Ազգային խայտառակություն

Հեռանալու դիալեկտիկան

Հունիսի 29, 2017
Հեռանալու դիալեկտիկան

Արտագաղթը շարունակվում է: Եվ այն էլ` բավական տագնապալի տեմպերով: Ինչ էլ ասի պաշտոնական վիճակագրությունը, որքան էլ փորձեն համոզել, թե վիճակն այդքան էլ ողբերգական չէ, փաստը մնում է փաստ, որ առկա լծակներն ի զորու չեն կասեցնել այդ ընթացքը: Ընդ որում, մեկնողներին արդեն դժվար է դասակարգել ոչ միայն ըստ սոցիալական խմբերի, այլև ըստ քաղաքական ու հասարակական հայացքների: Եվ եթե ինչ-որ ժամանակ պատճառահետևանքային կապի համար հնարավոր էր գտնել ինչ-ինչ շարժառիթներ, ապա այժմ դրանք ոչ թե տարանջատվում, այլ միաձուլվում են` մի շարքում դասելով տարբեր բևեռներ:

 

Հեռու չգնանք: Ընդամենը երկու օրինակ հիշատակենք, որոնց մասին հայտնի է դարձել այսօր: Հայաստանից արտագաղթել է քաղաքացիական ակտիվիստ, քաղաքացիական անհնազանդության տարբեր շարժումների մասնակից, «Ոչ թալանին» և «Էլեկտրիկ Երևանի» նախաձեռնող Մաքսիմ Սարգսյանը: Սա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշումը, որը կայացրեցի, բարդ էր, բայցև անխուսափելի։ Հայաստանում այլևս կործանման էի գնում՝ չունենալով աշխատանք ու ունենալով վարկեր, պարտքեր, առողջական և այլ խնդիրներ, երկրից գոնե ժամանակավորապես հեռանալս անխուսափելի էր»։


Իսկ հիմա` մեկ այլ հեռացողի մասին: Այս անգամ խոսքը ԲՀԿ-ից դուրս մնացած, իր բախտը ՀՀԿ-ի հետ կապած, բայց արդյունքում ոչինչ չստացած Արագած Ախոյանին է վերաբերում: Սա էլ է պատրաստվում հեռանալ Հայաստանից: «Նման մտադրություն, այո, ունեմ, բայց դրսում աշխատելը չի նշանակում արտագաղթել։ Համենայնդեպս, հիմա ազատ մարդ եմ և փորձում եմ առաջնորդվել արդեն ոչ թե ընդհանուր շահերով, այլ անձնական շահերի ետևից եմ ստիպված ընկել, որպեսզի մտածեմ ընտանիքիս ու իմ բիզնեսի, գործերի մասին»,- հիմնավորում է Ախոյանը` գործածելով դիպուկ մի ձևակերպում` անձնական շահ:


Այո, կա այդպիսի շահ, և դա բոլորովին էլ դատապարտելի չէ: Ի վերջո, պետության շահը ձևավորվում է այնտեղ ապրող մարդկանց անձնական շահերի հանրագումարից: Ոչ հայրենասիրություն, ոչ պարտքի գիտակցում, ոչ համոզմունքներ, ոչ հողի կանչ: Սրանք արդեն դատարկ հնչյուններ են, պաթետիկ ելույթների համար գործածական բառեր: Գնում են ընդդիմադիր ու իշխանամետ, հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար, որովհետև անձնական շահը մնացել է չբավարարված: Որովհետև նրանց համար այստեղ այլևս լավ չէ: Սա է եղածը: Ուրիշ ոչինչ չկա:






Դիտումների քանակ 51393


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հուլիսի 23, 2019


Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշ...

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հունվարի 31, 2019


Ոմն Մազմանյան Մհեր, որը ժամանակին իբր կալանավորվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար և իրեն ազատամարտիկ է համարում, Քաշաթաղի զին...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նկարչության ու քաղաքականության վատ խառնուրդը

Նկարչության ու քաղաքականության վատ խառնուրդը

Ապրիլի 13, 2017


5-րդ գումարման ԱԺ վերջին քառօրյան էլ եզրափակվեց: Գնացողները կգնան, կգան նորերը: Գնացողներից մեկն էլ պատգամավոր Արագած Ախոյանն է...

Ախոյանն արդեն տեսնում է Լյովայի ականջները

Ախոյանն արդեն տեսնում է Լյովայի ականջները

Մարտի 21, 2017


«Աստված ինձ հեռու պահի իմ մտերիմներից, իսկ թշնամիներիս հետ ես լեզու կգտնեմ»: Մեծ դասականի հանրահայտ խոսքերը այս օրերին շատ բնոր...

Շմայս բռնաբարը բռնաբարել է Արագած Ախոյանին

Շմայս բռնաբարը բռնաբարել է Արագած Ախոյանին

Սեպտեմբերի 30, 2016


ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի վիճակը ողբալի է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից «բոզավազքի» ակտիվ մասնակիցներից էր, բայց հայտարարում է, թե Ծ...

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Հուլիսի 14, 2016


Ոչ ոք չի լսել, որ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երբևէ դժգոհի, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Եգանյանը նաև ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Հարսանիք հանուն Թուրքիայի ժողովրդավարության

Հարսանիք հանուն Թուրքիայի ժողովրդավարության

Հունիսի 7, 2016


Մեր երկրում արդեն բարի ավանդույթի վերածվող «էլիտար հարսանիքների» շարքում օրերս կայացել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու պսա...

Մեծ բեզարածը

Մեծ բեզարածը

Մարտի 19, 2016
2

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը ԲՀԿ-ում մեծ ինտրիգանի համբավ ձեռք բերեց և արդյունքում հեռացվեց կուսակցությունից, հիմա մեկ կար...

Անառակ օրիորդաց վերադարձը

Անառակ օրիորդաց վերադարձը

Նոյեմբերի 6, 2015
2

2015թ. փետրվարին Հայաստանի փաստացի երկրորդ կուսակցության շարքերում սկսվեց մի երևույթ, որը մամուլում անվանեցին առնետավազք, սակայ...

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Հոկտեմբերի 21, 2015


Սայաթ Շիրինյանը, երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոններում և վերջին մեկ տարին ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայու...

ԲՀԿ լավ տղերքը` նախագահի ոտքերի տակ

ԲՀԿ լավ տղերքը` նախագահի ոտքերի տակ

Հուլիսի 27, 2015


Իհարկե, այս լուրն ուրախացնում է, քանզի նախագահ Սարգսյանն աղբաման է ուղարկել ԲՀԿ վեցնյակին: Հենց սրան էին դրանք արժանի: Բայց մի ...

Արագած Ախոյանը ֆաշիզմ է ներմուծում

Արագած Ախոյանը ֆաշիզմ է ներմուծում

Հուլիսի 20, 2015


ԱԺ գործարար պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը յուրօրինակ առաջարկ ունի սահմանադրական բարեփոխումների հեղինակներին: Հարցի...

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Ապրիլի 30, 2015


Մարդիկ անցնում էին կողքով։ Եվ միայն հինգ տարեկան մի աղջիկ, որ կանգնած էր մի փոքր հեռվում, մայրիկի հետ, վազեց դեպի հայրենասերն ո...

Բոզավազք ԲՀԿ-ից. «Good bye, ԲՀԿ, good bye»

Բոզավազք ԲՀԿ-ից. «Good bye, ԲՀԿ, good bye»

Փետրվարի 18, 2015
3

Ցանկացած հանրամատչելի կամ մասնագիտական գրականություն կարող է հաստատել, որ առնետները` կրծողների կարգի մկնանմանների ընտանիքի այդ ...

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Սեպտեմբերի 9, 2014


Մինչ ժողովրդական ընտրյալները Հայաստանի համար ձգձգված ճգնաժամից դուրս գալու ելք էին փնտրում, ժողովուրդը երկու ելք գտավ. օդանավաս...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ