Սովորական խայտառակություն

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հուլիսի 22, 2017
Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնքան էլ գոհ չէ, որ բոլորն իրենց քննադատում են: ԱԳՆ-ում կարծում են, որ աշխատում են նվիրված, բոլոր ուժերի և հնարավորությունների ներդրմամբ: Եվ նույնիսկ կատակներն այն մասին, թե հիմա նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխարինում են Շարմազանովն ու Աշոտյանը, այստեղ համարում են տգեղ ու անարդար դիտարկում:

 

Բայց եթե նույնիսկ մեծ ջանք գործադրենք և հայ դիվանագիտության աշխատանքին նայենք մի քիչ ավելի ներողամիտ հայացքով, ապա, միևնույն է, մեր փոփոխված վերաբերմունքին երկար կյանք վիճակված լինել չի կարող, քանի որ այդ համակարգում միշտ կգտնվի մեկը, ով շատ արագ կփչացնի ամբողջ պատկերը: Իսկ հիմա դատեք ինքներդ:


Ինչպես հայտնի է, երկար տարիներ վերակառուցվում է Երևանի «Դվին» հյուրանոցը և ոչ մի կերպ ավարտին չի հասնում: Գալիս են նոր տերեր, հետո դրանք հեռանում են, ապա հայտնվում են ուրիշները և այսպես շարունակ: Հիմա էլ, կառավարության որոշման համաձայն` «Դվին» հյուրանոցը կվերակառուցվի «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ընկերությունների համատեղ ներդրումների հաշվին։ Որոշման նախագծից պարզ է դառնում, որ «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ընկերությունը որոշել է հյուրանոցի ներսում զբաղվել շահումով խաղերի կազմակերպմամբ՝ 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում։


Այս դեպքի առթիվ լրագրողները մի փոքրիկ հետաքննություն են անցկացրել և պարզել են, որ ապագա խաղատունը կարող է պատկանել Ղրիմում ՀՀ հյուպատոս Արտակ Թովմասյանին: Հենց նա է, որ նոր ընկերություն է հիմնադրել խաղատուն կառուցելու համար: Ի վերջո, սա հրաշալի համադրություն է` դիվանագիտական աշխատանք և կազինո: Բանն այն է, որ մեր դեսպանների ու հյուպատոսների մեծամասնության համար իրենց աշխատանքը շատ նման է մոլախաղի. կամ բախտը կժպտա, կամ չի ժպտա: Ցավը միայն այն է, որ սեղանի վրա իբրև խաղադրույք սրանք միշտ դնում են երկրի հեղինակությունն ու ճակատագիրը:






Դիտումների քանակ 119426


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

ԱԳՆ-ն պետության աղբամանն է

ԱԳՆ-ն պետության աղբամանն է

Հունվարի 28, 2016


Այսօր լրատվամիջոցները, վկայակոչելով հավաստի աղբյուրներին, գրեցին այն մասին, որ ՀՅԴ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն ...

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Դեկտեմբերի 25, 2015


Ցանկացած պետությունների միջև սահման կա: Ընդ որում՝ մեկ պետությունից մյուսն ուղևորվելիս անցնում ես չեզոք գոտու միջով: Չեզոք գոտի...

Հայաստանը կարող է փրկել Բելգիայի վարչապետին

Հայաստանը կարող է փրկել Բելգիայի վարչապետին

Նոյեմբերի 7, 2015
1

Անվտանգության ոլորտում մասնագիտացող և ոչ մի վերլուծաբանական ծառայություն, այդ նույն ոլորտի ոչ մի պետական հաստատություն երբեք չի...

ՀՀ նախագահի հրամանագրերն արժանահավատ չեն

ՀՀ նախագահի հրամանագրերն արժանահավատ չեն

Նոյեմբերի 6, 2015
1

Պարզվում է, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը տարել է նոտարի մոտ՝ վավեր...

Նալբանդյանի համար մարդը արժեք չէ

Նալբանդյանի համար մարդը արժեք չէ

Սեպտեմբերի 10, 2015


Վրաստանի ԱԳՆ-ն իր դեսպանատան միջոցով Թուրքիայում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ իր քաղաքացիներին զգուշավորության կոչ է ար...

Ինչո՞ւ ռուսները չեն հավատում, որ մենք աղքատ ենք

Ինչո՞ւ ռուսները չեն հավատում, որ մենք աղքատ ենք

Հուլիսի 21, 2015
2

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի մասին երբեք չես կարող ասել, թե սա մի թշվառ ու հետամնաց հանրա...

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Մարտի 10, 2015


Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը Հայաստանի բացակայությունը հիմնավ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ