Սովորական խայտառակություն

Մեր անկումների ամառը

Հուլիսի 25, 2017
Մեր անկումների ամառը

Բոլորին քաջածանոթ Gallup International association կազմակերպությունը, որ առավելապես հայտնի է կասկածելի ցուցանիշներ հրապարակելու իր սովորությամբ, այսօր կրկին հայտնվել է, որ հայտարարի, թե խորհրդարանական ընտրություններից հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի վարկանիշն ընտրարշավի ընթացքում ձևավորված վարկանիշի համեմատ որոշ չափով նվազել է: Եվ սա վերաբերում է բոլորին: Համաձայն Gallup-ի, այս լճացած իրավիճակում որևէ քաղաքական կուսակցություն չի գրանցել աճ՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական. կա որոշակի վակուում:


Այն, որ քաղաքական դաշտը խորը ճգնաժամի մեջ է, դա անզեն աչքով էլ է տեսանելի: Տեսանելի է նաև, որ տնտեսական ու սոցիալական ոլորտներում բոլոր բարի ցանկություններից և խոստումներից ոչ մեկը դեռևս իրականություն չի դարձել, և այդ հարցում օգնել չկարողացան ոչ որոշ ուժերի ջախջախիչ հաղթանակները, ոչ էլ որոշ գործիչների խարիզման:


Ի դեպ, այս իմաստով Gallup-ը ևս հատուկ վերաբերմունք ունի: Կազմակերպությունը նոր է ավարտել հարցումները՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի հետ: Պատկերն անփոփոխ է. որոշակի անկում կա նաև վարչապետի վարկանիշում: Ավելի ճիշտ կլինի ասել, անկումը վերաբերում է ոչ թե անձին, այլ նրա գործունեությանը: Մարդը, որը որպես բիզնես մենեջեր փորձում էր կառավարման արդյունավետությունը բարձրացնել, անցած ժամանակահատվածում չունեցավ այնպիսի ձեռքբերումներ, որոնք գոնե նվազագույնս կարդարացնեին ձեռնարկված կտրուկ քայլերը և ի ցույց կդնեին գոնե աննշան առաջխաղացում: Եվ այս իմաստով մենք հիմա կարող ենք արձանագրել, որ երկիրն ապրում է իր անկումների ամառը: Gallup-ը նույնպես դա չի հերքում:






Դիտումների քանակ 43017


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Գելափ»-ը չի ուզում խայտառակ լինել

«Գելափ»-ը չի ուզում խայտառակ լինել

Մայիսի 8, 2017


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը շտապեց բոլորից առաջ ը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ