Սովորական խայտառակություն

Արմեն Սարգսյանը կթալանե՞ր Լոնդոնի բանկը

Հուլիսի 28, 2017
Արմեն Սարգսյանը կթալանե՞ր Լոնդոնի բանկը

Եթե երբևէ խոսք գնա արդի հայ դիվանագիտության մեծագույն ձեռքբերումների մասին, ապա առանց վարանելու առաջին հերթին պետք է հիշատակել նախկին վարչապետ, այժմ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը, որովհետև սա այն մարդն է, ով բացարձակապես ոչինչ չի անում դիվանագիտության ասպարեզում, սակայն կարողացել է ձեռք բերել ամենաերկարատև պաշտոնավարած դեսպանի կոչումը:


Սակայն մի շտապեք այդքանով սահմանափակվել, քանի որ Արմեն Սարգսյանը մի չգերազանցված ռեկորդ էլ ունի: Նա մեր դեսպաններից ամենահարուստն է: Ընդամենը մեկ տարի առաջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, նա իր հաշվին ունեցել է 6 մլն 150 հազար եվրո, ինչն անցած ամիսներին մի փոքր նվազել է ու հիմա կազմում է շուրջ է 5 մլն 700 հազար եվրո: Եղածին էլ գումարեք նրա երեք սեփական շքեղ առանձնատներն ու 2 բնակարանները, և հստակ կդառնա, որ դեսպան Սարգսյանը շատ գոհ է Լոնդոնում Հայաստանը ներկայացնելու պատվից:


Մնում է միայն մի գլուխկոտրուկ լուծել: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը եկամտի որևէ աղբյուր չի հայտարարագրել: Իսկ սա նշանակում է, որ կամ նախկին վարչապետն իրականում գործազուրկ է, կամ աշխատում է առանց աշխատավարձ ստանալու, կամ էլ նրա հարստությունը անօրինական է, որովհետև լինել միլիոնատեր և չունենալ այդ գումարները վաստակելու աղբյուր, նույնն է, թե լինել կողոպտիչ և թալանել Լոնդոնի բանկերից մեկը:






Դիտումների քանակ 91117


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրականությունն էլ իր օլիգարխները կունենա

Գրականությունն էլ իր օլիգարխները կունենա

Հունիսի 16, 2017


Հայաստանում գրեթե անհնար է գտնել այնպիսի մի գրող, որի գրքի շնորհանդեսը կայանա որևէ նախարարությունում, այն էլ ամենաբարձր մակարդա...

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Դեկտեմբերի 6, 2016


Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի ամենավտանգավոր զավակներից մեկն է` նա ինտելիգենտ է ներկայանում, բայց նրա տված վնասը չի համեմատվի ...

50.000 դրամանոց Ղռերի Ավոն

50.000 դրամանոց Ղռերի Ավոն

Մայիսի 30, 2016


Այն, որ Հայաստանի վիճակը լավ չէ՝ պարզ է: Այն, որ մեր երկրում չեն մնացել «օրենքով գողեր» կամ հեղինակություններ այդ հասկացություն...

Գելենջիկը կառուցում են` քանդելով Երևանը

Գելենջիկը կառուցում են` քանդելով Երևանը

Մայիսի 27, 2016


Վերջերս տեղեկացանք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի հայկա...

Բոսյակների գերդաստանով հիանալու ժամանակը

Բոսյակների գերդաստանով հիանալու ժամանակը

Ապրիլի 13, 2016
8

Բոսյակներն առաջացել են այն ժամանակ, երբ հասարակությունը սկսեց դասակարգել իր անդամներին: Այդպիսով առաջացան տարբեր դասակարգեր: Սա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ