Սովորական խայտառակություն

«Ելքը» հետաձգում է տրոհումը

Հուլիսի 27, 2017
«Ելքը» հետաձգում է տրոհումը

Կարապը, խեցգետինն ու գայլաձուկը: Նիկոլը, Էդմոնն ու Արամը: «Ելքի» առաջնորդների ու կռիլովյան առակի հերոսների միջև զուգահեռներ փնտրողներն այս օրերին այնքան էլ չեն սխալվում, քանի որ դաշինքում իսկապես սայլը տեղից շարժելու հույսեր չկան: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես գալու հարցին, թեև մի փոքր դժվար է այս ամենը նախաձեռնություն անվանել այն պարզ պատճառով, որ ինչ-որ մեկի ցանկությունից մինչև լուրջ նախաձեռնություն բավական երկար ճանապարհ է ընկած: Բայց նույնիսկ այս հանգամանքը «Ելքի» նախանձախնդիր թևին չխանգարեց լայն քննարկում կազմակերպելու պահանջ ներկայացնել, և նրանց հետևողականությունը պիտի պահպանվեր, եթե վրա չհասներ ցավալի հիասթափությունը:

 

Հիմա արդեն պատգամավոր Էդմոն Մարուքյանը սրտի անհուն ցավով տեղեկացնում է, որ հիշյալ նախաձեռնությամբ հանդես գալու հարցը հետաձգել է մինչև աշուն։ Վերջինս պնդում է, որ խմբակցության պատգամավորներն արձակուրդում են, այդ պատճառով չեն կարողացել հավաքվել ու քննարկել հարցը: «Սեպտեմբերին կանդրադառնանք հարցին»,- ասել է նա:


Մարուքյանին այս կետում հավատ ընծայելը հեշտ չէ: Նրա աշնանային հույսերը նույնպես կարող են իրականություն չդառնալ, որովհետև բուն պատճառը ոչ թե ժամկետներն են, այլ ներքին լուրջ հակասությունները: Գաղտնիք չէ, որ «Ելքի» ներսում մի ազդեցիկ թև դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարին: Այդ թևը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է, որ երբ անցած տարի, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Խաչատուր Քոքոբելյանն ԱԺ-ում ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել, Նիկոլը բացահայտորեն դեմ արտահայտվեց դրան: Տեղեկություններ կան, որ նրա աջակիցների թվում է նաև խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Եվ ահա նման հակազդեցության պայմաններում հազիվ թե այլ բան էր մնում անելու, քան հարցի քննարկման հետաձգումը: Ինչպես Մարուքյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը դեռ հույսեր են փայփայում, որ աշնանն ինչ-որ բան կկատարվի, որը կարող է ազդել ընդհանուր տրամադրության վրա:
Սակայն նկատենք, որ ԵՏՄ խնդիրը սոսկ մի դրվագ է, այն կարող էր նաև չլինել: Բայց դա հերթական անգամ ի ցույց դրեց «Ելքի» տրոհման լրջությունը, որը վաղ թե ուշ շատ ավելի լուրջ ձևերով պիտի արտահայտվի:






Դիտումների քանակ 76100


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքի» անպտուղ ելքերը

«Ելքի» անպտուղ ելքերը

Հունվարի 22, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արդեն քննարկել և որոշում է կայացրել, որ դեմ են քվերարկելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգ...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովն այսօր վերջնականապես գլորվեց մինչև անլրջության խորխորատները` իր թիկունքում թողնելով ամենագորշ խորհրդարան լինելու ...

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյ...

Արամին լսելու զահլա չկա

Արամին լսելու զահլա չկա

Դեկտեմբերի 18, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է զգում հանդես գալու իր և գործընկերների գործողու...

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Դեկտեմբերի 18, 2017


2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհ...

Անիմաստ հարց

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննար...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Ցանկություն կար, մարդ չկար

Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 10, 2017


Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին «Ելք» դաշինքի չմասնակցելու փաստը մինչ այս որևէ բացատրություն չէր ունեցել: Զանազան ե...

Ասելիք չկար

Ասելիք չկար

Նոյեմբերի 9, 2017


Ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցով այսօր ժամը 18-ին պետք է տեղի ունենա...

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Նոյեմբերի 7, 2017


ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննության առնված հարցերը բազմաթիվ էին ու տարողունակ: Սա այ...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ