Սովորական խայտառակություն

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017
Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մինչև ամբողջ մարմինը չի ծածկվում արյունով ու վերքերով: Ու եթե հիմա ասենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես որոշել է ինքնախարազանմամբ զբաղվել, գուցե առաջին հայացքից դժվար լինի դրան հավատալը: Սակայն այն, ինչ նա ասում էր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, շատ նման էր հենց այդ գործողությանը:


Խորհրդակցության ժամանակ Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինություններին և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով տարիներ առաջ տրամադրված այն տարածքների խնդրին, որտեղ դեռևս չեն մեկնարկել ստանձնած պարտավորությունների համաձայն ներդրումային ծրագրերի իրականացումը: Իսկ հետո խիստ զայրացած ասել է. «Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող բավարարել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երևան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող նման անպատասխանատու վերաբերմունքը»:


Եթե այդ պահին դահլիճում գտնվել են քիչ թե շատ խելամիտ մարդիկ, ապա սրանք պիտի որ անկեղծորեն զարմանային, քանի որ Տարոն Մարգարյանի բարկության առաջին ու գլխավոր հասցեատերը հենց ինքն է: Մարգարյանի ստորագրությունն են կրում այն բոլոր որոշումները, որոնցով շինություններ կամ տարածքներ են տրամադրվել այս կամ կայն ընկերությանը, անհատին: Մարգարյանի ստորագրությունն են կրում այն պայմանագրերը, որոնցով ներդրողներն ու վարձակալները պարտավորություններ են ստանձնել աշխատանքի ու ժամկետների մասին: Եվ, ի վերջո, Մարգարյանը հրաշալի գիտի, որ պայմանագիրը խախտելու դեպքում գոյություն ունեն օրենքով սահմանված պատժամիջոցներ, որոնք ինքը պարտավոր էր կիրառել, բայց աչք է փակել, այսինքն` խախտել է օրենքը: Եվ քանի որ քաղաքապետը մի քանի կետերով օրինախախտ է, ապա ստացվում է, որ նրա կոշտ հրամաններն ու զայրալից պահանջները հասցեագրված են իր անձին: Այսինքն, Տարոնը խարազանով ծեծում էր իր մարմինը: Մնում է սպասել, որ գոնե ցավը նրան կհուշի խելամիտ քայլեր:






Դիտումների քանակ 38624


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Հուլիսի 31, 2017


Երկու օր շարունակ հայաստանյան գրեթե բոլոր կայքերում տպագրվում է տարօրինակ վերնագրով մի նյութ. «Անդրանիկ Մարգարյանը մե՛ծ հայ է ո...

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Հուլիսի 26, 2017


Գլխավորն այն է, որ Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի մեծամասնության հետ մնացել է նախաանտիկ դարաշրջանում: Այսինքն, նա այդ ժամանակներ...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Հուլիսի 13, 2017


Եթե դուք մի օր աշխատանքից տուն գաք և ձեր կինը ձեզ տեղեկացնի, որ քիչ առաջ ինքը շուրջ 80 հազար դոլար նվեր է ստացել, ձեր մտքով ինչ...

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Աղմկոտ է Երևանը, նամանավանդ գիշերով

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի...

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց, որ իր ունեցած խորհրդականներն ու օգնականները քիչ են և այսօր մի քանիսին էլ նշանակեց: Քա...

Տարոնը կրկին ջնջում է պատմությունը

Տարոնը կրկին ջնջում է պատմությունը

Հուլիսի 7, 2017


Գողերը, կողոպտիչները, ավազակները և ընդհանրապես հանցագործները սիրում են գործել գիշերը, մթության քողի տակ: Խավարը թաքցնում է նրան...

Տարոնը փակում է անցանկալին

Տարոնը փակում է անցանկալին

Հուլիսի 6, 2017


Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը դադարեցվել է: Մանկավարժներին և սովորողների...

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Ո՞ւմ է խաբում Տարոն Մարգարյանը

Հունիսի 20, 2017


Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոս...

Հիշատակ հարգողներիս տես

Հիշատակ հարգողներիս տես

Հունիսի 19, 2017


Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Տարոն Մարգարյանը երկրի վրա թանկ է նստում

Հունիսի 19, 2017


Խորհրդականների ինստիտուտը մեր երկրում այդպես էլ մնաց անհասկանալի ու չհիմնավորված: Ոչ ոք չի կարողանում մինչև վերջ ընկալել, թե ին...

Զարուհուն թիկունքից են հարվածել

Զարուհուն թիկունքից են հարվածել

Հունիսի 19, 2017


Խոշորագույն դավադրություն է բացահայտվել: «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության 5 անդամներից երկուսը մեղադրվ...

Սեքսը քաղաքապետարանում

Սեքսը քաղաքապետարանում

Հունիսի 17, 2017


Զարուհի Փոստանջյանի «Դժոխք» օպերացիան գործողության մեջ է: Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մի հաղորդագրությո...

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017


Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մին...

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Հունիսի 15, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոստացել էր, որ Երևանի ավագանու կազմում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյա...

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Հունիսի 12, 2017


Մարդկային մտքի գործողության մի քանի ձևեր գոյություն ունեն` պայմանավորված նպատակի իրագործման վերջնական արդյունքով: Ոմանք մտածում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ