Սովորական խայտառակություն

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017
Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստանով մեկ ոգևորության մեծ ալիք անցավ: Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև ընթացող բանակցությունների արդյունքները վերլուծող մեծ ու փոքր պաշտոնյաները և մասնագետներն արդեն պատկերացնում էին, թե ինչպես են հայկական գնացքները սլանում Ռուսաստանի և եվրոպական երկրների անծայրածիր դաշտերով, իսկ գործարար խավը վերահաշվարկներ էր կատարում ներմուծվող և արտահանվող բեռների գնացուցակներում:


Այսօր ընդհանուր էյֆորիային միացավ նաև Կապի, տրանսպրոտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, ով կառավարության նիստից հետո մասնավորապես նշեց, որ մոտ ժամանակներս Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով: «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, ես հավատում եմ, որ մի օր կլինի, աշխատում ենք բոլորս՝ և վրացական կողմը, և ռուսական կողմը, որ սա արագ լինի», -ասաց Մարտիրոսյանը։


Օրը դեռ նոր էր թեքվում դեպի մայրամուտ, երբ առատ լրահոսը լրացվեց նույն Աբաշիձեի պատասխան խոսքով, որը փաստացի արձագանքում էր մեր նախարարի լավատեսությանը: Աբաշիձեն բաց տեքստով տեղեկացնում էր, որ Վրաստանը ամենևին էլ չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման: «Չկա որևէ խոսակցություն լրացուցիչ նախապայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ»,- իր միտքն ամփոփել էր Աբաշիձեն:


Սա, ինչ խոսք, ցավալի փաստ է: Բայց ոչ պակաս ցավալի ու ամոթալի է մեր նախարարի շտապողականությունը: Մարտիրոսյանը, ով դեռ առավոտյան վստահեցնում էր, թե լուրջ աշխատանքներ են տանում, փաստացի ոչ միայն մասնակիցը չէ այդ աշխատանքներին, այլև նույնիսկ տեղյակ էլ չէ կատարվածի մասին ու բոլորի պես թերթերից է տեղեկացել ընթացող բանակցությունների բովանդակությանը: Սակայն այդքանն էլ բավարար է համարել վեր կենալ ու հաղթական զեկույցներ հրապարակել` հաջողության պտուղները վերապահելով իրեն: Բայց արի ու տես, որ ոչ հաղթանակ կա, ոչ պտուղներ:






Դիտումների քանակ 28426


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Սուտ խոսելը տգեղ բան է

Սուտ խոսելը տգեղ բան է

Դեկտեմբերի 16, 2017


Բացառված բան է, որ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին երեխա ժամանակ ասած չլինեն, որ սու...

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացո...

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ