Ազգային խայտառակություն

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Հուլիսի 11, 2017
Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Կամ Կարայանին էլ բերեք


ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում վերանայել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նոր դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն եկող տարի: Հները շրջանառությունից դուրս կգան աստիճանաբար:


Այն, թե որքանով է այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ ու հրատապ, այլ քննարկման նյութ է: Սակայն ներկա փոփոխություններում ուշադրություն գրավեց մեկ այլ հանգամանք: Պարզվում է, որ նոր թղթադրամների վրա կհայտնվեն նոր դեմքեր: 1 000 դրամի վրա կլինի Պարույր Սևակը, 2 000 դրամի վրա` Տիգրան Պետրոսյանը, 5 000-անոցը` Վիլյամ Սարոյանով, 10 000-անոցը` Կոմիտասով, 20 000 -անոցը Հովհաննես Այվազովսկու դիմանկարը կունենա, 50 000-անոցը`Սուրբ Գրիգոր Լուսավորչինը:


Թե ինչ մեղք էին գործել Չարենցը, Իսահակյանը, Թումանյանը ու Մարտիրոս Սարյանը, որոնք պիտի ջնջվեն, մնում է անհայտ, թեև նրանց բացակայությունն ամեն դեպքում պիտի հիմնավորել, այլապես ի՞նչ պատճառով և ի՞նչ սկզբունքով է մեկը փոխարինվում մյուսով: Աշխարհի գրեթե բոլոր երկրներն էլ փոփոխում և նորացնում են իրենց թղթադրամները, բայց, օրինակ, ամերիկացիների մտքով չի անցնում մի նախագահի պատկերը փոխարինել մեկ այլ նախագահով, ոչ էլ անգլիացիներն են իրենց թագուհուն ջնջում և այլ դիմանկար տեղադրում նրա փոխարեն:


Հիմա ՀՀ կենտրոնական բանկը ասում է, որ իբր սա կատարվում է դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը: Իրականության մեջ ոչ ավանդույթ կա, ոչ փորձ: Կա ընդամենը կամայական մոտեցում, որն իր վերջնական արդյունքում պիտի նվաստացնի մեր մշակույթի մեծություններին: Փողի հետ փողասերները կարող են ամեն տեսակ խաղեր տալ, բայց չի կարելի դա անել նշանավոր անհատների հեղինակազրկման, մեկին մյուսից գերադասելու, տեղերը փոխելու գնով:


Մեկ այլ խայտառակություն էլ կա այստեղ: Չի կարելի պետության քաղաքների, փողոցների, թղթադրամի և շատ այլ բաների անվանումների և արտաքին տեսքի հետ վարվել այնպես, ինչպես կթելադրի տվյալ պահին իշխող անհատի ճաշակը: Ժամանակին երջանկահիշատակ ու հավատացյալ Տիգրան Սարգսյանը օտար արքայի նկարը տեղադրեց մեր 100 հազարանոցի վրա` խորապես համոզված լինելով, որ Եդեսիայի Աբգարը հայ է (դա բացառիկ դեպք էր աշխարհում): Հիմա չգիտես ում ճաշակով մեզ նոր թղթադրամ են առաջարկում: Վաղը կգա մեկը, դաշնակ կամ նժդեհական, ով համոզված կլինի, որ հունական ծագում ունեցող ավստրիացի Հերբերտ ֆոն Կարայանը զտարյուն հայ է (ի դեպ, այս մասին գրում են, խոսում են, անգամ ապացուցում են), և անմիջապես մեծ դիրիժորի պատկերը կհայտնվի մեր դրամի վրա: Սա անընդունելի է:






Դիտումների քանակ 75338


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Աղքատի հարուստ երևակայությունը

Աղքատի հարուստ երևակայությունը

Մայիսի 24, 2017


ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծել է ու հիմա էլ անցել է նոր տիպի դրամների ներդրման հարցին: Ըստ ա...

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017


Հայաստանի բանկային պահուստներում եղած ոսկու պաշարների գլխին տարիներ առաջ սև խաղ խաղաց նախկին վարչապետ, այն օրերին Կենտրոնական բ...

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Նոյեմբերի 17, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր անձի դեմ խոշոր դավադրություն է նախապատրաստվում: Եվ երբ որևէ մեկը հ...

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Նոյեմբերի 11, 2016


Կար ժամանակ, երբ Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը հասնում էր մինչև մի քանի միլիարդ դոլարի: Բոլորն էլ հասկանում ...

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016


Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց...

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Հուլիսի 26, 2016


Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կա...

Ջավադյանը չի հավատում պետությանը

Ջավադյանը չի հավատում պետությանը

Հունիսի 7, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիմա պատրաստ է ցանկացած սրբություն ուրանալ, միայն թե արդարացնի իր խոշոր թերացումները...

Պարտապանների երկիր Հայաստանս

Պարտապանների երկիր Հայաստանս

Մայիսի 27, 2016


Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունն այնքան տխուր փաստաթուղթ էր, որ նույնիսկ «կայունություն» ...

Խայտառակ օրինագիծ խայտառակ կերպարի ներկայացմամբ

Խայտառակ օրինագիծ խայտառակ կերպարի ներկայացմամբ

Նոյեմբերի 23, 2015


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ բնակիչներից մեկը, որը նաև ունի ամերիկյան գրինքարտ, իսկ մայրը, եղբայրը և մյուս հարազատներ...

ՀՀ բանկերը հեռացնում են ՀՀ քաղաքացիներին կյանքից

ՀՀ բանկերը հեռացնում են ՀՀ քաղաքացիներին կյանքից

Հոկտեմբերի 14, 2015


Կոտայքի մարզի Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան տղամարդու կախված դի է հայտնաբերվել, հաղոր...

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Հոկտեմբերի 7, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փախած է ման գալիս: Այսօր Ազգային ժողովում էլ այդ բանը նկատեցին՝ արձանագրելով, որ արդ...

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Մայիսի 27, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջապես գտել է աչքի ընկնելու ճանապարհը: Եթե չես կարող մարդկանց զարմացնել լավ աշխատա...

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն...

Մայիսի 4, 2015
6

Սա նորմալ մարդ չէ: Սրա գլուխը դատարկ է, անգամ կենսաբանական փորձաքննության միջոցով հնարավոր չէ սրա գանգի մեջ գտնել ուղեղ հիշեցնո...

Երկրի փողը վերջացել է

Երկրի փողը վերջացել է

Հունվարի 30, 2015


Տարին դեռ նոր միայն մտել է իր իրավունքների մեջ, և, այ քեզ տհաճ բան. պարզվել է` երկրում փող չկա: Այսքան շուտ ու այսքան արագ ոչ...

Ո՞ր երկրի Կենտրոնական բանկ էր գնացել նախագահը

Ո՞ր երկրի Կենտրոնական բանկ էր գնացել նախագահը

Դեկտեմբերի 27, 2014


Լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցո...

Մեր լավ ապրելը պրծավ

Մեր լավ ապրելը պրծավ

Դեկտեմբերի 17, 2014


Ավելի շատ հարկադրաբար, քան սեփական պատասխանատվության աստիճանի գիտակցումով այսօր վերջապես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարկ համ...

Դոլարային քաղցը և բանկերի կշտացումը

Դոլարային քաղցը և բանկերի կշտացումը

Դեկտեմբերի 16, 2014


Այսօր նույնիսկ մասնագետներն են ձեռնպահ մնում կռահումներ կատարել, թե ազգային արժույթը վաղն ինչպես կդրսևորի իրեն, քանի որ իրավիճա...

Կենտրոնական բանկի առաձգական կաշին

Կենտրոնական բանկի առաձգական կաշին

Դեկտեմբերի 6, 2014


Ազգային արժույթի խայտառակ գահավիժումն առաջին հերթին հարկադրեց իշխանություններին գտնել այնպիսի բացատրություններ, որոնք պիտի որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ