Սովորական խայտառակություն

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017
«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մասին ոչ ոք չգիտեր: Կամ, ավելի ճիշտ, շատ լավ էլ գիտեին, բայց ոչինչ անել չէին կարող, որովհետև երբ սրանից 10 տարի առաջ Համաշխարհային բանկի առաջարկով ոռոգման համակարգերը հանձնեցին ինքնակառավարման, այսինքն` ստեղծվեցին ջրօգտագործողների միությունները, ոչ ոք նույնիսկ իրեն նեղություն չպատճառեց ծանրութեթև անելու, թե դա որքանով էր նպատակահարմար: Մեր երկրում միշտ է այդպես: Հենց լսում են ՀԲ-ի փողերի կամ դրամաշնորհների մասին, իսկույն ամեն ինչ մոռանում են և սկսում են ամենուր կրկնել, թե դրանից ավելի կատարյալ ու արդյունավետ ծրագիր մոլորակի վրա չկա: Այսպես կրկնում են այնքան ժամանակ, մինչև հայտնվում է մեկ ուրիշ փող տվող, որ հիմա էլ այդ գումարներով հնի սխալները ուղղվեն: Եվ նույն մարդիկ, ովքեր 10 տարի առաջ գովերգում էին առաջինին, այժմ սկսում են երկրպագել երկրորդին:


Հիմա եկել է USAID-ը: Սա եկել է իր «Ջրային պաշարների ներկայացուցչական և արդյունավետ օգտագործում» ծրագրով ու պնդում է, թե Հայաստանում ջրօգտագործման միությունները ձևական բնույթ են կրում, դրանք ղեկավարում են տեղական «իշխանիկներն» ու նրանց մերձավորները, մի խոսքով, կա «ջրի մաֆիա»: Ասում են, որ անհապաղ պետք է ուսումնասիրել, թե օրենսդրական դաշտը որքանով է համապատասխանում գյուղացիների շահերին, ջրամատակարարման կարիքներին: Եվ քանի որ դրա համար հաստատ նոր դրամաշնորհ են տրամադրելու, բոլորը միաձայն բացականչում են. «Այո, կա մաֆիան, կա մաֆիան»:


Մաֆիան կա, ջուրը կա, բայց արդեն քանի տարի ոչ մաֆիոզներն են դուրս գալիս ջրի երես, ոչ էլ ջուրն է դրանից ավելանում: ՀԲ-ն եկավ, բայց չգտավ: USAID-ն էլ չի գտնի: USAID-ից հետո եկողն էլ չի գտնելու: Եվ, ընդհանրապես, ոչինչ էլ չի փոխվելու, քանի դեռ մենք մնացել ենք դրսի թելադրանքի հույսին ու սովոր չենք մեր ներքին խնդիրները լուծել մեր խելքով ու մեր մեթոդներով:






Դիտումների քանակ 49466


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015


Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Ապրիլի 1, 2015


Համաշխարհային բանկը իր հերթական զեկույցն է հրապարակել մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախման մեջ գտնվող երկրների մասին: Համաձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ