Հուլիսի 4, 2017


Այսօր համացանցում օգտատերերը տեղադրել էին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ Շորժայից դեպ...

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Հունիսի 23, 2017


Կառավարության այսօրվա նիստում հաստատման ներկայացվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանև օգտագործման ...

Գեներալ Բաղմամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Գեներալ Բաղմամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Մայիսի 3, 2016
3

Այս օրերին, երբ ռազմաճակատում մարտեր են ընթանում ու մարդիկ են զոհվում, փառապանծ գեներալի ողջ ուշադրությունը կենտրոնացած է կապու...

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015


Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ