Տիեզերական խայտառակություն

Տիգրան Մեծին մնաց երեք ամիս

Հուլիսի 25, 2017
Տիգրան Մեծին մնաց երեք ամիս

Արտյոմ Խաչատրյան

 

Հայրենի միասեռականները մարդ կդառնա՞ն

 

Այսօր «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավարությունը թևակոխեց եզրափակիչ փուլ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման (տե՛ս տեսանյութը): Սա շատերի համար անսպասելի վճիռ էր, քանի որ գործի տրամաբանությունը հուշում էր, որ Հովհաննիսյանը պիտի անմեղ ճանաչվի: Հիմա նրա փաստաբանը հայտարարում է, որ վճիռն անպայման բողոքարկվելու է, սակայն մինչ դրա արդյունքներին սպասելը փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում:


Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով: Այն, որ Ուրիխանյանի հակափաստարկները երբեք համոզիչ չեն եղել և նա փաստացի չի կարողացել հիմնավորել իր մեղադրանքները, դրա մասին գիտեն ինչպես դատավորները, այնպես էլ նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են իրերի դրությանը: Սրա հետ մեկտեղ, զարմանք պիտի հարուցի այն ձևակերպումը, թե Հովհաննիսյանը պատրաստվում էր վարկաբեկիչ նյութեր տպագրել: Արդյո՞ք դա չի նշանակում, որ Ուրիխանյանի և նրա կնոջ հետ կապված նման նյութեր ու փաստեր իրոք եղել են, «Անալիտիկ» կայքն իր ձեռքի տակ ունեցել է տեղեկություններ, որոնք կարող էին ստվեր նետել «անբասիր» պատգամավորի չունեցած հեղինակության վրա: Եվ եթե Հովհաննիսյանը նման նյութեր ունի, ապա դա կարող է միշտ էլ դարձնել հանրության սեփականությունը` անկախ այն բանից, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը:


Սրա հետ մեկտեղ, արձանագրենք, որ «Անալիտիկի» տնօրենն անմեղ ճանաչվեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով: Այլ կերպ ասած՝ նրան հանիրավի մեղադրել ու զրպարտել են: Իսկ այդ դեպքում ո՞վ պիտի պատասխան տա: Գուցե անմեղության մարմնացում Տիգրան Ուրիխանյանն այս հարցի՞ն էլ կպատասխանի:


Անի Հովհաննիսյանն անազատության մեջ կմնա 3 ամիս, քանի որ նա արդեն 1 տարի և 3 ամիս փակի տակ է: Երեք ամիս հետո նա ազատ կլինի, իսկ Ուրիխանյանի կյանքը կթևակոխի նոր փուլ:


Այժմ գլխավորի` Ուրիխանյան Տիկոյի կյանքի նոր փուլի մասին: Պետք է խոստովանեմ, որ Կուտոյան ժորիկը` նրա մորաքրոջ տղան ու ԿԳԲ-ի պետը, ամեն ինչ արեց, որպեսզի վերջ տա եղբորը: Բաբուխանյան Հայկի կողմից հռչակված տարվա լավագույն ընդդիմադիր պատգամավոր Ուրիխանյան Տիկոյին այս երկրում այնպիսի բարոյական և իրավական զանցանքներ են ներում, որոնց համար նախագահ Սարգսյանի մերձավորները, եթե չնստեին, ապա գոնե կշնորհազրկվեին, ինչպես Մհեր Սեդրակյանը: Իշխանության մեջ նստած մարդիկ ասում են, թե ոչ ոք չի ուզում պրոբլեմ ունենալ Կուտոյան Ժորիկի հետ. ի վերջո, հենց ինքն է գաղտնալսողը, գաղտնանկարողը, կոմպրոմատ հավաքողը և այդ ամենը նախագահի ականջին շշնջացողը:


Բայց Կուտոյան Ժորիկը պետք է իմանա, որ չկա ավելի սարսափելի զենք աշխարհում, քան կատաղած կինը: Նա ավելի հզոր է ու վտանգավոր, քան Վլադիմիր Պուտինի «Իսկանդերը», ռուսական և ամերիկյան բալիստիկ միջուկային հրթիռները, էլ չենք խոսում Հոռոմ գյուղից պեղած ՀՀ գլխավոր դատախազի և այդ մակարդակի այլ հայ պաշտոնյաների մասին: Քանի որ չկան ռադարներ, որոնք կհայտնաբերեն ու կվնասազերծեն կատաղած կնոջը, ի տարբերություն բալիստիկ միջուկային հրթիռների և «Իսկանդերի»: Ինչպե՞ս կարելի է երիտասարդ աղջկան գումար առաջարկել, կարևոր չէ, թե ինչ ֆորմատով, այնուհետև գումարը հանձնելուց կազմակերպել նրա ձերբակալումը: Լավ, բա սրանք այս օպերացիան իրականացնելիս չէի՞ն մտածում, որ վտանգում են հենց իրենց հովանավորյալին: Ի դեպ, նույն բանն Ուրիխանյան Տիկոն իմ գլխին էր ուզում բերել. իր տեղակալ Սարգիս Հարությունյանի միջոցով սա ինձ ամսական գումար առաջարկեց, իսկ հետո, երբ Սարգիսը մեղանչեց, անկեղծ խոստովանեց, թե՝ եթե մի օր սխալվեիր, զանգեիր ու քեզ առաջարկած փողն ուզեիր, ապա կհայտնվեիր Անի Հովհաննիսյանի կարգավիճակում: Բնականաբար, չեմ զանգել ու փող չեմ ուզել, քանզի փողը գեղեցիկ բան է, ամեն տեսակ լակոտից այն չի կարելի վերցնել` կկեղտոտվես (այս դոկտրինին Անին ծանոթ չէր հաստատ): Բացի այդ, պետությունը տարվա լավագույն ընդդիմադիրին օգնում է ոչ միայն կեղծ, արհեստական քրեական գործեր կազմակերպել ու հաղթել, այլև քողարկել սրա կատարած իսկական ծանր հանցագործությունները: Խոսքն իմ մասին է: Սա իմ հանդեպ կազմակերպեց և՛ առևանգում, և՛ ապօրինի ազատությունից զրկում, և՛ այլ գործողություններ, որոնք ՀՀ քրեական օրենսգիրքը բնորոշում է որպես «խոշտանգում», և՛ անձնական կյանքին վերաբերող նյութերի տարածում, բայց սրբի կարգավիճակով դուրս եկավ քրեական գործից: ՀՔԾ-ի ապօրինի նախաքննության արդյունքները բողոքարկել եմ գլխավոր դատախազություն, այնտեղից էլ մերժում են բողոքս և պատասխանում, թե իբր մեկ օր ուշացրել եմ, 7 օրում պիտի բողոքարկեի, բայց բողոքարկել եմ 8 օրից (2017-ի ապրիլի 12-ին ստացել եմ ՀՔԾ-ի պատասխանը, դեռ չստացած, այդ օրը լուսադեմին մեկնել երկրից, վերադարձել եմ ամսի 20-ի լուսադեմին և մի քանի ժամից կրկին մեկնել եմ ու վերադարձել եմ ամսի 21-ին, բողոքս ներկայացրել եմ ամսի 28-ին, իսկ Հոռոմից պեղած գլխավոր դատախազի տեղակալ Ասլանյանն էլ պնդում է, թե պարտավոր էի ներկայանալ ամսի 27-ին, քանզի ապրիլի 20-ին մի քանի ժամով գտնվել եմ Հայաստանում):


Տարվա լավագույն ընդդիմադիր Ուրիխանյան Տիկոյին իշխանությունն օգնում է նաև այլ ծայրահեղ լկտիություններ կատարելիս, ասենք` կենդանի մարդկանց մեռելի պսակներ ուղարկել: Հայաստանում կան բազում ազդեցիկ կանայք` Հերմինե Նաղդալյան, Հրանուշ Հակոբյան, Արփինե Հովհաննիսյան, Նաիրա Զոհրաբյան, Շուշան Պետրոսյան, Կարինե Աճեմյան և այլք: Թող մեկը փորձի դրանցից մեկի տան դիմաց մեռելի պսակ տեղադրել ցավակցական ժապավենով, ու կտեսնեք, թե ինչ կլինի դրա հետ, քանի օր կապրի: Բայց այդ մեկը Կուտոյան Ժորիկի եղբայրն է, սա հասարակ տղա չի, սա դա էլ է արել ու մարսել (ի դեպ, սա իմ տուն էլ էր նույն պսակից ուղարկել, սև ժապավենը պահել եմ, որ այս տարվա մեջ դրան կերակրեմ` պապայի թույլտվությամբ ու ներկայությամբ):

 

Տարվա լավագույն ընդդիմադիր Ուրիխանյան Տիկոն իշխանության հետ լավ հարաբերությունների շնորհիվ այլ հետաքրքիր բաներ էլ է անում: Ասենք, սրա օգնականը պառլամենտում` ոմն Վարդան Քոչարյան, մի յուրահատուկ ստոր վիժվածք, կատարում է Տիկոյի ամենաստոր գործերը (այլոց անուններով Facebook-ում էջեր է բացում, կեղտոտ նյութեր է տարածում և այլն): Անձնագիր չունի, բայց Ազգային ժողով մտնելու անցագիր ունի: Նշենք, որ անցագիր ՀՀ նախարարներին էլ չեն տալիս առանց անձնագրի: Բայց սա նախարար չէ, սա Կուտոյան Ժորիկի եղբոր ամենաստոր հանձնարարությունները կատարողն է, կարո՞ղ են սրան անցագիր չտալ: Իսկ ինչո՞ւ Վարդանիկը չունի անձնագիր: Որովհետև փախել  է բանակից, կարողացել է խաբել պետությանը` Ուրիխանյանի օգնությամբ, իսկ այսօր է նույն Ուրիխանյանի օգնությամբ խուսափեց դասալքության համար նախատեսված պատժից և ազատ ֆռֆռում է ՀՀ Ազգային ժողովում: Բա…  


Բայց եթե երկրում չկա արդարադատություն, չկա բարոյական նորմերի պահպանման հանրային մեխանիզմ, ապա այդ երկրում անպայման կլինեն դատաստան և բարոյական նորմերի խախտման համար հանրության կողմից նախատեսված պատիժների համակարգ: Երեք ամսից Անի Հովհաննիսյանն ազատության մեջ կլինի: Նրա, իմ, Սարգիս Հարությունյանի, Ուրիխանյան Տիկոյի ձեռամբ բազում այլ տուժածների կողմից ես խոստանում եմ, որ մինչև այս տարվա վերջ սրա կյանքը կվերածվի դժոխքի: Սա` ինչ-որ մեկի կյանքը դժոխքի վերածելը, քրեորեն պատժելի արարք չէ, Դավիթ Հարությունյանը սա չի նախատեսել իր հեղինակած քրեական օրենսգրքում, պրն Հարությունյանը պատիժներ է նախատեսել ավելի մեղմ զանցանքների համար, ասենք՝ սպանության և այլն:


Հետգրություն


Դիմում եմ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին. հարգարժան սրբազան հայրեր, եթե դուք իրոք պայքարում եք միասեռականության դեմ, տարածեք մեր կայքում զետեղված տեսանյութը միասեռականների հանրույթում, որը պարունակում է Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքը դատարանում, և ջանք չխնայեք, որպեսզի նրանք դիտեն այն: Համոզված եղեք, որ այս տեսանյութը դիտելուց հետո ՀՀ տարածքում բնակվող բոլոր հոմոսեքսուալիստներն անմիջապես կհիասթափվեն տղամարդկանցից որպես սեռ և միանգամից կսկսեն սիրել կանանց: Դրանով Հայ Առաքելական եկեղեցին մեծ գործ կանի երկիրը մաքրելու համար, իսկ նախագահ Սարգսյանն էլ միջազգային ասպարեզում պարծենալու առիթ կունենա, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ շնորհիվ եկեղեցու աշխատանքների՝ բոլոր միասեռականները դարձան նորմալ մարդ:

 






Դիտումների քանակ 263947


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

Նոյեմբերի 14, 2018


Մեր երկրում «Ալյանս» անվանմամբ մի խումբ կա: Սրանք իրենց կուսակցություն են կոչում: Սրանց ղեկավարը հայտնի խայտառակություն ուրիխան...

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Նոյեմբերի 13, 2018


Ըստ տիգրան ուրիխանյանի, վերջին 1-2 շաբաթում ՀՀ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմ...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Հոկտեմբերի 23, 2018


Ուրիխանյան Տիգրանը դերի մեջ է մտել, նա զգում է, որ ինչ-որ պատմական պահ է հասունանում, երբ ինքը պիտի դրսևորի իր բոլոր տաղանդները...

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Հոկտեմբերի 22, 2018


Ռեյտինգային համակարգին դեմ են նաև ԲՀԿ պատգամավորները, այսինքն` անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր պառլամենտական մունետիկներով արտա...

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ