Միջազգային խայտառակություն

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

Հուլիսի 10, 2017
«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

Օսկան Քոչարյան


Կար բալետի մի այսպիսի մեծ արտիստ՝ Ռուդոլֆ Նուրեև (էթնիկ թաթար)։ 60-ականների սկզբին փախավ ԽՍՀՄ-ից (չվերադարձավ հյուրախաղերից), հետո Արևմուտքում փառք ու պատիվ ձեռք բերեց։ Ամենանրբաճաշակ շրջանակներում ելումուտ ուներ, նրա բարեկամներն էին Ժաքլին Քենեդին, շոու-բիզնեսի և քաղաքականության գրանդները։ 1993թ. Նուրեևը մեռավ սպիդից, վիթխարի կարողություն թողեց (30 մլն դոլարը քառորդ դար առաջ բավական մեծ գումար էր), դե, իսկ մեռավ սպիդից, որովհետև համասեռամոլ էր։ Նրա մահից հետո ուժերից վեր աշխատանքով կուտակածը վատնվեց ու թալանվեց, մինչև հիմա դատավարություններ են ընթանում, իսկ առաջադեմ մարդկությունը ցայժմ ցավում է Նուրեևի մահը։


Դե, իսկ Ռուսաստանում արվեստի որոշ լիբերալ գործիչներ որոշել են յուրովի հավերժացնել Նուրեևին։ Կոմպոզիտոր Իլյա Դեմուցկին, լիբրետիստ, ռեժիսոր և բեմահարդար Կիրիլ Սերեբրենիկովը և պարուսույց Յուրի Պոսոխովը ստեղծել են «Նուրեև» բալետը, որի բեմելը պետք է կայանար վաղը Մոսկվայի Մեծ թատրոնում։ Բայց Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը չեղարկեց պրեմիերան, իսկ այսօր հայտնի դարձավ, որ դա արվել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հրամանով, որը պարզապես չէր կարող ինքնուրույն նման որոշում ընդունել՝ հարցը չհամաձայնեցնելով Ռուսաց հողի Խազեինի հետ։ Դե, իսկ Խազեինը, ինչպես միշտ, ճիշտ է համաձայնեցնում. բալետը, որը, փառք Աստծո, ոչ ոք արդեն չի տեսնի, նվիրված էր Նուրեևի և մեկ այլ պարողի` Էրիկ Բրունի սիրո պատմությանը, նրանց քնքուշ փոխհարաբերություններին։ Ավելին, ռեժիսորի մտահղացմամբ՝ դերասանների մեծ մասը պետք է իրենց դերերը մերկ կատարեին։ Դեկորացիա էր դարձել Նուրեևի հայտնի լուսանկարը, որտեղ նա նույնպես լրիվ մերկ է պատկերված։ Պաշտոնապես այս տեղեկատվությունը մեկնաբանել ՌԴ մշակույթի նախարարությունում հրաժարվեցին։


Իհարկե, չի կարելի չընդունել Նուրեևի մեծությունը։ Բայց եթե մտադրություն կա նրան ֆիլմ, բալետ կամ մեկ այլ բան նվիրել, ինչո՞ւ դա անել այն հարթությունում, որը մերժվում է ուղղափառ հասարակության կողմից։ Ուրիշ արժանիքներ, վաստակ չունե՞ր Ռուդոլֆ Նուրեևը, որով կարելի կլիներ կիսվել հանրության հետ։


Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։ Միայն ավելացնենք, որ արվեստի բնագավառի մեր տեղի լիբերալները ցայժմ գլխի չեն ընկել ֆիլմ կամ բալետ նվիրել Սերգեյ Փարաջանովի համասեռամոլությանը և նրա բանտարկության ժամկետին այդ արարքների համար։ Մեր բախտն առայժմ բերում է, ի տարբերություն ռուսների...






Դիտումների քանակ 82897


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Հունիսի 24, 2017


«Իսկական տղամարդը ձախ կողմինն է, չգիտեմ ինչպես անվանել աջ կողմում կանգնած տղային»,- լուսանկարները մեկնաբանել է Michelle օգտատեր...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Նոյեմբերի 23, 2016


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Համառուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների համաժողովի» նիստին և անկեղծորեն...

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Նոյեմբերի 5, 2016


Ռուսաստանն այսօր նշում էր Ազգային միասնության օրը: Եվ ահա այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատերի թվում շնորհավորական նամ...

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016


Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութե...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Հունիսի 12, 2016


Երբ մայիսի 28-ին հայերի ազգային տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորեց Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին, Հայաստ...

Հայերի տոնի առթիվ Պուտինը շնորհավորեց Ալիևին

Հայերի տոնի առթիվ Պուտինը շնորհավորեց Ալիևին

Մայիսի 28, 2016
4

Այսօր Հայաստանում պետական տոն է: 1918թ. Սարդարապատի ճակատամարտից հետո հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Դաշնակներն այ...

Պուտինը Պորոշենկոյին մաղթեց վերադարձնել Ղրիմը

Պուտինը Պորոշենկոյին մաղթեց վերադարձնել Ղրիմը

Մայիսի 28, 2016


Նադեժդա Սավչենկոյից հետո ուկրաինացիներն ուզեցին Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին ասել է ինքը՝ Պյոտր Պորոշենկոն։ Հազիվ թե իմաստ ունի ...

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Մայիսի 21, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անզգույշ ձևակերպումը՝ արտասանված խորհրդարանական ճեպազրույց...

Պուտի՛ն, հանձնվի՛ր, հրեշ

Պուտի՛ն, հանձնվի՛ր, հրեշ

Մայիսի 20, 2016


Ուկրաինայում ռուսատյացության շիզոֆրենիան նոր թափ է հավաքում, իսկ ուկրաինացի նացիոնալիստների վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի հանդ...

Գնում, գնում, տեղ չի հասնում

Գնում, գնում, տեղ չի հասնում

Մայիսի 13, 2016


Մեկ շաբաթ առաջ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները հրատապ հաղորդագրություն տարածեցին այն մասին, թե իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմ...

Պուտինը փչացրեց Տիգրան Սարգսյանին

Պուտինը փչացրեց Տիգրան Սարգսյանին

Ապրիլի 19, 2016
1

ՌԴ նախագահ Պուտինն աշխարհի ամենատեղեկացված մարդն է: Բնականաբար, նա չի կարող չիմանալ, թե ինչ է Տիգրան Սարգսյանն իր հնարավորությո...

«Ղարաբաղյան ողջույն» Պուտինին. Էրդողանը փորձում է կապ հաստատել Ռուսաստանի հետ

«Ղարաբաղյան ողջույն» Պուտինին. Էրդողանը փորձում է կապ հաստատել Ռուսաստանի հետ

Ապրիլի 4, 2016
1

Լեռնային Ղարաբաղում հակամարտության աննախադեպ թեժացման ֆոնին առավել հաճախ են հնչում հիմնավորված կասկածներ այն մասին, թե ստատուս-...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ