Սովորական խայտառակություն

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017
ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շարունակում է համառել և այդ համառության մեջ առավել քան մերժում է իր կենսունակությունը` վերստին հրապարակ բերելով իրենց դարն ապրած կարգախոսեր և այն էժանագին ինտրիգները, որոնց հաշվին ժամանակին փորձում էր դիվիդենդներ շահել: Նույնիսկ ՀԱԿ-ի փորձված հաղթաթուղթը` խոստումը թեժ աշնան մասին, այս աշնանն արդեն վերաբերվել չի կարող:


Ահա նման լքվածության և մոռացվածության պայմաններում այսօր ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը հայտարարում է, թե իրենց համար «առաջնահերթ է հակազգային, դավաճան իշխանություններից ազատվելը։ Իսկ այդ ամենից դուրս ինչի մասին էլ խոսեն իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը՝ դա ընդամենն ընդդիմության իմիտացիա է»։ Բացելով փակագծերը, ՀԱԿ ներկայացուցիչը հստակեցնում է դիրքորոշումը, համաձայն որի այն քաղաքական ուժը, որն իրեն հռչակել է ընդդիմադիր և չի պահանջում այս իշխանությունների հրաժարականը, նրան չի կարելի համարել իրական ընդդիմություն:


Փաստորեն ՀԱԿ-ը շատ ավելի ծանր վիճակում է, քան նրա մասին ասում են: Քաղաքական ուժը ոչ միայն դարձել է ժամկետանց, այլև ունի խաթարված հիշողություն: Մի՞թե կոնգրեսականներին թվում է, թե մարդիկ մոռացության են տվել ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունը, երբ արմատական ընդդիմադիր համարվողները սկսեցին գործարքի մեջ մտնել իշխանության հետ` մի քանի մանդատ պոկելու հույսով և առաջիններն էին, որ հրաժարվեցին իրենց հիմնական կարգախոսից` իշխանափոխության պահանջից: Ավելորդ է խոսել այն մասին, որ ՀԱԿ-ի հին ու հայտնի պահանջը այդպես էլ իրականություն չի դարձել, ասել է, թե` քաղաքական այդ ուժը չի իրականացրել ոչ իր խոստումը, ոչ իր նպատակը:


Ահա այս բոլորը հաշվի առնելով, երբ ՀԱԿ վարչության անդամն ասում է, թե կեղծ քաղաքական ուժերն՝ իրենց կեղծ օրակարգերով շփոթեցնում են ժողովրդին, ապա սկսում ես մտածել, որ աշխարհը մի մեծ հայելի է, այդ հայելու մեջ ՀԱԿ-ը տեսել է իր արտացոլանքը, բայց դեռ գլխի չի ընկել, որ ինքն է:







Դիտումների քանակ 114152


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Դեկտեմբերի 10, 2016


Հայ հասարակությունը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագրի ...

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Դեկտեմբերի 2, 2016


Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը։ Օրակարգը կարծես թե արդեն գծագրված ու հստակեցված է:...

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

Նոյեմբերի 25, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ նրա վարկանիշը չափազա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ