Տիեզերական խայտառակություն

Կճոյանին կարտահանեն Թուրքիա և կվտանգեն թուրքական պետականությունը

Հուլիսի 24, 2017
Կճոյանին կարտահանեն Թուրքիա և կվտանգեն թուրքական պետականությունը

Ջհանգիր Լֆիկյան


Մոտենում է Թուրքիայի մայրամուտը


Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Սպասվում է, որ դրանք կանցկացվեն դեկտեմբերին, իսկ մինչ այդ Նախաձեռարկ մարմինը ընտրական ցանկերն է պատրաստում և զբաղվում է հնարավոր թեկնածուների առաջադրման խնդիրներով: Առայժմ տեղեկացվում է այն մասին, որ հնարավոր թեկնածուները 7-8 հոգի են: Բայց ամենազարմանալին այն է, որ դրանց մեջ կարող է ընդգրկվել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:


Կճոյանի անվան հիշատակումը որքան էլ անսպասելի, միևնույն ժամանակ խիստ տրամաբանական է: Նավասարդի նման փառասեր անձնավորությունը կարող էր հավակնել Պոլսո պատրիարքի աթոռին: Մյուս կողմից էլ վերջին շրջանում նա իրեն առանձնապես հարմար ու անկաշկանդ չի զգում: Մի կողմից հին սկանդալային պատմություններն են հետապնդում, մյուս կողմից նոր վարչապետն ու նրա շրջապատը այլևս այնքան ջերմ չեն վերաբերվում Կճոյանին, որքան Տիգրան Սարգսյանի ժամանակներում էր: Նույնիսկ կուսակցական շրջանակներում Նավասարդի ներկայությունը նախկինի պես մեծ պահանջարկ չունի: Իսկ նման իրավիճակում դրսևորման դաշտի փոփոխությունը շատ նպատակահարմար պիտի դիտվի:


Սրա հետ մեկտեղ Հայ եկեղեցու և անձամբ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի շահերից է բխում Կճոյանի արտահանումը Թուրքիա: Դա գոնե մասամբ կնվազեցնի վարկաբեկիչ ստվերի այն ծավալը, որ ծանրացած է հոգևոր դասի վրա, և գուցե հանկարծ նրա փոխարեն ինչ-որ հրաշքով Արարատյան թեմի առաջնորդի աթոռը զբաղեցնի պարկեշտ ու աստվածապաշտ մի մարդ: Ու հետո չմոռանանք, որ Նավասարդ սրբազանի կիսաանկախ, հաճախ նաև ինքնագլուխ վարքագիծը ամենևին էլ Գարեգին Բ-ի սրտով չէր: Կաթողիկոսը սիրում է հլու-հնազանդներին: Ուրեմն, Կճոյանին պատրիարք դարձնելը բոլորի մեծ նպատակն է դառնում, երբ հնարավոր է մի գնդակով մի քանի նապաստակ խփել:


Այժմ` գլխավորի մասին: Նշենք, որ հայ պատրիարքը Ստամբուլում ոչ այլ ինչ է, քան թուրքական կառավարության աշխատող (դեռ սուլթանների ժամանակներից): Նա Թուրքիայի պետբյուջեից աշխատավարձ է ստանում, նրա անվտանգությանն ապահովումը նույնպես թուրքական կառավարության հոգսն է: Ստացվում է, որ Նավասարդին Ստամբուլ ուղարկելով մենք նաև վտանգի տակ ենք դնում թուրքական բյուջեն, քանզի սրբազանը չի կարող մի տեղ փող տեսնել և ձեռնպահ մնալ այն յուրացնելուց: Բացի այդ, Նավասարդին Ստամբուլ ուղարկելով մենք վտանգում ենք նաև Թուրքիայի հանրային բարոյականությունը և, հետևաբար, թուրքական պետականությունը, քանզի, ինչպես Հեգելն էր ասում, «պետությունը բարոյական սուբստանց է»: Որովհետև Կճոյանը առիթ բաց չի թողնի, որպեսզի թուրք հոգևորականներին փչացնի (բարդ բան չէ դրանց կազինոներով, բորդելներով և թալանած փողի գույնով հրապուրելը): Հոգևորականերից հետո պրն սրբազանը կքայքայի թուրքական բյուրորատիան և այդպիսով կմոտեցնի թուրքական պետականութան մայրամուտը: Ինչպես տեսնում ենք, Բարձրյալը շանս է տալիս Կճոյանին ազգանվեր գործ կատարել, տեսնենք, թե ինչպես նա կարդարացնի հավատացյալ հայ ժողովրդի հույսերը:


Հետգրություն


Չարժե ասել, թե ինչպիսի փառքի կարժանանա Նավասարդ սրբազանն իր երկրային առաքելությունը կատարելուց հետո: Հունաստանում, Բուլղարիայում նա կհռչակվի ազգի հերոս, նրա անունով կկոչեն փողոցներ, պողոտաներ (հնարավոր է` նաև քաղաքներ կամ գոնե գյուղական բնակավայրեր): Չի բացառվում, որ Տիեզերեկան պատրիարքը նրան դասի հույն ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին: Հայաստանի մասին էլ չենք խոսում: Այստեղ էլ նա կդառնա մի անասելի սրբություն, թեպետ նաև կդառնա դաժան նախանձի զոհ. բնականաբար, Վիգեն Սարգսյանն իր ղեկավարած հզոր բանակով, Ուրիխանյան Տիկոյի եղբայր Կուտոյան Ժորիկն իր ԿԳԲ-ով, Ազգային ժողովն իր 108 ձրիակեր պատգամավորով, ՀՀ պետական իշխանության մյուս կառույցները երբեք չեն համակերպվի այն մտքի հետ, որ Թուրքիայի Հանրապետության վերջը տվեցին ոչ թե իրենք, այլ մի անշառ հոգևորական: Բնականաբար, Կճոյանի երկրային առաքելությունը կողջունի նաև Ինքը` Ռուսաց հողի խազեին Վլադիմիր Պուտինը: Պետք է ենթադրել, որ Նա կպարգևադրի մեր սրբազանին ՌԴ ամենաբարձր շքանշաներով, ասենք, գոնե Անդրեյ Նախավկայի (Անդրեյ Պերվոզվաննի) շքանշանով: Ինչպես տեսնում ենք, մեզ հետաքրքիր ժամանակներ են սպասվում… Եվ թող գլուխները պատերով տան բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Հայ եկեղեցուց խեր չկա:






Դիտումների քանակ 159464


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետն ու Նավասարդը` ընդդեմ վարորդների

Վարչապետն ու Նավասարդը` ընդդեմ վարորդների

Հունիսի 17, 2017


Հայաստանցի տաքսիստները բոլոր հիմքերն ունեն հայտարարելու, որ իրենք այսօր երկրում հալածված խավի կարգավիճակում են: Նրանց հարցն արդ...

Անհանգիստ և վարկաբեկող սրբազան Կճոյանը

Անհանգիստ և վարկաբեկող սրբազան Կճոյանը

Ապրիլի 24, 2017


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ ինքը հանիրավի վարկաբեկված մարդ է և իրեն վերագրվ...

Նավասարդն ու Նավասարդիկները

Նավասարդն ու Նավասարդիկները

Հունվարի 10, 2017


Առավոտից մինչև ուշ գիշեր կոռուպցիայի մասին խոսող մեր քաղաքացիներն արդեն գիտեն, որ այդ չարիքը ներթափանցել է նաև սրբություն սրբոց...

ՀՀԿ-ական Նավասարդը եկել էր եղբայրների մոտ

ՀՀԿ-ական Նավասարդը եկել էր եղբայրների մոտ

Նոյեմբերի 26, 2016


Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ համագումարը հրաշալի պատրվակ էր բացահայտելու իշխանական վերնախավում և առանձին անհատների մի...

Նամակ-հոդված խմբագրությանը

Նամակ-հոդված խմբագրությանը

Հուլիսի 8, 2016
1

Այս օրերին որքան էլ գրվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ գրելու նոր բան կունենանք: Հատկապես ցանկանո...

Հռոմի Պապը ապտակել է Նավասարդ Կճոյանին

Հռոմի Պապը ապտակել է Նավասարդ Կճոյանին

Հունիսի 25, 2016
47

Հռոմի Պապը Հայաստանում շատերին զարմացրեց ու դեռ կզարմացնի տարբեր առիթներով: Սակայն մի բան կա, որ առանձնակի տպավորություն գործեց...

Նավասարդ Կճոյանը կփրկի մեր բանակը

Նավասարդ Կճոյանը կփրկի մեր բանակը

Հունիսի 6, 2016


Երբ սկանդալային ձերբակալություններից հետո Դավիթ Փախչանյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակեցին, շատերը հիշատակեցին այն փաստ...

Տարոնն ու Նավասարդը գրաբարով են շփվում

Տարոնն ու Նավասարդը գրաբարով են շփվում

Հունիսի 4, 2016


Այն, որ մեր դասական լեզուն՝ գրաբարը կարիք ունի ուշադրության, պահպանման ու տարածման, այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: ...

Ամեն տեղ մի Նավասարդ Կճոյան կա

Ամեն տեղ մի Նավասարդ Կճոյան կա

Հունիսի 2, 2016


Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք․ Արամ Աթեշյանի մասին շատ անգամներ է գրվել: Հիմնականում նրան մեղադրում էին այն բանի համար,...

Մխիթար Գոշը գեներալ Մանվելին չի ճանաչել

Մխիթար Գոշը գեներալ Մանվելին չի ճանաչել

Մայիսի 31, 2016


Այսօր Փաստաբանների պալատի բակում տեղի ունեցավ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկաները փաստեցին, որ ...

Զինվորները՝ ջհանդամ, տերտերները ողջ լինեն

Զինվորները՝ ջհանդամ, տերտերները ողջ լինեն

Ապրիլի 16, 2016
1

«Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» լոզունգն այսօր Հայաստանում առավել, քան արդիական է; Ցավոք, ոչ բոլորի համա...

Լրագրողների նվաստացման տոնը

Լրագրողների նվաստացման տոնը

Հունվարի 28, 2016


Ազգային բանակի տոնի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին գտնվում երկրի քաղաքական և հոգևոր իշխանության բարձրագույն ն...

Տիգրան Սարգսյանը Բորջիայի հետևորդ

Տիգրան Սարգսյանը Բորջիայի հետևորդ

Դեկտեմբերի 16, 2015


Ըստ ամենայնի, աշխարհի ամենաանբարոյական և սրբապիղծ մարդիկ ամենահավատացյալներն են: Տիգրան Սարգսյանն, իրոք, հավատացյալ է: Բորջիայ...

Տիգրան Սարգսյանին հողին կհանձնեն Կոմիտասի անվան պանթեոնում

Տիգրան Սարգսյանին հողին կհանձնեն Կոմիտասի անվան պանթեոնում

Հոկտեմբերի 16, 2015


Տիգրան Սարգսյանի համար նոր նշանակումը կարող է լինել և՛ ողբերգական, և՛ երջանիկ, կարող է նրան հասցնել և՛ գերեզման, և՛ Ֆորբսի ցանկ...

Հոգևոր-բենթլիական անեկդոտ

Հոգևոր-բենթլիական անեկդոտ

Հոկտեմբերի 6, 2015
1

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գնում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտ, թե...

Կճոյանական-հոգևոր անեկդոտ

Կճոյանական-հոգևոր անեկդոտ

Հուլիսի 6, 2015


Եկեղեցում մի կին ցանկանում է գումար նվիրել, պայուսակի մեջ փնտրում է, մանր չի գտնում, տերտերի սուր աչքը 5000 դրամանոց է նկատում,...

Տիգրան Սարգսյան. Տռեմ ես, դմբեմ ես

Տիգրան Սարգսյան. Տռեմ ես, դմբեմ ես

Մայիսի 26, 2015


Նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ...

Կաթողիկոսն ու Լիսկայի որդին` երկու սրբապիղծ

Կաթողիկոսն ու Լիսկայի որդին` երկու սրբապիղծ

Ապրիլի 2, 2015
22

Երբ մեր հոգևորականների կամ եկեղեցու հասցեին որևէ քննադատական խոսք է հնչեցվում, հասարակության մի ստվար հատված անմիջապես հարձակվո...

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Ապրիլի 1, 2015
4

Մեր հանրային դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել վեղարավորները: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյությ...

Սատանայապաշտները կառավարությունում

Սատանայապաշտները կառավարությունում

Հունվարի 19, 2015
3

Դեռ անցյալ տարվա վերջին ՀՀ կառավարութունը հավանություն տվեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ տարած...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ