Սովորական խայտառակություն

Բալասանյանի քմահաճ օրինապաշտությունը

Հուլիսի 21, 2017
Բալասանյանի քմահաճ օրինապաշտությունը

Այն, որ Բակո Սահակյանը երրորդ անգամ է դառնում Արցախի նախագահ, այս երևույթին Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ոչ միայն դրական է վերաբերվում, այլև ողջունում է: «Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար: Նախագահական մոդելը պատերազմող և մեր երկրի նման երկրի համար միանշանակ ճիշտ է: Ես միանշանակ կողմ եմ, գտնում եմ ճիշտ և դա միանգամայն հիմնավորված է»,- ասել է նա:

 

Շատերի համար սա անսպասելի գնահատական է, քանի որ հինգ տարի առաջ Բալասանյանը միանգամայն այլ կերպ էր մտածում, և 2012-ին նախագահի թեկնածու էր առաջադրվել: Այն ժամանակ նա որպես ընդդիմադիր թեկնածու ստացել էր ձայների 32 տոկոսը: 66 տոկոս ձայնով այդ տարի նախագահ ընտրվեց նույն Բակո Սահակյանը: Անցումային փուլի և միանձնյա, երկարատև ղեկավարման մասին գեներալը խոսել չէր պատրաստվում:


Հիմա հաստատ ինչ-որ բան փոխվել է, բայց կարծես թե այնպես չի փոխվել, ինչպես կարելի էր ենթադրել, որովհետև այս փոփոխության մեջ էլ Բալասանյանը հաստատակամ չէ: Հենց որ խոսքը հասնում է հաջորդ նախագահական ընտրություններին, ապա նա չի բացառում, որ 2020 թվականին կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար: 10 տարի Արցախ կառավարած Սահակյանին ի՞նչը պիտի խանգարի 2020-ից հետո էլ երկրի ղեկը իր ձեռքում պահել և ո՞րն է Վիտալի Բալասանյանի դատողությունների տրամաբանական առանցքը: Եթե նախագահը երրորդ անգամ ընտրվելու իրավունք ստացավ, ինչո՞ւ չի կարող չորրորդ անգամ էլ օգտվել դրանից, հատկապես որ օրենքը դա թույլ է տալու: Ու եթե գեներալը երրորդ ժամկետին հավանություն տվեց, ինչո՞ւ է հանկարծ մտածում, որ չորրորդը շատ կլինի: «Չեմ կարծում, որ գործող նախագահը 2020 թվականին կառաջադրվի»,- հայտարարում է նա, բայց այս խոսքերը հնչում են մի փոքր այլ շեշտադրությամբ. «Ես դեմ եմ, որ նա առաջադրվի»: Ստացվում է, որ Բալասանյանի համար օրենք չկա: Կա միայն իր քմահաճությունը:






Դիտումների քանակ 74977


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեսրոպ Մաշտոցը դեմ կլիներ Գալուստին

Մեսրոպ Մաշտոցը դեմ կլիներ Գալուստին

Մայիսի 8, 2017


Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահա...

Մաշտոցը կհամբերեր, Բակոն չհամբերեց

Մաշտոցը կհամբերեր, Բակոն չհամբերեց

Նոյեմբերի 4, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյաննը Արցախ էր մեկնել: Նրան ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկացնում է պ...

«Սասնա ծռերը» դրեց գեներալ Մանվելի վերջի սկիզբը

«Սասնա ծռերը» դրեց գեներալ Մանվելի վերջի սկիզբը

Հուլիսի 26, 2016
3

Պետք է ենթադրել, որ այս ամենից նախագահ Սարգսյանը հետևություններ է անելու, և հուսանք, որ առաջիկայում գեներալ Մանվելը կզրկվի իր ա...

Կազինոները բեկում կմտցնեն պատերազմում

Կազինոները բեկում կմտցնեն պատերազմում

Մայիսի 28, 2016
1

Պարզվում է, որ կազինոները կարող են մեծ դեր ունենալ պատերազմների ժամանակ: Ավելին, կազինոների աքսեսուարները հնարավոր է, որ հաղթան...

Բակո Սահակյանը ծաղրում է դաշնակներին

Բակո Սահակյանը ծաղրում է դաշնակներին

Մայիսի 11, 2016


Առանց կասկածի կարելի է պնդել, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համար այս օրերին շատ ավելի հեշտ կլիներ ադրբեջանցի...

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Ապրիլի 9, 2016
5

Վատն այն է, որ Բակո Սահակյանն այս օրերին հարկադրված դարձել է աղջիկտեսի առարկա: Ով ասես չեկավ նրան տեսնելու, և հիմնականում` արմե...

Բակո Սահակյանի սադոմազոխիզմն ու ինքնախարազանումը

Բակո Սահակյանի սադոմազոխիզմն ու ինքնախարազանումը

Փետրվարի 4, 2015


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Մարդն ասում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ