Սովորական խայտառակություն

Չտեսնելու օգտակար հատկությունները

Հուլիսի 26, 2017
Չտեսնելու օգտակար հատկությունները

Համայնքապետերի մի հատուկ տեսակ կա, ժամանակ առ ժամանակ դրսևորվում են: Սրանք խորապես համոզված են, որ եթե որևէ ակնհայտ փաստ հերքեն, այդ փաստը կդադարի գոյություն ունենալ: Ընդ որում, հակում ունեն հերքելու անխտիր ամեն ինչ, անկախ նրանից` դա իրենց առնչվո՞ւմ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե սահմանամերձ գյուղը թշնամին գնդակոծում է ու ՊՆ-ն էլ այդ մասին հաղորդագրություն է տարածում, գյուղապետը ձեզ կասի, որ նման բան ընդհանրապես չի եղել, քանի որ իր պրիմիտիվ դատողությամբ կարծում է, որ եթե իր գյուղը գնդակոծել են, ուրեմն կարող են մեղքն իր վրա բարդել:


Հիմա սրա պես մի բան էլ այսօր կրկնվել է Լոռու մարզի Արդվի գյուղում: Վաղ առավոտից տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով իրենց գյուղում հանք չշահագործել: Անմիջապես համացանցը լցվեց դեպքի վայրում արված լուսանկարներով ու տեսանկարահանումներով: Պաշտոնատար անձինք մեկնաբանություններ հնչեցրեցին, պատգամավորներ խոսեցին, և վերջում հերթը հասավ Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանին: Լրագրողը գյուղապետին հարցրեց, թե` արդվեցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել, խոսե՞լ եք ձեր համայնքի բնակիչների հետ՝ ինչի՞ հետ համաձայն չեն բնակիչները: Եվ հնչում է համայնքապետի պատասխանը. «Ի՞նչ բողոքի ակցիա, ոչ մի բան էլ չի եղել… Ես արձակուրդում եմ գտնվում, համ էլ այսօր Երևան էի եկել»:


Սամվել Կիրակոսյանը խոսում է գյուղում, բայց ինքը, ինչպես տեսանք, նաև Երևանում է: Մի խոսքով, բազմապրոֆիլ գյուղապետ է: Ու սուտն էլ նրա շուրթերից հոսում է հալած յուղի նման, որովհետև համայնքապետի գործառույթներում ստի չափաբաժինը պիտի բավարար քանակությամբ լինի, այլապես էլ ի՞նչ գյուղապետ:


Սամվել Կիրակոսյանին, իհարկե, ոչ ոք չի պատժի ոչ բողոքի ակցիայի, ոչ էլ ստախոսության համար: Չեն պատժի նաև գյուղում առկա տասնյակ բացթողումների ու թերացումների համար: Դեռ նման դեպքեր չեն գրանցվել: Բայց Կիրակոսյանին մի բանի համար արժե ի ցույց դնել. Այն բանի համար, որ նա համայնքապետ է:






Դիտումների քանակ 56933


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Հունվարի 9, 2017


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Ընդդիմադիրների բոյկոտը շարունակվում է, չորս...

Նախարար դառնալն անբարոյական է

Նախարար դառնալն անբարոյական է

Դեկտեմբերի 23, 2016


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում: Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնա...

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
1

Զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի...

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Հունիսի 4, 2016


Վանաձորի քաղաքապետի ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն այդ քաղաքից անընդհատ տագնապալի լուրեր են գալիս: Այսօր գիշերը Վանաձորի hարկ...

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մայիսի 21, 2016
1

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, նրան չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվ...

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Հունիսի 6, 2015


Նախ` ամերիկացիներին ասում են, թե` տեսեք, որքան լավ ենք նայում ձերոնց, անգամ կարողանում ենք ռուսական բիզնեսի հաշվին պահել ձեր ար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ