Սովորական խայտառակություն

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017
Թռեք, բայց ոչ կամուրջներից

Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրում նախ մանրամասն ներկայացվում է, թե 2014-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հունիսը կամուրջներից քանի հոգի է ներքև ցատկել, նշվում են կամուրջների անունները և ինքնասպանների տարիքը: Այնուհետև գրության մեջ ասվում է, որ թեև այդ դեպքերի առթիվ կատարված նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են այն պատճառներն ու պայմանները, որի արդյունքում անձինք դիմում են նման քայլի, սակայն պայմանների վերհանումը դեռևս բավարար չէ և չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման համար անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն ունենալ:

 

Ահա այս ամենը մանրակրկիտ թվարկելուց հետո Քննչական կոմիտեն նշում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»: Քաղաքապետարանն էլ անմիջապես արձագանքել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:


Եթե սա չլիներ պաշտոնական գրագրություն, կարելի էր կարծել, թե ընթերցում ես Կաֆկայի վեպերից մի հատված: Պետության երկու կարևորագույն օղակների ներկայացուցիչները լուրջ-լուրջ քննության են առնում այն հարցը, որ ինքնասպանությունների թվի ավելացման մեղավորը կամուրջներն են և եթե դրանց վրա տեղադրվեն անհրաժեշտ արգելապատնեշներ, մարդիկ դրանք կտեսնեն և ձեռք կքաշեն իրենց կյանքին վերջ տալու մտքից:


Մյուս կողմից էլ այս գրագրությունն անուղղակի հուշում է այն մասին, որ լավ կլինի, եթե ինքնասպանները ուրիշ վայր ընտրեն, կամուրջներից ցած նետվելը չի խրախուսվում, քանի որ դա իր հետ լրացուցիչ բարդություններ է ստեղծում առանձին մարմինների համար: Ավելի լավ չի՞ լինի տանը կախվել, կամ բաղնիքում երակ կտրել, կամ քաղաքից հեռանալ ու մի ամայի վայրում ջուրը նետվել: Սրանով գոնե քաղաքապետարանի և ԱԻՆ-ի ուսերից մի ծանր հոգս ցած կբերվի: Հետո՞ ինչ, որ ինքնասպանվողների գերակշիռ մասն այդ ծայրահեղ քայլին է դիմում կենցաղային պայմաններից դրդված, իսկ նման պայմաններ ստեղծողներից մեկն էլ հենց տեղական իշխանություններն են:






Դիտումների քանակ 67668


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Սեպտեմբերի 12, 2017


Ինչպես արդեն տեղեկացվել էր, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երկուսը՝ Հայկ ՊետրոսյանՆ ու Մնացական Պա...

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն այլ բան դժվար է անվանել, քան կատարյալ խայտառակություն: Փողոցային, տղայական վիճաբանությունն...

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Հուլիսի 31, 2017


Երկու օր շարունակ հայաստանյան գրեթե բոլոր կայքերում տպագրվում է տարօրինակ վերնագրով մի նյութ. «Անդրանիկ Մարգարյանը մե՛ծ հայ է ո...

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017


Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մին...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի...

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Հունիսի 20, 2017


Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոս...

Հիշատակ հարգողներիս տես

Հիշատակ հարգողներիս տես

Հունիսի 19, 2017


Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Հունիսի 19, 2017


Խորհրդականների ինստիտուտը մեր երկրում այդպես էլ մնաց անհասկանալի ու չհիմնավորված: Ոչ ոք չի կարողանում մինչև վերջ ընկալել, թե ին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ