Սովորական խայտառակություն

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Հուլիսի 4, 2017
Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Այսօր համացանցում օգտատերերը տեղադրել էին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ Շորժայից դեպի Արտանիշի արգելոց տանող ճանապարհին գտնվող առանձնատան լուսանկարները: Առանձնատան գոյությունն իսկ վկայությունն է այն բանի, թե Հարությունյանն ինչպես է ժամանակին օգտագործել իր պաշտոնական դիրքը և խիստ մտահոգված Սևանա լճի ճակատագրով, որոշել է ափին մի դիտակետ կառուցել, որ մշտապես հսկի կապուտաչյա գեղեցկուհուն և պաշտպանի նրան ոտնձգություններից:


Այս տեղեկատվության տարածումից հետո Արամ Հարությունյանը շտապեց արձագանքել հիշյալ փաստին միայն իրեն հատուկ օպերատիվությամբ և չքմեղացմամբ: Առաջինը, ինչ նա ասաց, այն էր, որ սա ոչ թե շքեղ առանձնատուն է, այլ ընդամենը ժամանակավոր կացարան: Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կերազեին նման ժամանակավոր կացարան ունենալ, բայց Բուլկի Արամի համար «ժամանակավոր» բառը կարող է մի քանի իմաստներ ունենալ: Օրինակ, դա կարող է նշնակել, որ բոլորս անցավոր ենք ու առանձնատունն է մի օր, ասենք, մի 100-200 տարի հետո կարող է չլինել: «Ժամանակավոր» կարող է նաև նշանակել, որ Հարությունյանն այստեղ ամեն օր չէ, որ լինում է, այլ միայն հանգստյան օրերին:


Բայց առավել հետաքրքրականն այն է, երբ նա ասում է, թե իր առանձնատունն իրենից վտանգ չի ներկայացնում: Իսկ ինչո՞ւ ափամերձ շինությունն իրենից պիտի ընդհանրապես որևէ վտանգ ներկայացնի: Ռազմական նշանակության օբյե՞կտ է, քիմիական թափոնների կամ ռադիոակտիվ նյութերի պահեստարա՞ն է, օտաերկրյա լրտեսների կոնսպիրատիվ բնակարա՞ն է, որ վտանգի աստիճան ունենա: Այ, եթե Հարությունյան Արամն ասեր, որ իր անձն է երկրի և մասնավորապես Սևանի համար իրական վտանգ ներկայացնում, դա արդեն ոչ միայն հսկանալի կլիներ, այլև բոլորի կողմից ընդունելի: Իսկ որ նրա ափին գտնվող առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ և ոչ ազնիվ քրտինքով վաստակած միջոցներով, դա էլ մեկ այլ խոսակցության թեմա է:






Դիտումների քանակ 43956


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաշառակերության դեմ պայքարում են «չորով»

Կաշառակերության դեմ պայքարում են «չորով»

Հունվարի 18, 2019


Հայաստանի անկախ ու արդար դատարանն այսօր որոշեց կալանավորել նախկին նախարար ու պատգամավոր Արամ Հարությունյանին`առանձնապես խոշոր չ...

Սևանի սիգերի և Իջևանի ոչխարների մասին

Սևանի սիգերի և Իջևանի ոչխարների մասին

Նոյեմբերի 22, 2018


Մենք արդեն հասկացել ենք, որ Փաշինյան Նիկոլը որևէ բան հենց այնպես չի ասում: Դա վատ չէ: Նա կամ նախապատրաստում է մեզ ինչ-որ իրադար...

Սիլվա Համբարձումյան` կաշառակերության անտիբիոտիկ

Սիլվա Համբարձումյան` կաշառակերության անտիբիոտիկ

Հոկտեմբերի 26, 2018


Երեկ Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլը, սովորության համաձայն, կրկին մտավ Շերլոկ Հոլմսի կերպարի մեջ և նոր տիեզերական հանցագործութ...

Նախարարին հանձնեցին ջրին

Նախարարին հանձնեցին ջրին

Հուլիսի 30, 2018


Ինչպես հայտնի է, Սևանա լճում ավելացել է կապտականաչավուն ջրիմուռների քանակը, որն ազդել է ոչ միայն լճի գույնի, այլև ջրի որակի վրա...

Ծաղիկներ անծանոթ բարեկամից

Ծաղիկներ անծանոթ բարեկամից

Ապրիլի 12, 2018


Ոչ ոք կարգին գլուխ չի հանում, թե այս մի քանի օրը ինչի համար է Ազատության հրապարակում հացադուլ անում «Ազգային համաձայնություն» կ...

Նուռ Արամին վռնդել են

Նուռ Արամին վռնդել են

Մարտի 27, 2018


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին օդ ու ջրի պես կենսական տարածք է պետք` գոյատևելու համար: Եվ...

Անիմաստ Հարությունյանը

Անիմաստ Հարությունյանը

Մարտի 8, 2018


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Դր...

Երնեկ Բուլկին արտագաղթեր

Երնեկ Բուլկին արտագաղթեր

Հոկտեմբերի 24, 2017


Տեղեկությունն այն մասին, թե ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախին մարզպետ, այժմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությո...

Նուռ Արամը օրակարգ է խճճում

Նուռ Արամը օրակարգ է խճճում

Սեպտեմբերի 5, 2017


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այն գործիչներից է, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքում նույ...

Ցամաքած Սևանն ավելի անվտանգ կլինի

Ցամաքած Սևանն ավելի անվտանգ կլինի

Հուլիսի 28, 2017


Սևանա լիճը միշտ էլ համարվել է վտանգավոր այնտեղ լողացողների համար: Իր փոփոխականությամբ, կլիմայական կտրուկ անցումներով լիճը պարբե...

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Հունիսի 23, 2017


Կառավարության այսօրվա նիստում հաստատման ներկայացվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանև օգտագործման ...

Նուռ Արամն էլ «Իգլա» ունի

Նուռ Արամն էլ «Իգլա» ունի

Մարտի 23, 2017


ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման փաստը տարատեսակ անդրադարձ ունեցավ շատերի պահվածքի վրա: Բայց ամենազ...

Ծառուկյանը` Հուդաների առաջնորդ

Ծառուկյանը` Հուդաների առաջնորդ

Փետրվարի 22, 2017


Այսպես է կարծում հայ ականավոր քաղաքական գործիչ Նուռ Արամը, նույն ինքը` Արամ Հարությունյանը: «Այն թիմով, որով հիմա Ծառուկյանը գն...

Նուռ Արամը գերեզմանափոր է դարձել

Նուռ Արամը գերեզմանափոր է դարձել

Հունվարի 25, 2017


Ռոբերտ Քոչարյանի արտահաստիքային մունետիկ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն աշխարհում ամենաշա...

Օսկանյանի սիրտը նուռ է ուզել

Օսկանյանի սիրտը նուռ է ուզել

Հոկտեմբերի 18, 2016


Որքան էլ «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը երդվի, թե իր քաղաքական ուժը ոչ մի առնչություն չունի նախկին նախագահ...

«Համախմբումը» նուռ է մթերում

«Համախմբումը» նուռ է մթերում

Մայիսի 11, 2016


Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի առիթով ակնարկել էր, թե իր նախաձեռնած «Համախմբում» կուսակցությանը անդամակցելո...

Միակ տղամարդուց մինչև միակ մարդը

Միակ տղամարդուց մինչև միակ մարդը

Մայիսի 5, 2016


Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը ոմանք գնահատեցին երրորդին՝ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու նախագահական պարտիա: Ու ...

Գեներալ Բաղմամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Գեներալ Բաղմամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Մայիսի 3, 2016
3

Այս օրերին, երբ ռազմաճակատում մարտեր են ընթանում ու մարդիկ են զոհվում, փառապանծ գեներալի ողջ ուշադրությունը կենտրոնացած է կապու...

Ո՞վ է Արամ Հարությունյանը

Ո՞վ է Արամ Հարությունյանը

Փետրվարի 7, 2016


«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հավակնում է դառնալ հայ ընդդիմադիր դաշտի գաղափարաստեղծ տեսաբ...

Նուռ Արամը վախեր է հորինում

Նուռ Արամը վախեր է հորինում

Դեկտեմբերի 25, 2015


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կամ, ինչպես ժողովուրդն է նրան կոչում՝ Նուռ Արամը որոշել է տ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը