Սովորական խայտառակություն

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017
Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Օսկան Քոչարյան


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման նշանակում դեռ չի եղել: Բայց դա չի խանգարել, որ Աշոտյանը մտնի դերի մեջ և ստանձնի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները սահմանելու ազգափրկիչ կոչը: Ճիշտ է, առայժմ նա այդ բանը անում է ընդամենը Ֆեյսբուքի մակարդակով, սակայն տեսեք, թե ինչպիսի կրքով է անում:


Հիմա էլ մի ընդարձակ գրառում է տեղադրել իր էջում` ներկայացնելով Եվրոպական միության «Արևելյան գործընկերության» ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին իր գնահատականները:


Թե ում է հետաքրքիր Աշոտյանի անձնական կարծիքը, դժվար է ասել: Բայց քանի որ Աշոտյանը երբեք սեփական նախաձեռնությամբ նման բան չի անում ու միշտ եղել է հանձնարարություն կատարող, ապա այս մեկն էլ դիտարկենք այդ տեսանկյունից, հատկապես որ գրառման մեջ մեծ ջանքեր է գործադրված համոզելու, թե Հայաստանի մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը բացի քաղաքական և ֆինանսական շարժառիթներից ունի նաև ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ: Բայց առավել հետաքրքրականը հետևյալ հատվածն է. «ԱլԳ ձևաչափը չի կարելի դիտարկել որպես ԵՄ-Ռուսաստան շահերի առճակատման գոտի, հակառակ դեպքում տուժում են հենց մասնակից երկրները: ԱլԳ նախաձեռնությունը պիտի առավել նպատակային լինի՝ ելնելով կոնկրետ երկրի առաջնահերթություններից»:


Ռուսաստանի անվան հիշատակումը բոլորովին էլ պատահական չէ: Ընդամենը երկու օր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես անդրադարձեել էր ԱլԳ-ին ու հետևյալն էր ասել. «Կան մարդիկ, որոնք ցանկանում են «Արևելյան գործընկերություն» ծրագիրը վերածել հակառուսական ձեռնարկման: Ի դեպ, մենք հետխորհրդային տարածքում մեր գործընկերներին նրանց հետ շփումների ընթացքում ասում էինք, որ մենք չէինք ցանկանա, որ «Արևելյան գործընկերության» հայտնի ծրագիրն էլ օգտագործվի այն բանի համար, որ այսպես կոչված ֆոկուսային երկրները դրվեն կեղծ ընտրության առջև»:


Սա փաստացի հասցեագրում է նաև Հայաստանին: Մնում է միայն հասկանալ, թե ինչու է դրան պատասխանում Աշոտյանը, այն էլ ֆեյսբոււքյան հարթակներից: Իսկ ո՞ւր է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գոնե դիվանագիտական էթիկան պիտի հուշեր, որ նախարարին կարելի է պատասխանել նախարարի մակարդակով:






Դիտումների քանակ 143225


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Հոկտեմբերի 16, 2018


Այն, որ Փաշինյան Նիկոլը ծպտյալ ռուսատյաց ու արևմտամետ է, գաղտնիք չէ մեզ համար, և նա ամեն առիթով ապացուցում է դա: Այսօր Արմեն Աշ...

Հիանում ենք Աշոտյանով

Հիանում ենք Աշոտյանով

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն իր լակոտախմբով այնպիսի խայտառակություն է, որ ցանկացած կասկածելի կամ հակասական մեկի ասածն իր հասցեին չի կարելի չ...

Ինչի՞ մասին է Լավրովը մեկ անգամ ևս նախազգուշացրել Երևանին

Ինչի՞ մասին է Լավրովը մեկ անգամ ևս նախազգուշացրել Երևանին

Սեպտեմբերի 5, 2018


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին բանակցություններ կվարեն Մոսկվայում։ Այ...

Փաշինյանը գնում է Մոսկվա կռվելու մեզ համար, կեցցե՜ Փաշինյանը

Փաշինյանը գնում է Մոսկվա կռվելու մեզ համար, կեցցե՜ Փաշինյանը

Սեպտեմբերի 4, 2018


Նիկոլական մամուլը հիացմունքի մեջ է, օր չկա, որ սրանք մի ականավոր սխրանք չհայտնաբերեն ժողովրդի վարչապետի արած-չարածի մեջ: Եվ այս...

Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր

Հունիսի 16, 2018


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներ...

Ինչպես Աշոտյանը դարձավ պայծառատես

Ինչպես Աշոտյանը դարձավ պայծառատես

Մայիսի 17, 2018


է ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վաղուց արդեն կորցրել է ֆեյսբուքյան ակտիվիստ լինելու համբ...

Աշոտյանին անհաջողություններ են պետք

Աշոտյանին անհաջողություններ են պետք

Մայիսի 8, 2018


Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճակատագիրն այսօր շատերին է մտահոգում: Ին...

Աշոտյանն ուզում է ընդդիմադիր լինել

Աշոտյանն ուզում է ընդդիմադիր լինել

Մայիսի 4, 2018


Օտարերկրյա լրագրողների հետ զրուցելիս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրեն...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ապրիլի 20, 2018


Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփ...

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ապրիլի 19, 2018


Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ օրը տևող ֆինտը Երևանում դաս պիտի լինի ՀՀ իշխանությունների համար: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլը ա...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Աշոտյանը մղկտում է ՀԱԿ-ի համար

Աշոտյանը մղկտում է ՀԱԿ-ի համար

Մարտի 20, 2018


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խորապես հավատացած է, թե ՀՀԿ-ի ամենասրամիտ տղան ինքն է, իսկ քաղաքականո...

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Հունվարի 16, 2018


Այն օրից ի վեր, ինչ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանձնեցին Արմեն Աշոտյանի տնօրինությանը, այդ կառույցու...

Աշոտյանին սուտասան անվանեցին

Աշոտյանին սուտասան անվանեցին

Հունվարի 11, 2018


Արմեն Աշոտյանը սկբում բժշկությամբ էր զբաղվում: Հետո որոշեց զբաղվել կրթության գործերով: Հիմա էլ նրա զբաղմունքը արտաքին հարաբերու...

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Ապականեցին բժշկական համալսարանը

Ապականեցին բժշկական համալսարանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոն էր: Նշում էին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-րդ տարեդարձը...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ