Սովորական խայտառակություն

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017
Նախարարը սկսել է տեսնել

Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դա իմացել է վերջերս: Սրա հետ մեկտեղ տեղեկացել է, որ իր համակարգում գոյություն ունի «Փարոս» ծրագիր, և այդ ծրագրում ամեն բան չէ, որ մաքուր է: «Փարոս»-ի անապահովության համակարգով գնահատվում է այն ընտանիքների անապահովությունը, որոնք դիմում են՝ համարելով, որ իրենք անապահովության շեմին են և պետության աջակցության կարիքն ունեն: Իսկ պետությունն էլ` հանձին նախարարի և մյուսների, օգնության ձեռք է մեկնում նրանց:


Բայց ահա այսօր Արտեմ Ասատրյանը ցավով և տխրությամբ արձանագրել է, որ ունենում ենք մի իրավիճակ, որտեղ անապահով կարող են համարվել համակարգով, իրականում՝ ապահովված լինել և հակառակը՝ շատ անապահով ընտանիքներ դուրս մնան ծրագրից: Իսկ դա կատարվում է սոսկ այն պատճառով, որ այն ընտանիքներում, որտեղ իրենք չեն տեսնում եկամուտները, ունենում են շեղումներ: Այլ կերպ ասած, ոչ մի միտումնավորություն, անօրինականություն գոյություն չունի, ընդամենը տեսողության խնդիր է:


Մարդուն կարելի է ներել իր ակամա վրիպումների համար: Բայց նախարար Ասատրյանի պարագայում հարցը փոքր-ինչ այլ երանգներ ունի: Բանն այն է, որ «Փարոսի» լույս աշխարհ գալուց ի վեր հազարավոր ահազանգեր են հնչել այն մասին, որ կարիքավոր ընտանիքների համար նախատեսված գումարները հոսում են ունևորների գրպանները: Տասնյակ քրեական գործեր են հարուցվել, «Փարոսի» ցուցակներում նույնիսկ հայտնի մարդկանց և նրանց հարազատների անուններ են բացահայտվել: Ու այսքանից հետո Արտեմ Սարգսյանը միայն այսօր է խոստովանում, որ ծրագիրը լուրջ խնդիրներ ունի: Տեսնես ի՞նչ կատարվեց նրա հետ, որ հանկարծ ոչ միայն գիտակցեց այդ բանը, այլև սկսեց տեսնել անտեսանելին: Մի՞թե փարոսի լույսն այս անգամ շատ ուժգին էր, թե՞ նախարարին հատուկ ակնոց նվիրեցին:






Դիտումների քանակ 41646


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օրենքն արգելում է քրտնել

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017


Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է ա...

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ...

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Մայիսի 26, 2016


Այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համ...

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016


Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արց...

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015


«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ա...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ