Սովորական խայտառակություն

Վարդան Բոստանջյանը փողոցային չէ՞

Հուլիսի 15, 2017
Վարդան Բոստանջյանը փողոցային չէ՞

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ փողոց դուրս չի գա, եթե Սերժ Սարգսյանը որոշի 2018-ից հետո շարունակել երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում: Բոստանջյանի փոխանցմամբ, նման տրամադրություններ «Ծառուկյան» դաշինքում նույնպես կան:

 

Սա լավ է, որ դաշինքն ունի հստակ դիրքորոշում և կարող է դա հիմնավորել: Ի վերջո, քաղաքական կողմնորոշումների խնդրում յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետն ունենալու և դրանից բխող քայլեր գործադրելու: Բայց վատն այն է, որ դաշինքն իր առանձին անդամների համար չի հստակեցրել ու չի բացատրել, թե ինչու են իրենք այդպես մտածում: Օրինակ, նույն Վարդան Բոստանջյանը այս ամենն ընկալում է շատ յուրովի և իրեն ուղղված հարցին տալիս է այսպիսի պատասխան. « Փողոցային չեմ, որ փողոց դուրս գամ... «Ծառուկյան» դաշինքում ես երբևիցե չեմ լսել հակվածություն փողոցի վերաբերյալ, ոնց որ ես ասացի՝ «փողոցային չեմ»...»:


Քաղաքական ուժերի փողոցային պայքարի ձևերն ամբողջ աշխարհում տարածված են և ընդունելի: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Եթե պատգամավոր Բոստանջյանը մի քիչ իրեն նեղություն տար կամ գոնե զոռ տար հիշողությանը, ապա հաստատ կվերհիշեր, որ հենց նույն ԲՀԿ-ն 2014-ին փողոցային պայքար էր իրականացնում, և ուրեմն հակվածությունը եղել է ի սկզբանե: Սակայն արի ու տես, որ ոչ հիշողությունն է բանի նման, ոչ էլ արտահայտման ձևը, այդ պատճառով էլ հոնքը շինելու տեղ միշտ աչքն է հանելու:


Եթե պատգամավոր Բոստանջյանի գիտելիքներն ու ունակությունները թույլ են տալիս «փողոցային» բառը հասկանալ միայն մեկ իմաստով, ընդ որում, հենց այն իմաստով, որն առավել ստորացուցիչ է, սա կարող է բազում պատճառներ ունենալ: Օրինակ, պատճառներից մեկը կարող է լինել այն, թե մարդն ինչ միջավայրում է մեծացել և պատկերացումների ինչպիսի շրջանակ է ձեռք բերել: Եվ որպեսզի այդ շրջանակը գոնե փոքր-ինչ ընդարձակվի, արժե Վարդան Բոստանջյանին հիշեցնել, որ փողոցային լինելու համար ամենևին պարտադիր չէ փողոց դուրս գալ: Կարելի է նստել սենյակում ու համարվել փողոցային: Նույնիսկ ԱԺ աշխատասենյակում կարելի է նստել ու ընկալվել իբրև փողոցային: Այսքան բան:






Դիտումների քանակ 122379


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Հունիսի 15, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը շատերի պես խրախուսում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ինքն էլ խոր...

Ո՞վ թողություն կտա Սերգեյ Բագրատյանի մեղքերին

Ո՞վ թողություն կտա Սերգեյ Բագրատյանի մեղքերին

Մայիսի 9, 2017


Ընդամենը հաշված օրեր առաջ «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Բագրատյանը խռովարար էր: Իման...

«Ծառուկյան» դաշինքում ինքնավերլուծվում են

«Ծառուկյան» դաշինքում ինքնավերլուծվում են

Մայիսի 9, 2017


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր շատ անսպասելի բացահայտում է կատարել: Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՅԴ-ն...

Երբ բանավիճում են փչացողն ու փչացնողը

Երբ բանավիճում են փչացողն ու փչացնողը

Մարտի 10, 2016


Հայաստանի ոչ իշխանական քաղաքական ուժերը մի զարմանալի հատկություն ունեն՝ իրենց բոլոր անհաջողությունները պայմանավորում են իշխանակ...

 Հունաստանի, մսի կրպակի և Վարդան Բոստանջյանի մասին

Հունաստանի, մսի կրպակի և Վարդան Բոստանջյանի մասին

Հուլիսի 31, 2015


Վարդան Բոստանջյանի մտքերի լույսի ներքո կարելի էր լսել հայ մյուս հզոր գիտնականների կարծիքը Հայաստանի, Հունաստանի և մնացած աշխարհ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ