Սովորական խայտառակություն

Զարուհու ամառային խայթերը

Հուլիսի 26, 2017
Զարուհու ամառային խայթերը

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, դժոխքի մեծ մասնագետ Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խոսել է եկող տարի սպասվելիք իրադարձությունների մասին։ Հենց այնպես չի խոսել, այլ դժոխային ծրագրերի դիրքերից: Նա նախ հայտարարել է, որ դեռ հաստատ չէ, որ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, քանի որ հնարավոր է՝ հանրությունն իր բողոքն արտահայտի դրա վերաբերյալ։ Սակայն պարզից էլ պարզ է, որ Սարգսյանի ապագան տիկին Զարուհուն ամենամեծ մտահոգությունը չէ: Նրա նետերն այլ ուղղություն ունեն:


Փոստանջյանը հանկարծ պոկվել է իր երազներից ու սկսել է խոսել այն մասին, որ անցյալ տարի հուլիսյան դեպքերի ժամանակ Սարգսյանը փորձել է վերահսկել փողոցային պայքարն՝ այնտեղ ուղարկելով վերահսկելի ընդդիմադիրների։ Պարզ է, որ խոսքը «Ելքի» մասին և և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, և հիմա Զարուհին մեղադրում է Նիկոլին 2016 թվականի իրադարձությունները խեղելու ու դրանց ձախողման գործում իր ավանդն ունենալու համար:


Բայց ինչո՞ւ է «Երկիր ծիրանի»-ի առաջնորդը այժմ որոշել հին դարմանը քամուն տալ: Տիկնոջ հաշվարկներ այս դեպքում թափանցիկ ու պարզունակ են: Զարուհին մտածել է, որ եթե ինքը նախաձեռնի հականախագահական շարժումը, ապա այդ հարթակներում պիտի «Ելքն» ու Փաշինյանը տեղ չունենան: Այդ պատճառով էլ սկսել է ժամանակից շուտ նրանց համար արգելապատնեշ կառուցել: Նույնիսկ երբ Փոստանջյանին հիշեցնում են, որ կարծես թե «Ելքը» ևս դեմ է արտահայտվել Սարգսյանի իշխանությանը, վերջինս անմիջապես արձագանքում է. «Իհարկե «Ելք»-ը կարող է նման հայտարարություններ անել, բայց մենք միամիտ չենք և հասկանում ենք, թե «Ելք»-ն ում խոսափողն է և ինչու է անում նման հայտարարություն, և ինչու մի քանի տարի առաջ նման հայտարարություն մեկը «Ելք»-ից չէր անում, ընդհակառակը՝ ասում էր՝ «դա կեղծ օրակարգ է»։ Հետևաբար, հավատալ և միամիտ լինել մենք չենք կարող»։


Զարուհի Փոստանջյանին ներկա իրավիճակում ոչ հավատ է պետք, ոչ էլ միամտություն: Միակ բանը, ինչի կարիքը նա ունի, պիտի այն բանի նվազագույն գիտակցումը լինի, որ առկա իրավիճակում հենց ինքն է վերածվել ընդդիմության կազմաքանդիչ ուժի: Սերժ Սարգսյանի համար Փոստանջյանը ոչ վտանգ է ներկայացրել, ոչ էլ կարող է ներկայացնել: Բայց ընդդիմության ծոցում տաքացածը կարող է խայթել յուրայիններին այն կենդանու պես, ով սեփական խայթից շունչը փչում է:






Դիտումների քանակ 48628


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոստանջյանին ոչ ոք չի սիրում

Փոստանջյանին ոչ ոք չի սիրում

Հուլիսի 27, 2017


Ներքաղաքական կյանքում արձակուրդային տրամադրությունները շատ են ոգևորել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի ավագանու հա...

Ինչո՞ւ է Զարուհին տոնում ԱՄՆ անկախության օրը

Ինչո՞ւ է Զարուհին տոնում ԱՄՆ անկախության օրը

Հուլիսի 4, 2017


Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների անկախության օրն է: Ամերիկացիները հավուր պատշաճի նշում են այդ տոնը: Ամերիկայի անկախության օրը նշո...

Զարուհին և սուպերմարքեթի կողոպտիչը

Զարուհին և սուպերմարքեթի կողոպտիչը

Հունիսի 28, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հիմնավորապես զզվեցրել է բոլորին: Խոսքը միայն նրա անհարկի աղմկարարությա...

«Երկիր Ծիրանին» փողոցային վարք է պահանջում

«Երկիր Ծիրանին» փողոցային վարք է պահանջում

Հունիսի 23, 2017


Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ներսում ծայր առած երկպառակության թնջուկն այսօր գտավ իր հանգուցալուծումը: Խմբակցությ...

Զարուհուն թիկունքից են հարվածել

Զարուհուն թիկունքից են հարվածել

Հունիսի 19, 2017


Խոշորագույն դավադրություն է բացահայտվել: «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության 5 անդամներից երկուսը մեղադրվ...

Սեքսը քաղաքապետարանում

Սեքսը քաղաքապետարանում

Հունիսի 17, 2017


Զարուհի Փոստանջյանի «Դժոխք» օպերացիան գործողության մեջ է: Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մի հաղորդագրությո...

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Հունիսի 15, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոստացել էր, որ Երևանի ավագանու կազմում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյա...

Զարուհու այլընտրանքային ողբերգությունը

Զարուհու այլընտրանքային ողբերգությունը

Հունիսի 13, 2017


Լինել ընդդիմություն` չի նշանակում լինել անլուրջ: Նույնիսկ ամենածայրահեղ, նախադեպը չունեցող գործողությունները կարող են որոշակի ա...

Զարուհի Փոստանջյանը ծախվեց

Զարուհի Փոստանջյանը ծախվեց

Մայիսի 29, 2017


«Խոսելուց առաջ մտածել է պետք: Այլապես քո խոսքերը մի օր կօկտագործվեն քո դեմ»: Այս պարզագույն ճշմարտությունը շատերն են հասկանում,...

Մազոխիզմի սինդրոմ, կամ` որքան վատ, այնքան լավ

Մազոխիզմի սինդրոմ, կամ` որքան վատ, այնքան լավ

Մայիսի 29, 2017


Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մրցակիցներին հաղթեց ձայների ճնշող մեղամասն...

Զարուհին որոշեց լինել ծախված

Զարուհին որոշեց լինել ծախված

Մայիսի 18, 2017


Երևանի ավագանու ընտրությունների արդյուքների համաձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցության հինգ ներկայացուցիչ ստացավ ավագանու մանդատ: Բ...

Սեֆիլյանը Զարուհու համար արյուն կթափի

Սեֆիլյանը Զարուհու համար արյուն կթափի

Մայիսի 18, 2017


Մարդկության հազարամյակների պատմության ընթացքում համաժողովրդական ապստամբությունների և ընդվզումների բազում օրինակներ են հայտնի: Հ...

Րաֆֆու հոգում Զարուհու կարոտն է արթնացել

Րաֆֆու հոգում Զարուհու կարոտն է արթնացել

Մայիսի 15, 2017


Ապրիլի 2-ից հետո ասպարեզից անհետացած «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 15-ին հարություն է առել, որ երկու բառ ասի Երևանի ավ...

Զարուհին կընկնի իր փորած փոսը

Զարուհին կընկնի իր փորած փոսը

Մայիսի 15, 2017


Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, Զարուհի Փոստանջյանը քաղաքապետ չդարձավ, և հիմա վրա է հասել անկեղծության պահը: Ի՞նչ է...

Զարուհու ռուսական փողերը

Զարուհու ռուսական փողերը

Մայիսի 11, 2017


Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր աղբյուրներով տարածել էր հարցազրույց Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգ...

Ո՞վ է ավելի շատ ծառայում իշխանությանը

Ո՞վ է ավելի շատ ծառայում իշխանությանը

Մայիսի 10, 2017


Ստացվեց այնպես, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր ամբողջ քարոզարշավն ա...

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Մայիսի 6, 2017


Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ընտրողների հետ շփումների իր մարտավարությունն է ...

А я сяду в кабриолет

А я сяду в кабриолет

Մայիսի 3, 2017


Երևանի ավագանու ընտրություններում փոխադրամիջոցների թեման այնքան ընդարձակ տեղ է զբաղեցնում, որ արդեն տպավորություն է ստեղծվում, ...

Զարուհին շատ ավելի ՀՀԿ-ական է, քան Նիկոլը

Զարուհին շատ ավելի ՀՀԿ-ական է, քան Նիկոլը

Մայիսի 2, 2017


Կար ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը խոսում էին միավորման, միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտության մասին: Հիմա այդպիսի երա...

Տիկին Զարուհին գտավ իր տեղը

Տիկին Զարուհին գտավ իր տեղը

Մայիսի 1, 2017


Նախընտրական քարոզարշավը մարդկային նկարագրի, նրա նախասիրությունների և վերջապես նրա սիրելի միջավայրի բացահայտման լավագույն հնարավ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ