Սովորական խայտառակություն

3 միլիոն՝ հանած 48

Հունիսի 28, 2017
3 միլիոն՝ հանած 48

Բանակում միայն ունեզուրկ խավի երեխաների ծառայելու խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել ու ահազանգվել է: Հատկապես առաջնագծում հայտնվում են բացառապես աղքատ, չքավոր ընտանիքներից դուրս եկած երեխաները: Երբ մատնանշվում է այդ անարդարությունը, անմիջապես գտնվում են մարդիկ, որոնք շտապում են հակառակն ապացուցել ու պնդել, թե երկրի պաշտպանության գործում բոլորը հավասար են: Եվ ահա իրականությունը ճշտելու նպատակով էլ վերջերս քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ նամակով դիմեցին պաշտպանության նախարարությանը և տրամադրեցին հայտնի պաշտոնյաների որդիների ցուցակ՝ պարզելու նրանց ծառայած լինել-չլինելու փաստը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց դրա մասին: «48 հոգու ցուցակ էր տրված: Իրավունք չունենք չպատասխանել: Այսօր պատասխանը տվել ենք: 48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: Վեցը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված են ծառայությունից»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

 

Ի՞նչ է հետևում նախարարի պատասխանից: Նախ այն, որ ցուցակում եղածների գրեթե կեսը փաստացի բանակի երես չի տեսել: Եթե այս իրավիճակն ընդարձակենք մինչև երկրի բնակչության ծավալները, ապա հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ նախարարի վերաբերմունքը, եթե զորակոչի տարիքում գտնվողների գրեթե կեսը չներկայանար զինկոմիսարիատ համանման պատճառաբանություններով: Սա ընդամենը 48 հոգու ցուցակ է` ներկա պահի դրությամբ: Իսկ ինչպիսի՞ն կլիներ պատկերը, եթե ցուցակն ավելի ընդարձակ լիներ ու ընդգրկեր անցած տարիների վիճակագրությունը ևս: Սա ընդամենը շատ հայտնի պաշտոնյաների զավակների ցանկն է: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ներառվեին նաև մանր ու մեծ չինովնիկները, օլիգարխները, փողատերերը, հոգևոր դասը...


Վիգեն Սարգսյանի այսօրվա պատասխանով հարցը չփակվեց: Ընդհակառակն, հարցերի թիվը բազմապատկվեց, և ավելի ընդարձակվեց այն անդունդը, որ կա երկրի բնակչության սոցիալական խմբերի միջև: Սա արդեն միայն արդարության խնդիր չէ: Սա արդեն երկրի անվտանգության ու վտանգված ապագայի խնդիր է:






Դիտումների քանակ 67236


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Կարևոր և անկարևոր զինվորները

Կարևոր և անկարևոր զինվորները

Հուլիսի 12, 2018


Նիկոլի որդուն բանակ տանելու հերոսական դյուցազներգությունից հետո իր բնական հունը թևակոխեց ամառային զորակոչը: Իսկ բնականն, ինչպես...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ