Սովորական խայտառակություն

Ժամանակից շուտ նեղացածները

Հունիսի 26, 2017
Ժամանակից շուտ նեղացածները

Երբ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, քանի որ նրանց ստացած դիպլոմները կեղծ են, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մինչև հոգու խորքը վիրավորվեց: Այստեղ շապեցին բողոքել, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա և պատիվ պահանջեցին Իսրայելից բարոյական վնաս պատճառելու համար:

Բայց ԿԳՆ-ում ակնհայտորեն շտապել էին: Պետք էր նախ սեփական «սպիտակեղենի» մաքրության հարցում համոզվել, հետո նոր դժգոհել օտարներից այդ «սպիտակեղենի» մասին անհարկի լուրեր տարածելու համար: Եվ հենց այդ ժամանակ էլ նախարարությանը օգնության եկավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:


ԱԱԾ-ն այսօր դիմել էր Կրթության եւ գիտության նախարարությանը՝ ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից շահադիտական դրդումներով դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելու դեպքերով քրեական գործերով պարզվել են, որ դիպլոմներ են հատկացվել են ՀՀ՝ 2, Իրանի՝ 1, ԱՄՆ՝ 8, ՌԴ՝ 2, Ուզբեկստանի՝ 1, Իսրայելի՝ 1, Վրաստանի՝ 5 քաղաքացիների»:


Ստացվեց, որ հրեաներն այնքան էլ սխալ բան չէին ասում: Ինչ վերաբերում է քանակին, ապա հիմա 20 դիպլոմի մասին է խոսքը գնում, վաղը կարող է այդ թիվը կրկնապատկվել ու քառապատկվել: Բայց թիվը չի նվազեցնում ոչ երևույթի, ոչ էլ դրա պատասխանատվության աստիճանը: Մնում է միայն, որ մենք մեր խոցերի ու բացթողումների մասին ավելի շուտ իմանանք, քան օտարները դրանց մասին կահազանգեն: Եվ այդ դեպքում հարկ չի լինի ոչ շտպողականություն դրսևորել, ոչ էլ վիրավորվածություն խաղալ:






Դիտումների քանակ 56346


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Մարտի 16, 2018


Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Բար...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Երբ թշնամին ներսից է

Երբ թշնամին ներսից է

Հունիսի 6, 2017


Երբ կառավարության ձևավորած տեսչական բարեփոխումների խումբն առաջարկություն ներկայացրեց լուծարել ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը...

Դպրո՞ց, թե՞ կալանավայր

Դպրո՞ց, թե՞ կալանավայր

Նոյեմբերի 21, 2016


Մինչ մենք անհանգստանում ենք կրթական համակարգի բացթողումների և դրանց հետևանքների համար, պարզվում է, մեր դպրոցներում այնպիսի բանե...

Նվե՞ր, թե՞ կաշառք

Նվե՞ր, թե՞ կաշառք

Հունվարի 13, 2016


Օրերս հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը իր ենթակայության տակ գործող հաստատություններին խնդրել է Թանկարժեք մետաղների և թանկար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը