Միջազգային խայտառակություն

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017
Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությունից: Կատարվեց այն, ինչին վերջին շրջանում գնում էին երկուսն էլ` իրենց խորացող հակասություններով և ակնհայտ հակակրանքով: Վրացի լեգեոնականը, որ եկավ խաղալու ուկրաինական բարձրագույն լիգայի հեղափոխական մրցումներում, այսուհետ անցանկալի անձ է: Եվ եթե Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու որոշումը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն համարել է «քայլ դեպի բռնապետության հաստատում», ապա տիկինը թերևս մոռացել է, որ իր երկրում բռնապետության հաստատման հիմքերում կանգնածներից մեկն էլ եղել է հենց այդ վրացի փախստականը, և նրա վտարումն այս պահին սոսկ փաստերի հերթական արձանագրում է:

 

Ի դեպ, այլ ուկրաինаցիներ դա գոնե մասամբ գիտակցում են: Օրինակ, պատգամավոր Իգոր Մոսիյչուկի Facebook սոցիալական կայքում գրել է. «Ինձ հաստատում են, դա ճիշտ է՝ վրացի Յանուկովիչին` Միխո Սաակաշվիլիին, զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից և դա վկայում է նրա մասին, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն ի վերջո ընդունում է սեփական սխալները»: Սակայն պատգամավորն այս դեպքում էլ չափից ավելի լավատես է, քանի որ սխալների գիտակցման մասին խոսք լինել չի կարող:


Վրաստան կատարած այցից հետո Պորոշենկոյի այս որոշումը նշանակում է, որ նա վերջնականապես Սաակաշվիլիին նետում է աղբանոց և նրան հանձնում է բախտի քմահաճույքին` միանգամից կրակելով երկու թիրախի վրա: Մի կողմից նա հաճոյանում է պաշտոնական Թբիլիսիին, մյուս կողմից ազատվում է ավելորդ բեռից, որը նրան այլևս պետք չէ ու սկսել է վերահսկողությունից դուրս գալ: Սրան ի պատասխան Սաակաշվիլին էլ մտադիր չէ լքել այդ երկիրը: Այդ մասին նա ասել է ուկրաինական «Նովոյե վրեմյա»-ի հետ զրույցում: «Մնալու եմ այստեղ՝ Կիևում, որևէ խնդիր չկա: Մնալու եմ Կիևում առանց քաղաքացիության»,- ասել է Սաակաշվիլին: Եվ իսկապես, ո՞ւր գնա հալածյալը: Կամ ի՞նչ անի: Նման իրավիճակներում սովորաբար փողկապ էր ծամում: Իսկ Կիևում հաստատ կգտնվեն մի քանի անպետք փողկապներ` վրացի հեղափոխականի ախորժակը գրգռելու համար:


Իսկ թե ինչու ամերիկացիներն արդեն երկրորդ անգամ փուռը տվեցին իրենց հավատարիմ գործիք Միխեիլ Սաակաշվիլիին ` այդ մասին կխոսենք ավելի ընդարձակ առաջիկայում, սա գլոբալ թեմա է:







Դիտումների քանակ 88637


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Փետրվարի 2, 2018


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության դեգերումների մասին արդեն գրել ...

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Հունվարի 27, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն թանգարանում իրականացնել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժե...

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Հունվարի 22, 2018


Պարզվում է, մեր երկրում Վրաստանի նախկին նախագահ, միջազգային կարգի ավանտյուրիստ, քաղաքական փախստական և բոմժ Միխեիլ Սաակաշվիլու հ...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Մարտի 10, 2017


Շատերն են կուռքեր ունենում: Սա և լավ է, և վատ: Կուռքը կարող է օրինակ ծառայել, ցույց տալ այն ճանապարհը, որով ցանկանում ես անցնել...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Դեկտեմբերի 15, 2016


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրախությունից խելքը կորցրել է. Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը նրան մղել է այն մտքի...

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Նոյեմբերի 28, 2016


Ռուսաստանի դեմ հավերժ մարտնչող ու մոլի արևմտամետ Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռ...

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան ա...

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Նոյեմբերի 12, 2016


Օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանին էր զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պաշտոնական հ...

Միջազգային խոպանչին անգործ մնաց

Միջազգային խոպանչին անգործ մնաց

Նոյեմբերի 7, 2016


Ուկրաինական աղբյուրները այսօր հաղորդում են, որ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է իր ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ապրիլի 7, 2016


Թեպետ ճիշտ կլինի, եթե Պոոշենկոն Ալիևի դեպքում չսպասի վերջինիս վերջնական կործանմանը և իր կադրային որոշումն ընդունի հենց այսօր: Ա...

Բանդերական ռեժիմը ժանտախտի պես սարսափում է ճշմարտությունից

Բանդերական ռեժիմը ժանտախտի պես սարսափում է ճշմարտությունից

Հունվարի 28, 2016


«2016թ. հունվարի 27-ին Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ ուկրաինական պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախաձեռնեց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ