Սովորական խայտառակություն

«Ծառուկյան» դաշինքի երկվությունը

Հուլիսի 22, 2017
«Ծառուկյան» դաշինքի երկվությունը

Շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի պահվածքը, կարող են միանգամայն իրական լինել, և Հանրապետականն էլ բոլոր հիմքերն ունի նման հարց քննության առնելու համար։ Բանն այն է, որ առանձնապես հեշտ չէ միանգամից կռահել, թե իրենից ինչ է ներկայացնում այդ դաշինքը: Արդյո՞ք խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խումբն է, ինչպես իրենց մասին սիրում են ասել Ծառուկյանի համախոհները, թե՞ ՀՀԿ շահերի դիրքերից հանդես եկող քաղաքական մի դաշինք է, որը պարզապես լրացնում է իշխանական թևին այլախոհության դիմակով:

 

Ահա այս անհասկանալի դրսևորումներն էլ ՀՀԿ-ականներին առիթ են տվել մտածելու, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ, ասենք, կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ կամ այլ իրավիճակներում: Բայց սա ավելի շուտ ներքին, քան արտաքին անհարմարություն է:


Բանն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը ձևավորվեց ավելի շուտ անհատական, քան գաղափարական հենքի վրա` իր հետ Ազգային ժողով տանելով նախ մասնավոր, հետո միայն համընդհանուր շահերից բխող պատկերացումներ: Եվ երեկվա իշխանամետի համար այսօր հեշտ չէ դրսևորվել իբրև լիարժեք ընդդիմություն, ինչպես որ ընդդիմադիր հայացքների տեր պատգամավորը չի կարող 180 աստիճանի շրջադարձ կատարել հանուն միասնական դիրքորոշման: Կարճ ասած, Ծառուկյանի թիմը դեռևս չունի սեփական դեմք ու դիմագիծ: Եվ եթե կա ամառային արձակուրդներն առավելագույն նպատակային օգտագործելու ցանկություն, ապա լավ կլինի, եթե նրանք սկսեն հենց դրանից: Դիմազրկությունը քաղաքական հարաբերություններում կարող է ոչ միայն շփոթմունքի տեղիք տալ, այլև շատ թանկ նստել երկրի վրա:

 






Դիտումների քանակ 117711


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իշխան Զաքարյանը մնաց դատարկաձեռն

Իշխան Զաքարյանը մնաց դատարկաձեռն

Մայիսի 17, 2017


«Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը նոր խորհրդարանում կղեկավարի դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ