Տիեզերական խայտառակություն

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Հուլիսի 26, 2017
Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Օսկան Քոչարյան


ՀՀ ոստիկանության գնդապետ Ս.Մարտիրոսյանի դիմումի համաձայն` Երևանի քաղաքապետարանի լիազորված անձի միջնորդությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ, վարչական դատարանում ընդունվել էր վարույթ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի՝ կապված բողոքի ցույցերի կազմակերպման հետ: Շանթ Հարությունյանի որդու դեմ հարուցվել էր 5 վարույթ, որոնք միացվել են։ Շահենի մասով դատական նիստերն արդեն մեկնարկել են, և դատաքննությունն ընթացքի մեջ է։


Ահա նման իրավիճակում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները դիմել են Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս հրաժարվի Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական դատարան ներկայացրած դիմումից։ Թե ինչ հիմքով` հստակ չէ: Հավանաբար, «Ելքն» իր առանձնահատուկ պատկերացումներն ունի օրենքի կիրառման մասին: Բայց արի ու տես, որ պատկերացումների յուրահատկությունից զուրկ չէ նաև Երևանի քաղաքապետը: Վերջինս իրեն ուղղված խնդրանքին պատասխանել է, թե չի իմացել, որ հայցը Շահենի դեմ է, հակառակ դեպքում նման բան չէր անի:


Այսպիսի արձագանքն առնվազն երկու խոցելի կետ ունի: Առաջին հերթին ծիծաղելի է, որ երկրի մայրաքաղաքի ղեկավարն իր ստորագրությունն է դնում ամեն պատահական թղթի տակ` առանց հասկանալու, թե խոսքն ում մասին է և ինչ հետևանքներ կարող է դա ունենալ: Եվ երկրորդ, եթե Շահեն Հարությունյանն իրոք օրինազանց է, ապա Տարոն Մարգարյանն իր արարքով հանցանք է պարտակում, հովանավորում է կարգը խախտողին և աչք է փակում նրա արարքի առաջ: Սա խայտառակություն է: Բայց դառնանք գլխավորին:


Իսկ գլխավորն այն է, որ Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի մեծամասնության հետ մնացել է նախաանտիկ դարաշրջանում: Այսինքն, նա այդ ժամանակներում չի ապրել, ուղղակի նրա ուղեղը, նրա իրավագիտակցությունը և քաղաքական գիտակցությունը համապատասխանում են այդ ժամանակների մակարդակին: Բանն այն է, որ իրավունքը Հին Հունաստանում պոզիտիվ չէր, այն հիմնված էր ավանդույթների վրա: Այսինքն, եթե դատում էին, ասենք, ինչ-որ մի հարգված քաղաքացու որդու, մարդիկ ասում էին, թե սրա զանցանքը կներենք, որովհետև անհարմար է էս կարգի լավ մարդու տղային պատժել: Կամ` ինչ-որ մի բոմժի տղա է նույն արարքը կատարել, և դատավորներն ասում են, թե սրան կարելի է գլխատել: Կամ` ինչ-որ մեկը մի զանցանք է կատարել, բայց դատավորներն ասում են, թե` դա տեղի է ունեցել ինչ-որ մի կարևոր տոնի նախաշեմին, և ըստ ավանդույթի` այդ օրը կարելի է մարդ չպատժել: Այսինքն, իրավունքը Հունաստանում պետության կողմից ստեղծված և պահպանվող նորմերի համընդհանրություն չէր, այն բարոյական նորմերի, ավանդույթների համընդհանրություն էր, որը չէր պահպանվում պետության կողմից և կարող էր բազում մեկնաբանություններ ունենալ:


Հին Հռոմում իրավունքը վերջապես դարձավ պոզիտիվ, այն սկսեց գործել միատեսակ և միանման՝ անկախ իրավակիրառման օբյեկտից։ Հռոմեական իրավունքը դարձավ ռոմանո-գերմանական և անգլոսաքսոնական իրավունքի հիմնաքարը, որի առանցքը հենց պոզիտիվությունն է: Այսօր անգամ պոզիտիվ իրավունք հասկացությունը չեն օգտագործում, քանզի եթե մի բան իրավունք է, ուրեմն այն չի կարող պոզիտիվ չլինել: Փոքր-ինչ հեռանալով թեմայից՝ նշենք, որ նման ախմախություններ կարող ենք նաև ՀՀ սահմանադրության մեջ կարդալ: Օրինակ, ինչ ասել է «Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է»: Սա Գագիկ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի և էդ խելքի տեր մարդկանց ուղեղների բորբոքված լինելու արգասիք է, քանզի ծիծաղելի է ամրագրել «իրավական պետություն» բառակապակցությունը սահմանադրության մեջ: Եթե իրավական պետությունը կա, բա անիրավականը ո՞րն է: Սա ծիծաղելի է: Այսինքն, եթե մի բան պետություն է, ապա այն չի կարող չլինել իրավական, և իրավական եզրույթի օգտագործումը հիմարություն է:


Բայց դառնանք մեր տաղանդավոր Տարոնին: Ակնհայտ է, որ այս տղան, ինչպեսև հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, իրավագիտակցության առումով նախահռոմեական դարաշրջանի պերսոնաժ է: Ուստի, հաշվի առնելով նրա ազնվական ծագումը, անձնական տաղանդը և մի քանի այլ մանրուք, գուցե փորձենք միջնորդություն անել ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում, որպեսզի Տարոն Մարգարյանին ուղարկեն Հին Աթենքի քաղաքապետ, բնականաբար, այն պահին, երբ գիտությունը վերջապես ի զորու կլինի ստեղծել ժամանակի մեքենան:






Դիտումների քանակ 321998


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017


Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մին...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Հուլիսի 13, 2017


Եթե դուք մի օր աշխատանքից տուն գաք և ձեր կինը ձեզ տեղեկացնի, որ քիչ առաջ ինքը շուրջ 80 հազար դոլար նվեր է ստացել, ձեր մտքով ինչ...

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց, որ իր ունեցած խորհրդականներն ու օգնականները քիչ են և այսօր մի քանիսին էլ նշանակեց: Քա...

Տարոնը կրկին ջնջում է պատմությունը

Տարոնը կրկին ջնջում է պատմությունը

Հուլիսի 7, 2017


Գողերը, կողոպտիչները, ավազակները և ընդհանրապես հանցագործները սիրում են գործել գիշերը, մթության քողի տակ: Խավարը թաքցնում է նրան...

Տարոնը փակում է անցանկալին

Տարոնը փակում է անցանկալին

Հուլիսի 6, 2017


Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը դադարեցվել է: Մանկավարժներին և սովորողների...

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Հունիսի 20, 2017


Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոս...

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Հունիսի 19, 2017


Խորհրդականների ինստիտուտը մեր երկրում այդպես էլ մնաց անհասկանալի ու չհիմնավորված: Ոչ ոք չի կարողանում մինչև վերջ ընկալել, թե ին...

Սեքսը քաղաքապետարանում

Սեքսը քաղաքապետարանում

Հունիսի 17, 2017


Զարուհի Փոստանջյանի «Դժոխք» օպերացիան գործողության մեջ է: Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մի հաղորդագրությո...

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Հունիսի 15, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոստացել էր, որ Երևանի ավագանու կազմում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյա...

Վարչապետը մատնեց Տարոնին

Վարչապետը մատնեց Տարոնին

Հունիսի 12, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամտի աղբյուրների մասին։ «Ես չգիտեմ իր եկամտի աղբյու...

Փոքրիկ Տարոնի մեծ էգոն

Փոքրիկ Տարոնի մեծ էգոն

Հունիսի 12, 2017


Հավանաբար, ինչ-որ մեկը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատմել է այն մասին, որ հին աշխարհում, երբ Եգիպտոսի փարավոնը կամ Չինաս...

Արմանը Տարոնից երկու անգամ թանկ է

Արմանը Տարոնից երկու անգամ թանկ է

Հունիսի 6, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ վտանգավոր մրցակից է ձեռք բերել: Խոսքն այս դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույք...

Տարոն Դոստոևսկի

Տարոն Դոստոևսկի

Հունիսի 6, 2017


Երևանի քաղաքապետարանը հրատարակչական ոլորտում նոր թռիչք է արձանագրել: Պարզվում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքի մաս...

Ոչ երբեք Տարոնի մոտ

Ոչ երբեք Տարոնի մոտ

Հունիսի 5, 2017


Մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականներն այսօր գնացել էին նախագահ Սերժ Սարգսյանի դուռը` խնդրելով լուծում տալ ...

Աթոռն իրենից թանկ է

Աթոռն իրենից թանկ է

Հունիսի 2, 2017


Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջապես լիցքաթափվել է նախընտրական լարվածությունից և իրեն ամբողջովին տվել է այն գո...

Տարոն Մարգարյանն ընդդեմ Անդրանիկ Մարգարյանի

Տարոն Մարգարյանն ընդդեմ Անդրանիկ Մարգարյանի

Հունիսի 1, 2017


Ակտիվիստ Շահեն Հարությունյանին` Շանթ Հարությունյանի որդուն, դատարան են կանչել: Պարզվում է, Երևան քաղաքի ոստիկանապետ, գնդապետ Ս....

Տարոն Մարգարյանը կվերադարձնի Լենինի արձանը

Տարոն Մարգարյանը կվերադարձնի Լենինի արձանը

Մայիսի 30, 2017


Տարիներ շարունակ մեր մայրաքաղաքի փողոցներում, հանրապետության տարբեր բնակավայրերում հայտնվում են հուշատախտակներ, կիսանդրիներ, ան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ