Միջազգային խայտառակություն

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017
Լապշինին չայրեցին խարույկի վրա

Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով վճռի հրապարակումը: Լապշինն ազատազրկվեց 3 տարի ժամկետով: Բելառուսից բերման ենթարկված բլոգերը կարող է փառք տալ աստծուն, որ իրեն մահապատժի չենթարկեցին, քանի որ նախնական մեղադրանքների ընդարձակ ցանկը նրան գրեթե հավասարեցրել էր աշխարհի մեծագույն հանցագործների հետ: Բայց վերջին պահին մեծահոգի ադրբեջանական ինկվիզիցիան նրա վրայից հանեց 281.2 հոդվածով առաջադրված մեղադրանքները (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր, որ կատարվել են բազմիցս կամ մարդկանց խմբի կողմից), քանի որ մարդն այդպիսի բաներ չէր արել և թողեց ընդամենը 3 տարին, որովհետև լիակատար անմեղության համար Ադրբեջանում դատում են ճիշտ այդքան:


Լապշինն իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Սակայն նա կարող է իրեն չհամարել ադրբեջանական արդարադատության զոհ, քանի որ բլոգերին զոհաբերողն ի սկզբանե եղել և մնում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ի՞նչ արժե Լապշինի կյանքն այն բանի համեմատ, ինչը արժեք է Լուկաշենկոյի և Ալիևի համար: Ոչինչ չարժե: Եվ այս տեսանկյունից մատաղացու Լապշինը քաղաքական նպատակահարմարության ծուղակում հայտնված մեկն է, որը մեկ այլ հանգամանքներում գուցե նաև հերոսացվեր իր արածի ու չարածի համար: Բայց, ինչպես տեսնում ենք, բախտը չի ժպտացել, թեև ինչպես Մինսկում, այնպես էլ Բաքվում հրաշալի հասկանում են, որ Լապշինին փակի տակ պահելու արդյունքում Արցախը չի կորցնի իր անկախությունն ու չի դառնա Ադրբեջանի անքակտելի մասը: Իսկ քանի դեռ այդպես է, ադրբեջանցիներն այդ բացը կշարունակեն լրացնել ուրիշ բաներով: Հիմա լրացրեցին Լապշինով, վաղը կգան ուրիշ լապշիններ, որովհետև միշտ կգտնվի մի պատեհապաշտ Լուկաշենկո` իր քաղաքական անբարոյականությամբ հանդերձ:

 





Դիտումների քանակ 61568


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Բատկան արդեն մեզ է անցել

Բատկան արդեն մեզ է անցել

Մարտի 21, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խիստ անհրաժեշտ է, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարդանան: Թե Բատկայի ինչին է...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Դե ֆակտո Լուկաշենկո

Դե ֆակտո Լուկաշենկո

Ապրիլի 8, 2016
1

Այս օրերին սկսել են հաճախակի զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև: Երկու իրողությունների ընդհանրությունների և տ...

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Ապրիլի 6, 2016


Բելառուսն իրապես անկախ երկիր է, որից, ինչպես մեկ այլ առիթով ճիշտ նկատել է «Հայկական ռադիոն», ոչինչ կախված չէ։ Ուստի, Ալեքսանդր ...

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
2

Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, ...

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Սեպտեմբերի 11, 2015


Այսօր Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան նշանակվել է այդ երկրի փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է անձա...

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Հուլիսի 24, 2015


Բելառուսում տեղի ունեցած մի միջադեպ այսօրվա ամենաքննարկվող նյութն է: Լրագրողներից մեկը այդ երկրի ԿԸՀ-ի մուտքի մոտ է բերել իր Բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ