Ազգային խայտառակություն

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017
Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի բակում՝ ուղիղ շենքի դիմաց, սթրիթ-արթ ոճով արջերի եռաչափ նկարը: Ամռան այս տապին, բազում հոգսերի շարքում արջերը հազիվ թե արժանանային այսպիսի ուշադրության, եթե խնդիրն առավել տարողունակ ու հիմնավոր չլիներ: Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի արտաքին ձևավորման հարցում հանդես է բերում չլսված անճաշակություն, իսկ «օպերայի արջերի» պարագայում քաղաքի չինովնիկներն, ինչպես ասում են, չափն անցել են:

 

Ի՞նչ կապ ունեն արջերն օպերային թատրոնի կամ Ազատության հրապարակի հետ, ո՞րն է այստեղ ներքին կամ բովանդակային կապը և ի՞նչ են ցանկացել դրանով ցուցադրել: Եվ այս տեսանկյունից բոլորովին չափազանցված չի հնչում ճարտարապետ Արսեն Կարապետյանի կարծիքը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Պետք է սահմանադրության մեջ գրանցել, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ իրավունք չունի որևէ բան նախաձեռնել ու իրականացնել, ընդհանրապես, միայն թող աղբի հարցը լուծեն, գոհ կլինենք, համ էլ Տարոնը թող իրա տան բակը զարդարի իրա ճաշակով, քաղաք խի՞ ա իջել»:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գեղարվեստական ճաշակի մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրա մոտ ակնհայտորեն բացակայում են երկու կարևոր բաղադրիչները` նախ ճաշակը, հետո գեղարվեստի ընկալումը: Իսկ քանի որ դրանք չկան, ապա տվյալ պարագայում երևանցիներն առնչվում են մեկ այլ երևույթի հետ, ինչը պիտի կոչել «քյառթու ռաբիս»: Իսկ քանի դեռ Տարոնն իր գազանանոցի հետ առայժմ ահաբեկում է համաքաղաքացիներին, իբրև վերջին դրվագ հիշեցնենք, որ աշխարհում վաղուց հայտնի է մի հասկացություն, որը կոչվում է «պատկերի ու բովանդակության ինտեգրվածություն շրջակա միջավայրին»: Եթե քաղաքապետարանում դրա մասին անտեղյակ են, ապա սա չի նշանակում, թե տեղեկացված չեն Երևանի բնակիչները:






Դիտումների քանակ 133502


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Հուլիսի 31, 2017


Երկու օր շարունակ հայաստանյան գրեթե բոլոր կայքերում տպագրվում է տարօրինակ վերնագրով մի նյութ. «Անդրանիկ Մարգարյանը մե՛ծ հայ է ո...

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Հուլիսի 26, 2017


Գլխավորն այն է, որ Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի մեծամասնության հետ մնացել է նախաանտիկ դարաշրջանում: Այսինքն, նա այդ ժամանակներ...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017


Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մին...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Հուլիսի 13, 2017


Եթե դուք մի օր աշխատանքից տուն գաք և ձեր կինը ձեզ տեղեկացնի, որ քիչ առաջ ինքը շուրջ 80 հազար դոլար նվեր է ստացել, ձեր մտքով ինչ...

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի...

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց, որ իր ունեցած խորհրդականներն ու օգնականները քիչ են և այսօր մի քանիսին էլ նշանակեց: Քա...

Տարոնը կրկին ջնջում է պատմությունը

Տարոնը կրկին ջնջում է պատմությունը

Հուլիսի 7, 2017


Գողերը, կողոպտիչները, ավազակները և ընդհանրապես հանցագործները սիրում են գործել գիշերը, մթության քողի տակ: Խավարը թաքցնում է նրան...

Տարոնը փակում է անցանկալին

Տարոնը փակում է անցանկալին

Հուլիսի 6, 2017


Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը դադարեցվել է: Մանկավարժներին և սովորողների...

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Հունիսի 20, 2017


Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոս...

Հիշատակ հարգողներիս տես

Հիշատակ հարգողներիս տես

Հունիսի 19, 2017


Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Հունիսի 19, 2017


Խորհրդականների ինստիտուտը մեր երկրում այդպես էլ մնաց անհասկանալի ու չհիմնավորված: Ոչ ոք չի կարողանում մինչև վերջ ընկալել, թե ին...

Զարուհուն թիկունքից են հարվածել

Զարուհուն թիկունքից են հարվածել

Հունիսի 19, 2017


Խոշորագույն դավադրություն է բացահայտվել: «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության 5 անդամներից երկուսը մեղադրվ...

Սեքսը քաղաքապետարանում

Սեքսը քաղաքապետարանում

Հունիսի 17, 2017


Զարուհի Փոստանջյանի «Դժոխք» օպերացիան գործողության մեջ է: Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մի հաղորդագրությո...

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017


Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մին...

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Հունիսի 15, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոստացել էր, որ Երևանի ավագանու կազմում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյա...

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Հունիսի 12, 2017


Մարդկային մտքի գործողության մի քանի ձևեր գոյություն ունեն` պայմանավորված նպատակի իրագործման վերջնական արդյունքով: Ոմանք մտածում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ